ԱՄՍՎԱ ԹԵՄԱՆ. «ԽՈՍՔԸ ՔԱՐՈԶԻՐ, ԱՐԱ ԱՅՆ ՀՐԱՏԱՊՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄՈՎ» (2 ՏԻՄՈԹ. 4։2)։
Ինչպես հրատապություն զարգացնել քարոզչական ծառայության հանդեպ
Շատ կարևոր է հրատապություն զարգացնել, քանի որ այն կօգնի մեզ վերապրելու աշխարհի վերջը։ Հետևելով ստորև նշված հիշեցումներին՝ մեր մեջ ամուր կպահենք հրատապության զգացումը։
Կանոնավորաբար աղոթիր Թագավորության մասին (Մատթ. 6։10)։
Պաշտպանիր սիրտդ՝ ամեն օր ընթերցելով Աստվածաշունչը (Եբր. 3։12)։
Ժամանակդ իմաստնորեն օգտագործիր (Եփես. 5։15, 16; Փիլիպ. 1։10)։
Աչքդ «պարզ» պահիր։ Մի՛ տարվիր աշխարհի ցանկություններով (Մատթ. 6։22, 25; 2 Տիմոթ. 4։10)։
Արթուն մնա՝ հետևելով Աստվածաշնչի մարգարեությունների կատարմանը (Մարկ. 13։35–37)։
Հրատապության զգացումը կմղի մեզ լիովին մասնակցելու այն գործին, որն իր ավարտին է մոտենում (Հովհ. 4։34, 35)։