Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • mwb25 մայիս էջ 10–11
  • Հունիսի 9-15

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հունիսի 9-15
  • Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2025)
Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2025)
mwb25 մայիս էջ 10–11

ՀՈՒՆԻՍԻ 9-15

ԱՌԱԿՆԵՐ 17

Երգ 157 և աղոթք | Բացման խոսք (1 ր)

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ

Հին Իսրայելում ամուսնական զույգը իր համեստ տանը պարզ ընթրիք է անում՝ հաճույքով ցամաք հաց է ուտում

Իսրայելացի զույգը խաղաղ մթնոլորտում համեստ ընթրիք է վայելում

1. Կողակիցնե՛ր, խաղաղ մթնոլորտ պահպանեք

(10 ր)

Խաղաղություն պահպանելու համար պետք է շատ ջանք թափել, բայց արժե այդպես վարվել (Առ 17։1; տես նկարը)։

Փոքր հարցերից մեծ խնդիր մի՛ սարքեք (Առ 17։9; g 9/14, էջ 11, պրբ. 2)։

Զսպեք ձեր հույզերը (Առ 17։14; w08 5/1, էջ 10, պրբ. 6-էջ 11, պրբ. 1)։

Աստվածաշնչյան ժամանակներում ապրող հարուստ, բայց դժբախտ զույգը նստած է ճոխ սեղանի շուրջ։ Երկուսն էլ ձեռքները ծալել են։ Ամուսինը խոսում է, իսկ կինը արհամարհանքով մի կողմ է նայում

2. Հոգևոր գանձեր

(10 ր)

  • Առ 17։24 — Ի՞նչ իմաստով են «հիմարի աչքերը այստեղ-այնտեղ թափառում» (it-1, էջ 790, պրբ. 2)։

  • Աստվածաշնչի այս շաբաթվա ընթերցանությունից ի՞նչ հոգևոր գանձեր ես գտել։

3. Աստվածաշնչի ընթերցանություն

(4 ր) Առ 17։1-17 (th, դաս 10)։

ՀՄՏԱՆԱՆՔ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ

4. Զրույց սկսիր

(3 ր) ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ։ (lmd, դաս 3, կետ 5)։

5. Զրույց սկսիր

(4 ր) ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ։ Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկիր (lmd, դաս 6, կետ 4)։

6. Ելույթ

(5 ր) ijwbv, հոդված 60։ Թեմա՝ «Ո՞րն է Առակներ 17։17-ի նշանակությունը» (th, դաս 13)։

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Երգ 113

7. Զարգացրեք լավ հաղորդակցությանը նպաստող սովորություններ

(15 ր) Քննարկում։

Լավ հաղորդակցությունը երջանիկ ընտանեկան կյանքի գրավականն է։ Երբ ընտանիքի անդամները անկաշկանդ հաղորդակցվում են, կարողանում են որպես մեկ թիմ միասնաբար հասնել իրենց նպատակներին և դժվար պահերին օգնության ձեռք մեկնել իրար (Առ 15։22)։ Ի՞նչ կարող եք անել, որ ձեր ընտանիքը անկաշկանդ հաղորդակցվի։

Միասին ժամանակ անցկացրեք (2Օր 6։6, 7)։ Երբ ընտանիքի անդամները միասին տարբեր գործեր են անում, միասին մասնակցում են հանդիպումներին ու ծառայությանը, ինչպես նաև միասին զվարճանում են, նրանց միջև սիրո ու վստահության ամուր կապ է ստեղծվում։ Բացի այդ՝ միասին լինելը սրտաբաց զրույցների լավ առիթներ է ստեղծում։ Երբեմն գուցե կարիք լինի զոհելու անձնական նախընտրությունները՝ ընտանիքի անդամների հետ նրանց ուզած բանն անելու համար։ Բայց այդպիսի զոհողությունները ի վերջո շատ լավ արդյունքներ կբերեն (Փպ 2։3, 4)։ Ինչպե՞ս կարող եք ճիշտ օգտագործել այն ժամանակը, երբ միասին եք (Եփ 5։15, 16)։

Դրվագ՝ «Հետևեք «ընտանեկան խաղաղության տանող քարտեզին»— Բարելավեք հաղորդակցությունը» տեսանյութից։ Ընտանիքի անդամները սիրով միասին ճաշում են

Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ «Հետևեք «ընտանեկան խաղաղության տանող քարտեզին»—Բարելավեք հաղորդակցությունը»։ Հետո ներկաներին հարցրու.

  • Էլեկտրոնային սարքերի չարաշահումը ինչպե՞ս կարող է անդրադառնալ ընտանիքի հաղորդակցության վրա։

  • Այս տեսանյութից ուրիշ ի՞նչ ես սովորում այն մասին, թե ինչպես բարելավել ներընտանեկան հաղորդակցությունը։

Լավ լսող եղեք (Հկ 1։19)։ Երեխաները ավելի ազատ կարտահայտվեն, եթե սխալ հասկացվելու կամ քննադատվելու մտավախություն չունենան։ Ուստի, ծնողնե՛ր, ջանացեք շատ սուր չարձագանքել, եթե երեխան այնպիսի բան ասի, որն անհանգստացնի ձեզ (Առ 17։27)։ Փոխարենը ուշադիր լսեք ու նրա դրության մեջ մտեք։ Փորձեք հասկանալ նրա մտքերն ու զգացմունքները։ Այդպես երեխան կզգա, որ սիրված է, և դուք կկարողանաք լավագույնս օգնել նրան։

8. Ժողովի՝ Աստվածաշնչի ուսումնասիրություն

(30 ր) bt, գլ. 27, պրբ. 19-22, 212-րդ էջի շրջանակը։

Եզրափակիչ խոսք (3 ր) | Երգ 35 և աղոթք

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը