ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Ուրախացիր, երբ հալածվում ես
Քրիստոնյաները գիտակցում են, որ իրենց հալածելու են (Հվ 15։20)։ Չնայած հալածանքը անհանգստություն ու լարվածություն է բերում, իսկ երբեմն էլ ցավ է պատճառում, այնուամենայնիվ մենք ուրախություն կգտնենք, եթե դիմանանք ու չհանձնվենք (Մթ 5։10-12; 1Պտ 2։19, 20)։
ԴԻՏԻՐ «ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՈՒՐԱԽ ԼԻՆԵԼ՝ ՉՆԱՅԱԾ ՀԱԼԱԾԱՆՔԻՆ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ
Եղբայր Բաժենովի օրինակը ինչպե՞ս կարող է օգնել քեզ կարևոր համարել՝
Աստվածաշնչի ամենօրյա ընթերցանությունը
հավատակիցների օգնությունըa
հաճախակի աղոթելը
Թագավորության երգերը երգելը
մեր հավատի մասին ուրիշների հետ խոսելը
a Մենք կարող ենք աղոթել մեր ազատազրկված հավատակիցների համար՝ անգամ նշելով նրանց անունները։ Սակայն մասնաճյուղը չի կարող ուղարկել նրանց ուղղված մեր նամակները։