Մատուցումներ
Դիտարան 1 ապրիլի
«Մենք բոլորին առաջարկում ենք այս թերթիկը։ [Բնակչին առաջարկիր «Ի՞նչ գիրք է Աստվածաշունչը ձեզ համար» թերթիկը և տուր թերթիկի առաջին էջում գրված հարցերը։ Ցույց տուր նրան Աստվածաշնչի պատասխանը՝ կարդալով 2 Տիմոթեոս 3։16-ը և հորդորիր կարդալ թերթիկը, երբ ժամանակ ունենա։] Շատերը չգիտեն, որ Աստվածաշունչը գոհացուցիչ պատասխաններ է տալիս տարբեր հարցերի, օրինակ՝ այն պատասխանում է նաև այս հարցերին։ [Ցույց տուր «Դիտարանի» առաջին հոդվածի սկզբում նշված հարցերը։] Այս ամսագրում խոսվում է այն մասին, թե ինչպես կարող եք Ձեր Աստվածաշնչում գտնել Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները»։
Արթնացե՛ք ապրիլ
«Այսօր շատերը մտահոգվում են՝ տեսնելով, թե որքան են փոխվել ընտանիքները։ Օրինակ՝ անցյալում երեխաներն էին ենթարկվում ծնողների իշխանությանը, բայց այսօր կարծես հակառակն է։ Ի՞նչ եք կարծում, այսօր ծնողները իրենց երեխաներին հարկ եղած ձևո՞վ են դաստիարակում։ [Թույլ տուր պատասխանել։] Համաձայն Աստվածաշնչի՝ դաստիարակությունն անչափ կարևոր է։ [Կարդա՛ Առակներ 4։1։] Այս ամսագրում խոսվում է այն մասին, թե ինչպես է Աստվածաշունչն օգնում հավասարակշռված տեսակետ ունենալու երեխաների դաստիարակության հարցում»։