Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • mwb18 նոյեմբեր էջ 8
  • Համագործակցենք բազմալեզու տարածքում քարոզելիս

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Համագործակցենք բազմալեզու տարածքում քարոզելիս
  • Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2018)
  • Նմանատիպ նյութեր
  • Երբ տանտերը խոսում է օտար լեզվով
    2008 Մեր թագավորական ծառայությունը
  • Բարի լուրը քարոզելու կերպեր
    Կազմակերպված ենք՝ կատարելու Եհովայի կամքը
  • Բարելավենք մեր հմտությունները ծառայության մեջ. վկայություն տանք օտարախոսներին
    2015 Մեր թագավորական ծառայությունը
  • Կազմակերպված ենք և պատրաստված՝ քարոզելու ցանկացած մարդու
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2021)
Ավելին
Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2018)
mwb18 նոյեմբեր էջ 8

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Համագործակցենք բազմալեզու տարածքում քարոզելիս

Ամուսինները ծառայության ժամանակ հանդիպում են այլ լեզվով խոսող մի մարդու և նրա որդուն

Երբ մարդիկ Թագավորության լուրը լսում են իրենց մայրենի լեզվով, հաճախ ավելի դրական են արձագանքում։ Հավանաբար հենց դա էր պատճառը, որ 33 թ. Պենտեկոստեին Եհովան հոգ տարավ, որ աստվածավախ հրեաները՝ «երկնքի տակ եղող բոլոր երկրներից», լսեին բարի լուրը իրենց «մայրենի լեզվով», չնայած նրանք, ըստ երևույթին, խոսում էին տարածված լեզուներով, ինչպիսիք էին եբրայերենը կամ հունարենը (Գրծ 2։5, 8)։ Ներկայումս տարբեր լեզուներով հանդիպումներ անցկացնող ժողովները գուցե քարոզչական տարածք ունենան միևնույն թաղամասում։ Այդ ժողովների քարոզիչները ինչպե՞ս կարող են լավ համագործակցել միմյանց հետ, որ կարողանան վկայություն տալ բոլորին, բայց նաև խուսափեն միաժամանակ ու չափազանց հաճախ տարածքը մշակելուց, ինչը թերևս նյարդայնացնի բնակիչներին։

  • Բջջային հեռախոս

    Խորհրդակցեք (Առ 15։22)։ Ծառայողական վերակացուները պետք է խորհրդակցեն իրար հետ և բոլոր ժողովներին հարմար մի ծրագիր մշակեն բարի լուրը կազմակերպված ձևով քարոզելու համար։ Եթե օտարալեզու ժողովների քարոզչական տարածքը փոքր է, նրանք թերևս չեն ցանկանա, որ մյուս ժողովները մտնեն իրենց տարածքին պատկանող տները։ Սակայն եթե նրանք չեն կարողանում կանոնավորաբար մշակել իրենց տարածքը, քանի որ տները ցրված են բավականին մեծ տարածության վրա, ապա գուցե նախընտրեն, որ բաց չթողնեք ոչ մի տուն, այլ պարզապես տեղեկացնեք իրենց, եթե իրենց լեզվով խոսող ինչ-որ մեկը հետաքրքրություն ցույց տա (od, էջ 93, պրբ. 37)։ Կամ գուցե խնդրեն, որ ձեր ժողովը օգնի գտնելու իրենց լեզվով խոսող մարդկանց և փոխանցի նրանց հասցեները, որ դրանք ընդգրկվեն իրենց քարոզչական տարածքում (km 7/12, էջ 5, շրջանակ)։ Բայց պետք է հաշվի առնել, որ երբեմն միևնույն տան մեջ գուցե խոսեն մեկից ավելի լեզվով։ Ինչ քայլեր էլ որ ձեռնարկվեն տարածքը մշակելու համար, դրանք պետք է լինեն անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքների շրջանակներում։

  • Քարոզչական տարածքի տներ

    Համագործակցեք (Եփ 4։16)։ Ամենայն զգուշությամբ հետևեք ձեր ծառայողական վերակացուից ստացած բոլոր հրահանգներին։ Եթե ուսումնասիրություն եք անցկացնում ինչ-որ մեկի հետ, ում նախընտրած լեզուն ձեր ժողովի լեզուն չէ, ապա լավ կլինի նրա նախընտրած լեզվով խոսող ժողովից կամ խմբից մեկին խնդրել, որ Աստվածաշունչ ուսումնասիրի նրա հետ։ Այդպես անհատը, ըստ ամենայնի, ավելի արագ կառաջադիմի։

  • Լեզուն ընտրելու նշան

    Նախապատրաստվեք (Առ 15։28; 16։1)։ Եթե բնակիչը ուրիշ լեզվով է խոսում, հնարավոր ամեն բան արեք նրան բարի լուրը հայտնելու համար։ Մինչև ծառայության գնալը կարող եք նախապատրաստվել. մտածեք, թե ինչ լեզվով խոսող մարդկանց գուցե հանդիպեք և նախապես ձեր սարքավորման մեջ բեռնեք համապատասխան լեզուներով Աստվածաշնչեր և տեսանյութեր։ Նաև կարող եք «JW Language» հավելվածի միջոցով որոշ լեզուներով ողջույնի խոսքեր սովորել։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը