Օգտագործիր այն ամեն հարմար առիթի դեպքում
1. Ի՞նչ նպատակի է ծառայում «Իմացեք ճշմարտությունը» թերթիկը։
1 «Ցանկանո՞ւմ եք իմանալ ճշմարտությունը» թերթիկը այնպես է կազմված, որ հարմար միջոց լինի՝ Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսելու։ Այն նաև արդյունավետ է առհասարակ բարի լուրի սերմեր տարածելու համար (Ժող. 11։6)։ Ահա մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն մեզ ճիշտ ձևով օգտագործելու այս թերթիկը։
2. Ինչպե՞ս կարող ենք օգտագործել թերթիկը զրույց սկսելու համար։
2 Զրույց սկսելու համար։ Կարող ես թերթիկը տալ տանտիրոջը, ապա նրա ուշադրությունը հրավիրել առաջին էջի վրա գտնվող վեց հարցերին ու ասել. «Այս հարցերից ո՞րն է ձեզ հետաքրքրում»։ Պատասխանը լսելուց հետո թերթիկից քննարկիր, թե ինչպես է Աստվածաշունչը պատասխանում տանտիրոջը հետաքրքրող հարցին, և ընթերցիր մեջբերված համարներից մեկը։ Դրանից հետո կարդա կամ ամփոփիր վերջին էջը և առաջարկիր «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը։ Նույնիսկ եթե տանտերը չվերցնի գիրքը, նրա մոտ կմնա թերթիկը, որի շնորհիվ գուցե ճշմարտությունը արմատներ գցի այդ անձնավորության սրտում (Մատթ. 13։23)։
3. Եթե տանտերը զբաղված է, ի՞նչ կարող ենք անել։
3 Եթե տանտերը զբաղված է։ Դու կարող ես ասել. «Քանի որ զբաղված եք, կցանկանայի այս թերթիկը թողնել ձեզ։ Այստեղ թվարկվում են վեց հիմնական հարցեր, որոնք մեզնից շատերին է հետաքրքրում, և ցույց է տրվում, թե ինչպես է Աստվածաշունչը հստակորեն պատասխանում դրանց։ Հաջորդ անգամ կցանկանայի ձեր կարծիքն իմանալ»։
4. Ինչպե՞ս կարող ենք թերթիկն առաջարկել փողոցի վկայության ժամանակ։
4 Երբ փողոցում ենք քարոզում։ Կարող եք ասել. «Բարև ձեզ։ Երբևէ ձեզ հետաքրքրե՞լ է այս հարցերից որևէ մեկը։ [Թույլ տուր պատասխանել։] Այստեղ տրվում են այդ հարցերի պարզ և գոհացուցիչ պատասխանները, որոնք հիմնված են Աստվածաշնչի վրա»։ Եթե անհատը չի շտապում, կարելի է քննարկել թերթիկում տրված պատասխաններից մեկը և նույնիսկ առաջարկել «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը։
5. Ի՞նչ կարելի է անել, երբ տանը մարդ չի լինում։
5 Երբ տանը մարդ չկա։ Որոշ տարածքներում, երբ տանը մարդ չի լինում, քարոզիչները գրականություն են թողնում դռան մոտ, բայց այնպես, որ այն աչք չզարնի։ Եթե այս մեթոդը ձեր տարածքում կիրառելի է, կարելի է երբեմն թողնել «Իմացեք ճշմարտությունը» թերթիկը։ Հաջորդ անգամ այցելելիս կարող ես ասել. «Անցած անգամ տանը չէիք, այդ պատճառով էլ ձեր դռան մոտ թողեցինք այս թերթիկը։ Այս հարցերից ո՞ր մեկի պատասխանը կցանկանայիք իմանալ»։
6. Ինչո՞վ է արդյունավետ «Իմացեք ճշմարտությունը» թերթիկը։
6 «Իմացեք ճշմարտությունը» թերթիկը շատերին հուզող հարցերի պատասխանները ներկայացնում է պարզ և հասկանալի ձևով։ Այն հետաքրքրում է ցանկացած կրոնի ու մշակույթի պատկանող մարդու։ Թերթիկը հեշտ է ներկայացնել. նույնիսկ երիտասարդ ու անփորձ քարոզիչները կարող են դա անել։ Իսկ դու այն օգտագործու՞մ ես ամեն հարմար առիթի դեպքում։