ԱՊՐԻԼԻ 28-ՄԱՅԻՍԻ 4
ԱՌԱԿՆԵՐ 11
Երգ 90 և աղոթք | Բացման խոսք (1ր)
1. Մի՛ ասա
(10ր)
Մի՛ ասա այնպիսի բան, որը կարող է վնասել քո «դրացուն» (Առ 11։9; w02 5/15, էջ 26, պրբ. 4)։
Մի՛ ասա պառակտիչ բաներ (Առ 11։11; w02 5/15, էջ 27, պրբ. 2-3)։
Մի՛ հայտնիր գաղտնի տեղեկություններ (Առ 11։12, 13; w02 5/15, էջ 27, պրբ. 5)։
ԽՈՐՀՐԴԱԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ։ Ղուկաս 6։45-ում արձանագրված Հիսուսի խոսքերը ինչպե՞ս են օգնում մեզ խուսափել վնասակար բաներ ասելուց։
2. Հոգևոր գանձեր
(10ր)
Առ 11։17— Բարություն դրսևորելը ինչո՞ւ է օգտակար մեզ համար (g20.1, էջ 11, շրջանակ)։
Աստվածաշնչի այս շաբաթվա ընթերցանությունից ի՞նչ հոգևոր գանձեր ես գտել։
3. Աստվածաշնչի ընթերցանություն
(4ր) Առ 11։1-20 (th, դաս 5)։
4. Զրույց սկսիր
(4ր) ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ։ Հարմար պահ գտիր, որ զրուցակցիդ ժողովի վերջին հանդիպումներից մի բան պատմես (lmd, դաս 2, կետ 4)։
5. Զարգացրու հետաքրքրությունը
(4ր) ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ։ «Ուսուցանելու գործիքների արկղից» մի տեսանյութ ներկայացրու (lmd, դաս 8, կետ 3)։
6. Օգնիր աշակերտ դառնալ
(4ր) ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ։ Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկիր և ցույց տուր՝ ինչպես է այն անցկացվում (lmd, դաս 10, կետ 3)։
Երգ 157
7. Թույլ մի՛ տուր, որ լեզուդ քայքայի խաղաղությունը
(15ր) Քննարկում։
Անկատարության պատճառով մենք հաճախ ենք սխալ բաներ ասում (Հկ 3։8)։ Սակայն եթե մտածենք հնարավոր հետևանքների մասին, չենք ասի խոսքեր, որոնց համար հետո կզղջանք։ Նկատի առնենք մեր լեզուն սխալ օգտագործելու մի քանի կերպեր, որոնք կարող են քայքայել ժողովի խաղաղությունը։
Պարծենալ։ Սա ինքնագովազդ անելն է, ինչը մրցակցություն և նախանձ է առաջացնում (Առ 27։2)։
Անազնվորեն մոլորեցնել։ Սա ոչ միայն բացահայտ ստելն է, այլև դիմացինին դիտավորյալ ապակողմնորոշելը։ Անգամ մի փոքր անազնվության պատճառով կարող ենք կորցնել ուրիշների վստահությունը և մեր լավ համբավը (Ժղ 10։1)։
Բամբասել։ Սա ուրիշների և նրանց կյանքի մասին դատարկ զրույցներ վարելն է՝ աղավաղելով փաստերը կամ հայտնելով նեղ անձնական տեղեկություններ (1Տմ 5։13)։ Բամբասանքը կարող է վեճեր և բաժանումներ առաջացնել։
Զայրույթը թափել։ Սա մեզ նեղացրած անհատին բուռն զգացմունքների ազդեցության տակ անզուսպ խոսքեր ասելն է (Եփ 4։26)։ Նման խոսքերը մեծ ցավ են պատճառում (Առ 29։22)։
Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ «Ազատվիր խաղաղության քայքայիչներից (հատված)»։ Հետո ներկաներին հարցրու.
Տեսնելով, թե խոսքը սխալ օգտագործելը որքան արագ կարող է խաթարել ժողովի խաղաղությունը՝ ի՞նչ դասեր ես քաղում։
Իմացիր, թե խաղաղությունն ինչպես վերականգնվեց՝ դիտելով «Խաղաղություն փնտրիր ու հետամուտ եղիր դրան» տեսանյութը։
8. Ժողովի՝ Աստվածաշնչի ուսումնասիրություն
(30ր) bt, գլ. 25, պրբ. 14-21։