Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • mwb24 մարտ էջ 9–16
  • Ապրիլի 1-7

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ապրիլի 1-7
  • Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2024)
Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2024)
mwb24 մարտ էջ 9–16

ԱՊՐԻԼԻ 1-7

ՍԱՂՄՈՍ 23-25

Երգ 4 և աղոթք | Բացման խոսք (1ր)

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ

1. «Եհովան իմ Հովիվն է»

(10ր)

Եհովան առաջնորդում է մեզ (Սղ 23։1-3; w11 5/1, էջ 31, պրբ. 3)։

Եհովան պաշտպանում է մեզ (Սղ 23։4; w11 5/1, էջ 31, պրբ. 4)։

Եհովան կերակրում է մեզ (Սղ 23։5; w11 5/1, էջ 31, պրբ. 5)։

Մի հովիվ գառնուկին իր գիրկն է առել ու հանգստացնում է նրան

Եհովան հոգ է տանում իր ծառաների մասին այնպես, ինչպես սիրառատ հովիվն է հոգ տանում իր գառների մասին։

ՀԱՐՑՐՈՒ ԻՆՔԴ ՔԵԶ. «Եհովան ինչպե՞ս է հոգ տարել անձամբ իմ մասին»։

2. Հոգևոր գանձեր

(10ր)

  • Սղ 23։3— Ի՞նչ են «արդարության շավիղները», և ի՞նչը կօգնի, որ չշեղվենք դրանցից (w11 2/15, էջ 24, պրբ. 1-3)։

  • Աստվածաշնչի այս շաբաթվա ընթերցանությունից ի՞նչ հոգևոր գանձեր ես գտել։

3. Աստվածաշնչի ընթերցանություն

(4ր) Սղ 23։1–24։10 (th, դաս 5)

ՀՄՏԱՆԱՆՔ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ

4. Զրույց սկսիր

(3ր) ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ։ Աստվածաշնչից քաջալերական համար ընթերցիր մեկի համար, ում մտահոգում են իր շուրջը կատարվող դեպքերը (lmd, դաս 2, կետ 5)։

5. Վերայցելիր

(4ր) ՏՆԵՏՈՒՆ։ Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացրու այն մարդու հետ, որը վերցրել է «Վայելիր կյանքը հավիտյան» գրքույկը (lmd, դաս 9, կետ 3)։

6. Աշակերտներ պատրաստիր

(5ր) lff, դաս 14, կետ 4 (lmd, դաս 11, կետ 3)

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Երգ 54

7. Մենք մերժում ենք «օտարների ձայնը»

(15ր) Քննարկում

Հովիվը և օտար մեկը հերթով կանչում են միևնույն ոչխարների հոտին։ Ոչխարները լսում են իրենց հովվին ու գնում նրա հետևից

Ոչխարները ճանաչում են իրենց հովվի ձայնը և հետևում են նրան, իսկ օտարականից փախչում են, որովհետև նրա ձայնը չեն ճանաչում (Հվ 10։5)։ Նմանապես մենք ենք լսում մեր սիրելի ու վստահելի հոգևոր հովիվների՝ Եհովայի և Հիսուսի ձայնը (Սղ 23։1; Հվ 10։11)։ Մենք մերժում ենք օտարների ձայնը, որոնք «շինծու խոսքերով» փորձում են թուլացնել մեր հավատը (2Պտ 2։1, 3)։

Ծննդոց երրորդ գլխում նկարագրվում է, թե ինչպես առաջին անգամ երկրի վրա լսվեց օտարի ձայնը։ Սատանան մոլորեցրեց Եվային՝ թաքցնելով իր ինքնությունը։ Ձևացնելով, թե նրա ընկերն է՝ Եհովայի խոսքերի ու մղումների մասին ստեր ասաց։ Ցավոք, Եվան լսեց նրան, ինչը անասելի տառապանք պատճառեց թե՛ իրեն, թե՛ իր ընտանիքին։

Այսօր Սատանան փորձում է կասկածներ սերմանել Եհովայի և նրա կազմակերպության վերաբերյալ՝ տարածելով բացասական տեղեկություններ, կեսճշմարտություններ և բացարձակ ստեր։ Երբ մենք լսում ենք օտարի ձայնը, պիտի փախչենք։ Հետաքրքրությունից մղված՝ անգամ մի պահ լսելը վտանգավոր է։ Քանի՞ բառ էր հարկավոր Սատանային, որ այդ կարճ զրույցի ընթացքում մոլորեցներ Եվային (Ծն 3։1, 4, 5)։ Իսկ ի՞նչ անել, եթե մեզ սիրող մեկը, լավ մղումներից ելնելով, ուզում է Եհովայի կազմակերպության մասին բացասական տեղեկություններ ասել։

Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ «Մերժիր «օտարների ձայնը»»։ Հետո ունկնդիրներին հարցրու։

Ի՞նչ սովորեցիր այն բանից, թե ինչպես վարվեց Ջեյդը, երբ նրա ոչ Վկա մայրը փորձեց բացասական բաներ ասել Եհովայի կազմակերպության մասին։

8. Ժողովի՝ Աստվածաշնչի ուսումնասիրություն

(30ր) bt, գլ. 8, պրբ. 1-4, 61-62-րդ էջերի շրջանակները

Եզրափակիչ խոսք (3ր) | Երգ 55 և աղոթք

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը