Հուլիսի 27-ով սկսվող շաբաթվա ծրագիրը
ՀՈՒԼԻՍԻ 27-ՈՎ ՍԿՍՎՈՂ ՇԱԲԱԹԸ
Երգ 18 և աղոթք
Աստվածաշնչի ուսումնասիրության հանդիպում
cl, գլուխ 28, պարբ. 1–9 (30ր)
Աստվածապետական ծառայության դպրոց
Աստվածաշնչի ընթերցանություն. 1 Թագավորներ 15–17 (8ր)
№ 1. 1 Թագավորներ 15։16–24 (3ր կամ ավելի քիչ)
№ 2. Ինչպե՞ս կարող է Աստվածաշունչը օգնել կանանց (igw, էջ 26, պարբ. 3, 4) (5ր)
№ 3. «Մեծ թվով մարդիկ.... հավատացին» (Գործեր 11։19–26ա) (bt, գլուխ 9, պարբ. 19–21) (5ր)
Ծառայողական հանդիպում
Ամսվա թեման. «Գնացեք և.... աշակերտներ պատրաստեք» (Մատթ. 28։19, 20)։
10 ր. Բարելավո՞ւմ ես հմություններդ ծառայության մեջ։ Քննարկում։ Ամփոփիր «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2014թ. փետրվարի համարի՝ «Բարելավենք մեր հմտությունները ծառայության մեջ» թեմայի առաջին պարբերությունը, որում խոսվում է այս խորագրի նպատակի մասին։ Կարճ ամփոփիր այս խորագրի հոդվածներից մի քանիսը։ Հրավիրիր ունկնդիրներին նշել, թե ինչ օգուտներ են քաղել այս խորագրի հոդվածներից։ Խրախուսիր քարոզիչներին հատուկ ուշադրություն դարձնել «Ամսվա ընթացքում փորձիր հետևյալը» ենթավերնագրին, որն ընդգծում է, թե այդ ամիս ինչ հմտություն պետք է զարգացնել։
10 ր. Օգնիր Աստվածաշունչ ուսումնասիրողին՝ օգտվելով «Ի՞նչ կարող ենք իմանալ Աստծու Խոսքից» գրքույկից։ Քննարկում։ Նշիր, թե ինչպես կարող ենք հետևյալ հարցերի միջոցով օգնել ուսումնասիրողին արդյունավետորեն օգտվելու Աստվածաշնչից. 1) «Ինչպես գտնել աստվածաշնչյան համարները» (էջ 1)։ 2) Հարց 19. «Ի՞նչ է գրված Աստվածաշնչի տարբեր գրքերում»։ 3) Հարց 20. «Ինչպե՞ս կարող ես օգուտներ քաղել Աստվածաշնչի ընթերցանությունից»։ Ներկայացրու կարճ ցուցադրում, թե ինչպես է քարոզիչը ուսումնասիրության վերջում այս առանձնահատկություններից մեկը քննարկում ուսումնասիրողի հետ։
10 ր. «Մեր «գործիքների արկղը»»։ Հարց ու պատասխան։
Երգ 125 և աղոթք