Հունիսի 15-ով սկսվող շաբաթվա ծրագիրը
ՀՈՒՆԻՍԻ 15-ՈՎ ՍԿՍՎՈՂ ՇԱԲԱԹԸ
Երգ 77 և աղոթք
Աստվածաշնչի ուսումնասիրության հանդիպում
cl, գլուխ 26, պարբ. 1–9 (30ր)
Աստվածապետական ծառայության դպրոց
Աստվածաշնչի ընթերցանություն. 2 Սամուել 22–24 (8ր)
№ 1. 2 Սամուել 22։21–32 (3ր կամ ավելի քիչ)
№ 2. «Շատերը հավատացին Տիրոջը» (Գործեր 9։31–43) (bt, գլուխ 8, պարբ. 20–24) (5ր)
№ 3. Սերն ու հնազանդությունը երջանկացնում են (igw, էջ 22, պարբ. 4–6) (5ր)
Ծառայողական հանդիպում
Ամսվա թեման. «Հիշիր վաղեմի օրերը» (2 Օրենք 32։7)։
12 ր. Ո՞վ է քո սիրած աստվածաշնչյան կերպարը։ Հարցազրույց և ելույթ։ Սկսիր՝ հարցազրույց անցկացնելով երկու կամ երեք երեխաների հետ։ Ո՞վ է նրանց սիրած աստվածաշնչյան կերպարը։ Ի՞նչ է նա արել։ Ինչպե՞ս կցանկանային նրանք ընդօրինակել իրենց հավանած կերպարին։ Այնուհետև շարունակիր ելույթը՝ բացատրելով, թե ինչպես երեխաները կարող են օգուտներ քաղել մեր կայքում եղած աստվածաշնչյան քարտերից (տե՛ս ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՈՒՍՄՈՒՆՔՆԵՐ > ԵՐԵԽԱՆԵՐ)։ Յուրաքանչյուր քարտ պարունակում է ընդհանուր տեղեկություն, նկարներ, քարտեզ, որը ցույց է տալիս, թե որտեղ է տվյալ կերպարը ապրել, ժամանակագրական սանդղակ, թե երբ է նա ապրել, և երեք հարց ու պատասխան նրա մասին։ Յուրաքանչյուր քարտ կարելի է տպել ու հավաքել։ Քաջալերիր ծնողներին օգտվել այս առանձնահատկությունից և իրենց երեխաներին սովորեցնել «վաղեմի օրերի» մասին (2 Օրենք 32։7)։
18 ր. «Սովորենք փորձառու քարոզիչներից»։ Քննարկում։ Երկրորդ պարբերությունը քննարկելիս խնդրիր ունկնդիրներին պատմել, թե ինչ օգուտներ են քաղել՝ համագործակցելով փորձառու քարոզիչների հետ։
Երգ 4 և աղոթք