ԱՊՐԻԼԻ 21-27
ԱՌԱԿՆԵՐ 10
Երգ 76 և աղոթք | Բացման խոսք (1ր)
1. Ի՞նչն է իսկապես հարստացնում կյանքը
(10ր)
Մեր կյանքը հարստանում է, երբ ժրաջանորեն մասնակցում ենք հոգևոր հնձին (Առ 10։4, 5; w01 7/15, էջ 25, պրբ. 1-3)։
Արդար լինելը ավելի մեծ արժեք ունի, քան հարուստ լինելը (Առ 10։15, 16; w01 9/15, էջ 24, պրբ. 3-էջ 25, պրբ. 1)։
Եհովայի օրհնությունն է իսկապես հարստացնում մեր կյանքը (Առ 10։22; it-1, էջ 340)։
2. Հոգևոր գանձեր
(10ր)
Առ 10։22— Եթե Եհովան օրհնությունների հետ «ցավ չի բերում», ապա ինչո՞ւ են նրա ծառաները բազմաթիվ դժվարությունների բախվում (w06 5/15, էջ 30, պրբ. 18)։
Աստվածաշնչի այս շաբաթվա ընթերցանությունից ի՞նչ հոգևոր գանձեր ես գտել։
3. Աստվածաշնչի ընթերցանություն
(4ր) Առ 10։1-19 (th, դաս 10)։
4. Զրույց սկսիր
(4ր) ՏՆԵՏՈՒՆ։ Բնակիչը ասում է, որ աթեիստ է (lmd, դաս 4, կետ 3)։
5. Զրույց սկսիր
(4ր) ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ։ Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկիր (lmd, դաս 4, կետ 4)։
6. Զարգացրու հետաքրքրությունը
(4ր) ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ։ Զրուցակցիդ ցույց տուր, թե jw.org կայքում ինչպես իրեն հետաքրքրող տեղեկություններ գտնի (lmd, դաս 9, կետ 4)։
Երգ 111
7. Ո՞ր օրհնություններն են հարստացնում Աստծու ծառաներին
(7ր) Քննարկում։
Դժվարություններով լի այս վերջին օրերում Եհովան իր ծառաներին ողողում է օրհնություններով, որոնք դիմանալու ուժ են տալիս և հարստացնում են նրանց կյանքը (Սղ 4։3; Առ 10։22)։ Ընթերցեք հետևյալ համարները։ Ապա հարցրու, թե տվյալ օրհնությունը ինչպես է մեզ հարստացնում։
Ոմանք կարողացել են ընդլայնել ծառայությունը և հոգևորապես հարստացրել են իրենց կյանքը։
Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ «Երիտասարդնե՛ր, ընտրեք խաղաղության տանող ուղին»։ Հետո ներկաներին հարցրու.
Ի՞նչ ես սովորում Հարլիի, Անջիլի և Քարլիի օրինակներից։
8. «Նախագծման/շինարարության տեղի բաժինների ծրագիր. 2025թ. հաշվետվություն»
(8ր) Ելույթ։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ։