ԱՄՍՎԱ ԹԵՄԱՆ. «ԽՈՍՔԸ ՔԱՐՈԶԻՐ, ԱՐԱ ԱՅՆ ՀՐԱՏԱՊՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄՈՎ» (2 ՏԻՄՈԹ. 4։2)։
Բաց մի՛ թող Թագավորության լուրը քարոզելու քո հնարավորությունը
1. Ի՞նչ կարող ենք սովորել Դավթի օրինակից։
1 Դավիթ թագավորը այնպիսի անձնավորություն էր, որ թույլ չտվեց՝ իր հանգամանքները ջլատեն իր ուժերը ու խանգարեն իրեն ծառայելու Աստծուն։ Օրինակ՝ նա ուզում էր տուն կառուցել Եհովայի համար։ Սակայն երբ իմացավ, որ դա ինքը չի անելու, փոխեց իր նպատակները և ամեն բան արեց, որ հետագայում Սողոմոնը կառուցեր տաճարը (1 Թագ. 8։17–19; 1 Տար. 29։3–9)։ Դավիթը չկենտրոնացավ այն բանի վրա, ինչ չէր կարող անել, այլ կենտրոնացավ այն բանի վրա, ինչ կարող էր անել։ Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Դավթին, մինչ Թագավորության լուրը քարոզելու առիթներ ենք փնտրում։
2. Ի՞նչ ինքնաքննություն կարող ենք անել։
2 Արա այն, ինչ կարող ես։ Շատերը պարզեցրել են իրենց կյանքը, որպեսզի կարողանան ենթառահվիրա կամ ռահվիրա ծառայել (Մատթ. 6։22)։ Իսկ դու կարո՞ղ ես։ Մինչ աղոթքով քննում ես հանգամանքներդ, գուցե նկատես, որ «գործունեության լայն դուռ է բացվել» քո առաջ։ Եթե այդպես է, ուրեմն բաց մի՛ թող այդ հնարավորությունը (1 Կորնթ. 16։8, 9)։
3. Վկայություն տալու ի՞նչ առիթներից կարող ենք օգտվել, նույնիսկ եթե մեր հանգամանքները թույլ չեն տալիս ռահվիրա ծառայել։
3 Իսկ ի՞նչ անել, եթե հանգամանքներդ թույլ չեն տալիս ռահվիրայություն անել։ Մի՛ անտեսիր այն հնարավորությունները, որ կբացվեն քո առաջ։ Օրինակ՝ եթե աշխատանքի բերումով առնչվում ես տարբեր մարդկանց հետ, կարող ես օգտվել հարմար առիթից և վկայություն տաս նրանց։ Իսկ եթե առողջական խնդիրներ ունես, այդ դեպքում կարող ես վկայություն տալ բուժաշխատողներին։ Հիշիր, որ նրանք, ովքեր տարիքի կամ առողջական լուրջ խնդիրների պատճառով սահմանափակ հնարավորություններ ունեն, կարող են հաշվետվություն հանձնել նույնիսկ 15 րոպե։ Երբ ամսվա վերջում լրացնում ես ծառայության մեջ անցկացրած ժամաքանակը, գրի առ նաև այն ժամաքանակը, երբ ոչ պաշտոնական վկայություն ես տվել, ինչպես նաև նշիր քո տարածած ամսագրերը, թերթիկները և Հիշատակի երեկոյի կամ համաժողովի հրավիրատոմսերը։ Դու կզարմանաս, երբ ամսվա վերջում տեսնես, թե այդ փոքր առիթների ժամանակ որքան ես ծառայել։
4. Ի՞նչ ես վճռել անել։
4 Ինչպիսին էլ, որ լինեն մեր հանգամանքները, թող որ բաց չթողնենք բարի լուրը քարոզելու ոչ մի առիթ։ Այդ դեպքում մեծ բավականություն կստանանք՝ իմանալով, որ հանուն Թագավորության անում ենք այն, ինչ կարող ենք (Մարկ. 14։8; Ղուկ. 21։2–4)։