Մարտի 2-ով սկսվող շաբաթվա ծրագիրը
ՄԱՐՏԻ 2-ՈՎ ՍԿՍՎՈՂ ՇԱԲԱԹԸ
Երգ 5 և աղոթք
Աստվածաշնչի ուսումնասիրության հանդիպում
cl, գլուխ 21, պարբ. 1–8 (30ր)
Աստվածապետական ծառայության դպրոց
Աստվածաշնչի ընթերցանություն. Հռութ 1–4 (8ր)
№ 1. Հռութ 3։14–4։6 (3ր կամ ավելի քիչ)
№ 2. «Մենք չենք կարող չխոսել» (Գործեր 4։1–22) (bt, գլուխ 4, պարբ. 9–12) (5ր)
№ 3. Քրիստոս Թագավորի խոնարհությունը և իշխանությունը (igw, էջ 8, պարբ. 5–էջ 9, պարբ. 4) (5ր)
Ծառայողական հանդիպում
Ամսվա թեման. «Բարի գործերի նախանձախնդիր» եղիր (Տիտոս 2։14)։
10 ր. Մարտի ամսագրերն առաջարկելու տարբերակներ։ Քննարկում։ Օգտվելով այս էջի երկու մատուցումներից՝ ցուցադրիր, թե ինչպես կարող ենք առաջարկել ամսագրերը։ Հորդորիր բոլորին ծանոթանալ ամսագրերի բովանդակությանը։
10 ր. «Նախանձախնդրորեն իրար բարի գործերի մղենք»։ Քննարկում։ Նշիր, թե ինչպես էր ամսվա թեման ընդգծվում փետրվարի ծառայողական հանդիպումների ժամանակ։
10 ր. Ինչպե՞ս ենք կիրառել։ Քննարկում։ Հրավիրիր քարոզիչներին ասել, թե ինչպես են օգուտներ քաղել՝ կիրառելով «Բարելավենք մեր հմտությունները ծառայության մեջ. վկայություն տանք խոսասարքի միջոցով» հոդվածում նշված խորհուրդները։ Հարցրու նաև, թե ինչպես են նրանք կարողացել վկայություն տալ խոսասարքով, եթե ձեր տարածքում կան այդպիսի շենքեր։
Նոր երգ՝ «Եհովա է քո անունը» և աղոթք
Հիշեցում։ Սկզբից մինչև վերջ լսեք նոր երգի դաշնամուրային կատարումը, այնուհետև երգեք այն։