Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • mwb23 հունվար էջ 7
  • Պատրաստ կլինե՞ս, եթե հրատապ բուժօգնության կարիք առաջանա

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Պատրաստ կլինե՞ս, եթե հրատապ բուժօգնության կարիք առաջանա
  • Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2023)
  • Նմանատիպ նյութեր
  • Հետաձգո՞ւմ ես
    2010 Մեր թագավորական ծառայությունը
  • Ո՞րն է քո դիրքորոշումը
    2009 Մեր թագավորական ծառայությունը
  • Ո՞րն է քո դիրքորոշումը
    2011 Մեր թագավորական ծառայությունը
  • Պատրա՞ստ ես, երբ շտապ բուժօգնության կարիք առաջանա
    2012 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2023)
mwb23 հունվար էջ 7

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Պատրաստ կլինե՞ս, եթե հրատապ բուժօգնության կարիք առաջանա

Ինչո՞ւ է անհրաժեշտ պատրաստ լինել։ Գուցե մի օր հանկարծակի շտապ բժշկական միջամտության կամ հոսպիտալացման կարիք ունենաս։ Դրա համար քանի դեռ արտակարգ իրավիճակ չի առաջացել, քայլեր ձեռնարկիր, որ անհրաժեշտության դեպքում կարողանաս լավագույն բուժօգնությունը ստանալ։ Այդպես անելով՝ հարգանք կցուցաբերես արյան վերաբերյալ Եհովայի տված օրենքի և կյանքի նկատմամբ (Գրծ 15։28, 29)։

Ի՞նչ կարող ես անել պատրաստվելու համար

  • Աղոթքով խորհրդածելուց հետո լրացրու «Դիրքորոշում և լիազորագիր բժշկական միջամտության վերաբերյալ» բլանկը։a Մկրտված քարոզիչները կարող են այդ բլանկը վերցնել գրականության համար պատասխանատու քարոզչից, իսկ իրենց անչափահաս երեխաների համար նախատեսված է «Անձնական վկայականը»։

  • Եթե հղի ես, երեցներից խնդրիր «Տեղեկատվություն հղիների համար» բլանկը (S-401)։ Այս փաստաթուղթը կօգնի, որ ճիշտ որոշումներ կայացնես, եթե հղիության կամ ծննդաբերության ժամանակ խնդիրներ առաջանան։

  • Եթե հոսպիտալացման կամ բժշկական այնպիսի միջամտության կարիք է առաջացել, որի ժամանակ միգուցե արյուն փոխներարկելու հարց առաջանա, երեցներին նախօրոք տեղյակ պահիր այդ մասին, իսկ հիվանդանոցին տեղեկացրու, որ ցանկանում ես, որ Եհովայի վկա ծառայողները այցելեն քեզ։

Երեցներն ինչպե՞ս կարող են օգնել։ Նրանք քեզ կարող են օգնել լրացնել «Դիրքորոշում և լիազորագիր բժշկական միջամտության վերաբերյալ» բլանկը։ Սակայն երեցները քո փոխարեն որոշում չեն կայացնելու և անձնական ընտրությանը թողնված հարցերում իրենց կարծիքը չեն արտահայտելու (Հռ 14։12; Գղ 6։5)։ Երբ ժողովիդ երեցներին տեղեկացնես, որ քեզ այնպիսի բուժում է անհրաժեշտ, որի ժամանակ միգուցե արյան փոխներարկման հարց առաջանա, նրանք անմիջապես կկապվեն հիվանդանոցների հետ կապի կոմիտեի (ՀԿԿ) եղբայրների հետ։

ՀԿԿ-ն ինչպե՞ս կարող է օգնել։ ՀԿԿ-ում ծառայող եղբայրները մարզում են ստացել, որ բժշկական և իրավական համակարգում աշխատողներին կարողանան բացատրել արյան վերաբերյալ մեր կրոնական դիրքորոշումը։ Նրանք քո բժշկի հետ կարող են քննարկել, թե բուժման ինչ այլընտրանքային ձևեր կան։ Անհրաժեշտության դեպքում այդ եղբայրները կարող են քեզ օգնել այնպիսի բժիշկ գտնել, որը կհարգի մեր դիրքորոշումը։

ԴԻՏԻՐ «ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՅԱՑՆԵԼ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԱՐՅՈՒՆ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԲՈՒԺՄԵԹՈԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԻՆ

  • Ի՞նչ կարող ես անել, որ պատրաստ լինես, երբ հանկարծակի արյան փոխներարկման հարց առաջանա։

a «Վայելիր կյանքը հավիտյան» գրքի 39-րդ դասը կօգնի քեզ ճիշտ որոշումներ կայացնել արյան գործածությանն առնչվող հարցերում։

ՊԱՏՐԱ՞ՍՏ ԵՍ

Երբ այնպիսի բուժում ես ստանալու, որի դեպքում գուցե արյան փոխներարկման հարց առաջանա՝

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը