Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
Ներքոհիշյալ հարցերը քննարկվելու են Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ՝ 2014թ. հոկտեմբերի 27-ով սկսվող շաբաթվա ընթացքում։
Ո՞ր գրքի մասին է խոսվում Թվեր 21։14, 15-ում։ [Սեպ. 1, w04 8/1, էջ 26]
Ինչո՞ւ Եհովայի բարկությունը բորբոքվեց Բաղաամի դեմ (Թվեր 22։20–22)։ [Սեպ. 8, w04 8/1, էջ 27, պարբ. 2]
Թվեր 25։11-ը ի՞նչ է հայտնում մեզ Փենեհեսի վերաբերմունքի մասին, և ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրան։ [Սեպ. 8, w04 8/1, էջ 27, պարբ. 4]
Ինչպե՞ս է Մովսեսը խոնարհության հիանալի օրինակ մեզ համար (Թվեր 27։5, 15–18)։ [Սեպ. 15, w13 2/1, էջ 5]
Կարո՞ղ է քրիստոնյա ամուսինը չեղյալ դարձնել իր կնոջ ուխտը (Թվեր 30։6-8)։ [Սեպ. 22, w04 8/1, էջ 27]
Սալպաադի աղջիկների հնազանդությունը ինչպե՞ս կարող է ազդել ամուսնության վերաբերյալ ամուրի քրիստոնյաների ունեցած տեսակետի վրա։ (Թվեր 36։10–12)։ [Սեպ. 29, w08 2/15, էջ 4, 5, պարբ. 10]
Ի՞նչ եղավ իսրայելացիների տրտնջացող վերաբերմունքի և բացասական խոսքերի հետևանքով, ու ի՞նչ կարող ենք սովորել այս արձանագրությունից (2 Օրենք 1։26–28, 34, 35)։ [Հոկտ. 6, w13 8/15, էջ 11, պարբ. 7]
Եհովայի օրհնությունն ունենալու և Ավետյաց երկրում բարգավաճելու համար ի՞նչ երկու բան պետք է անեին իսրայելացիները (2 Օրենք 4։9)։ [Հոկտ. 13, w06 6/1, էջ 29, պարբ. 15]
Ինչպե՞ս եղավ, որ անապատային դեգերումների ժամանակ իսրայելացիների հագուստը չհնացավ ու նրանց ոտքերը չուռեցին (2 Օրենք 8։3, 4)։ [Հոկտ. 20, w04 9/15, էջ 26, պարբ. 1]
Ինչպե՞ս կարող ենք կիրառել իսրայելացիներին տրված Եհովայից «կառչեք» հորդորը (2 Օրենք 13։4, 6–9)։ [Հոկտ. 27, w02 10/15, էջ 16, պարբ. 14]