Հունվարի 12-ով սկսվող շաբաթվա ծրագիրը
ՀՈՒՆՎԱՐԻ 12-ՈՎ ՍԿՍՎՈՂ ՇԱԲԱԹԸ
Երգ 114 և աղոթք
Աստվածաշնչի ուսումնասիրության հանդիպում
cl, գլուխ 18, պարբ. 20–24, շրջանակ, էջ 188 (30ր)
Աստվածապետական ծառայության դպրոց
Աստվածաշնչի ընթերցանություն. Հեսու 21–24 (8ր)
№ 1. Հեսու 24։14–21 (3ր կամ ավելի քիչ)
№ 2. «Ցո՛ւյց տուր, թե.... որ մեկին ես ընտրել» (Գործեր 1։13–26) (bt, գլուխ 2, պարբ. 16–23) (5ր)
№ 3. Եհովան է ամենազոր Ստեղծիչը (igw, էջ 2, պարբ. 4–էջ 3, պարբ. 1) (5ր)
Ծառայողական հանդիպում
Ամսվա թեման. «Ծառայենք Տիրոջը մեծ խոնարհամտությամբ» (Գործ. 20։19)։
10 ր. Ծառայիր Տիրոջը մեծ խոնարհամտությամբ։ Քննարկում։ Կարդա՛ Գործեր 20։19։ Այնուհետև հրավիրիր ունկնդիրներին մեկնաբանություններ տալ հետևյալ հարցերի շուրջ։ 1) Ի՞նչ է ներառում «ծառայել» բայը։ 2) Ի՞նչ կերպերով կարող ենք ծառայել Տիրոջը։ 3) Ի՞նչ է խոնարհամտությունը։ 4) Ինչպե՞ս է խոնարհամտությունը օգնում մեզ կատարելու մեր ծառայությունը։
20 ր. «Բարելավենք մեր հմտությունները ծառայության մեջ. ինչպես արձագանքենք բարկացած բնակչին»։ Քննարկում։ Հոդվածը քննարկելուց հետո ներկայացրու երկու մասից բաղկացած կարճ ցուցադրումներ։ Առաջին ցուցադրման ժամանակ քարոզիչը վատ է արձագանքում բարկացած բնակչին։ Երկրորդ ցուցադրման ժամանակ քարոզիչը բարյացակամորեն է արձագանքում։ Հորդորիր բոլորին կիրառել «Ամսվա ընթացքում փորձիր հետևյալը» վերնագրի տակ գտնվող առաջարկները։
Երգ 76 և աղոթք