ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԾՆՆԴՈՑ 40–41
Եհովան ազատեց Հովսեփին
Հովսեփը մոտ 13 տարի տառապանքներ կրեց որպես ստրուկ և բանտարկյալ, մինչև որ Եհովան նրան ազատեց։ Բայց Հովսեփը դառնությամբ չլցվեց, այլ թույլ տվեց, որ այդ փորձությունները իրեն ավելի լավ անձնավորություն դարձնեն (Սղ 105։17–19)։ Նա գիտեր, որ Եհովան իրեն չի թողել։ Հովսեփն ինչպե՞ս իր հանգամանքներում արեց լավագույնը։
Նա աշխատասեր էր ու վստահելի։ Եվ նրա ջանքերը Եհովային հիմք էին տալիս օրհնելու նրան (Ծն 39։21, 22)։
Նա մտածում էր ոչ թե այն մասին, թե ինչպես վրեժ լուծի իր հետ անարդարացիորեն վարվողներից, այլ թե ինչպես օգնի իր շուրջը գտնվող մարդկանց (Ծն 40։5–7)։
Հովսեփի օրինակը ինչպե՞ս կարող է օգնել ինձ, որ տոկամ իմ դժվարություններին
Մինչև որ կգա Արմագեդոնը ու Եհովան վերջնականապես կազատի ինձ իմ դժվարություններից, ինչպե՞ս կարող եմ լավագույնն անել իմ իրավիճակում