Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • mwb24 մարտ էջ 10–11
  • Ապրիլի 8-14

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ապրիլի 8-14
  • Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2024)
Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2024)
mwb24 մարտ էջ 10–11

ԱՊՐԻԼԻ 8-14

ՍԱՂՄՈՍ 26-28

Երգ 34 և աղոթք | Բացման խոսք (1ր)

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ

Դավիթ թագավորը ջերմեռանդորեն աղոթում է

1. Դավիթն ինչպես ամրացրեց անարատ մնալու վճռականությունը

(10ր)

Դավիթը խնդրեց Եհովային, որ օգնի իրեն ավելի լավ մարդ դառնալ (Սղ 26։1, 2; w04 12/1, էջ 14, պրբ. 8-9)։

Նա հեռու էր մնում վատ ընկերակցությունից (Սղ 26։4, 5; w04 12/1, էջ 15, պրբ. 12-13)։

Նա սիրում էր պաշտել Եհովային (Սղ 26։8; w04 12/1, էջ 16, պրբ. 17-18)։


Թեև Դավիթը սխալներ գործեց, սակայն նա քայլեց «անարատ սրտով» (1Թգ 9։4)։ Դավթի անարատությունը երևում էր Եհովայի հանդեպ սիրուց ու նվիրվածությունից։

2. Հոգևոր գանձեր

(10ր)

  • Սղ 27։10— Այս խոսքերն ինչպե՞ս կարող են մխիթարել, երբ մեր մտերիմ ընկերները լքում են մեզ (w06 7/15, էջ 28, պրբ. 15)։

  • Աստվածաշնչի այս շաբաթվա ընթերցանությունից ի՞նչ հոգևոր գանձեր ես գտել։

3. Աստվածաշնչի ընթերցանություն

(4ր) Սղ 27։1-14 (th, դաս 2)

ՀՄՏԱՆԱՆՔ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ

4. Զրույց սկսիր

(2ր) ՏՆԵՏՈՒՆ։ «Ուսուցանելու գործիքների արկղից» որևէ թերթիկ օգտագործիր (th, դաս 3)։

5. Վերայցելիր

(4ր) ՏՆԵՏՈՒՆ։ Քննարկիր նախորդ անգամ թողած թերթիկի վերջին էջի հարցը։ Հայտնիր jw.org կայքի մասին և ցույց տուր, թե այնտեղ ինչ նյութեր կարելի է գտնել (lmd, դաս 9, կետ 3)։

6. Ելույթ

(5ր) lmd, հավելված Ա, կետ 3։ Թեմա՝ «Աղտոտված շրջակա միջավայրը մաքրվելու է, և երկիրը դրախտի է վերածվելու» (th, դաս 13)։

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Երգ 128

7. Պատանիներ, որոնք բարոյապես մաքուր են մնում

(15ր) Քննարկում

Մի պատանի խորհում է իր կարդացած համարի շուրջ։ Նրա կողքին պլանշետ է դրված, որի էկրանին «Իմ պատանեկան կյանքը— Ինչպե՞ս դիմադրեմ սեքսով զբաղվելու ճնշմանը» տեսանյութից դրվագ է։ Դրվագում Հովսեփը փախչում է Պետափրեսի կնոջից

Քրիստոնյա պատանիները բարոյապես անարատ մնալու համար պետք է ջանքեր գործադրեն։ Նրանք պայքարում են իրենց անկատար մարմնի դեմ և ձգտում են մաքուր մնալ «երիտասարդության ծաղկուն շրջանում», երբ սեռական ուժգին ցանկությունները կարող են մթագնել առողջ դատողությունը (Հռ 7։21; 1Կթ 7։36)։ Նրանք նաև պետք է դիմադրեն հակառակ սեռի կամ միևնույն սեռի անհատի հետ սեռական հարաբերություն ունենալու ուրիշների շարունակական ճնշմանը (Եփ 2։2)։ Մենք հպարտանում ենք նրանցով, ովքեր շարունակում են պահել իրենց անարատությունը։

Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ «Իմ պատանեկան կյանքը— Ինչպե՞ս դիմադրեմ սեքսով զբաղվելու ճնշմանը»։ Հետո ունկնդիրներին հարցրու։

  • Հասակակիցների կողմից ինչպիսի՞ ճնշման էին ենթարկվում Քորին ու Քեմրինը։

  • Ի՞նչն օգնեց նրանց պահել իրենց անարատությունը։

  • Նմանատիպ իրավիճակներում աստվածաշնչյան ո՞ր սկզբունքները կարող են օգնել քեզ։

8. Ժողովի՝ Աստվածաշնչի ուսումնասիրություն

(30ր) bt, գլ. 8, պրբ. 5-12

Եզրափակիչ խոսք (3ր) | Երգ 38 և աղոթք

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը