ՀՈՒՆԻՍԻ 16-22
ԱՌԱԿՆԵՐ 18
Երգ 90 և աղոթք | Բացման խոսք (1 ր)
1. Խոսքերովդ սփոփիր առողջական խնդիրներ ունեցողներին
(10 ր)
Թող խոսքերդ արտացոլեն Եհովայի իմաստությունը (Առ 18։4; w22.10, էջ 22, պրբ. 17)։
Փորձիր հասկանալ, թե դիմացինդ ինչի միջով է անցնում (Առ 18։13; mrt, հոդված 19, շրջանակ)։
Աջակցող և համբերատար ընկեր եղիր (Առ 18։24; wp23.1, էջ 14, պրբ. 3-էջ 15, պրբ. 1)։
ՀԱՐՑՐՈՒ ԻՆՔԴ ՔԵԶ. «Ինչպե՞ս կարող եմ աջակցել կողակցիս, եթե նա ֆիզիկական կամ հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունի»։
2. Հոգևոր գանձեր
(10 ր)
Առ 18։18 — Աստվածաշնչյան ժամանակներում ինչո՞ւ էին վիճակ գցում (it-2, էջ 271-272)։
Աստվածաշնչի այս շաբաթվա ընթերցանությունից ի՞նչ հոգևոր գանձեր ես գտել։
3. Աստվածաշնչի ընթերցանություն
(4 ր) Առ 18։1-17 (th, դաս 11)։
4. Զրույց սկսիր
(1 ր) ՏՆԵՏՈՒՆ։ Բնակիչը այլ լեզվով է խոսում (lmd, դաս 2, կետ 5)։
5. Զարգացրու հետաքրքրությունը
(3 ր) ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ։ Դիմացինդ խնդրում է կարճ խոսել (lmd, դաս 7, կետ 4)։
6. Զարգացրու հետաքրքրությունը
(3 ր) ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ։ Աստծու Թագավորության մասին որևիցե կարևոր ճշմարտություն բացատրիր (lmd, դաս 9, կետ 5)։
7. Բացատրիր հավատալիքներդ
(4 ր) Ցուցադրում։ ijwfq, հոդված 40, պրբ. 1-6։ Թեմա՝ «Ինչո՞ւ եք ստիպում մարդկանց փոխել իրենց կրոնը» (lmd, դաս 5, կետ 5)։
Երգ 144
8. Մեզ համար թանկ մարդկանց «առանց խոսքի» օգնենք մտերմանալ Եհովայի հետ
(15 ր) Քննարկում։
Բոլորիս կյանքում էլ կան մարդիկ, ովքեր ներկա պահին չեն ծառայում Եհովային, օրինակ՝ մեր կողակիցը, երեխան կամ մտերիմ ընկերը, ով ոչ ակտիվ է դարձել։ Երբևէ պահի տակ զգացե՞լ ես, որ փորձելով մղել նրան ծառայելու Եհովային՝ չափից շատ ես ճնշում բանեցրել կամ անգամ կտրուկ ու աննրբանկատ ես եղել։ Թեև մղումները լավն են, բայց բառերը կարող են ամեն ինչ փչացնել (Առ 12։18)։ Կա՞ ավելի լավ մոտեցում։
1 Պետրոս 3։1-ում ասվում է, որ Եհովային չծառայող ամուսինը կարող է «առանց խոսքի շահվել»։ Նույնիսկ եթե քրիստոնյա քրոջ ամուսինը չի ցանկանում խոսել Աստվածաշնչից, քույրը, միևնույն է, կարող է օգնել նրան, որ ճանաչի Եհովային։ Նա կարող է փափկացնել ամուսնու սիրտը իր վարքով՝ դրսևորելով սեր, բարություն, իմաստություն և աստվածահաճո այլ հատկություններ (Առ 16։23)։ Այո՛, մեր վարքը, մեր բարությունը կարող են դրական ազդեցություն թողնել մեզ համար թանկ մարդկանց վրա, ովքեր ներկա պահին չեն ծառայում Եհովային (տես Կղ 4։6-ի «վայելուչ» բառի լրացուցիչ տեղեկությունը, nwtsty)։
Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ «Հաղթանակող մարտիկներ հավատի պայքարում—Ոչ Վկա կողակից ունեցողներ»։ Հետո ներկաներին հարցրու.
Ի՞նչ ես սովորում քույր Սասոկիի օրինակից։
Ի՞նչ ես սովորում քույր Իտոյի օրինակից։
Ի՞նչ ես սովորում քույր Օկադայի օրինակից։