Օգոստոսի 11-ով սկսվող շաբաթվա ծրագիրը
ՕԳՈՍՏՈՍԻ 11-ՈՎ ՍԿՍՎՈՂ ՇԱԲԱԹԸ
Երգ 71 և աղոթք
Աստվածաշնչի ուսումնասիրության հանդիպում
cl, գլուխ 11, պարբ. 9–16 (30ր)
Աստվածապետական ծառայության դպրոց
Աստվածաշնչի ընթերցանություն. Թվեր 7–9 (10ր)
№ 1. Թվեր 9։9–23 (4ր կամ ավելի քիչ)
№ 2. Երեխայի ըմբոստությունը և դրա պատճառները (fy, էջ 76–79, պարբ. 1–8) (5ր)
№ 3. Ճի՞շտ է արդյոք այն պնդումը, թե պոռնկագրությունն անվնաս է (lv, էջ 99–102, պարբ. 7–12) (5ր)
Ծառայողական հանդիպում
5 ր. «1914–2014. Թագավորությունն իշխում է 100 տարի»։ Քննարկում։ Խնդրիր ինչ-որ մեկին կարդալ այս էջի վերևում գտնվող պարբերությունը։ Այս ամսվա Ծառայողական հանդիպման բաժինները Թագավորության մասին են լինելու։ Նշիր քարոզչական ծառայության հետ կապված ծրագրերի մասին։
10 ր. «Օգտագործիր նոր «Վեբ կայքի թերթիկը»»։ Քննարկիր թերթիկի բովանդակությունը։ Ներկայացրու ցուցադրում, թե ինչպես է քարոզիչը առաջարկում թերթիկը, իսկ հետո էլեկտրոնային սարքով ծանոթացնում է jw.org կայքին։
15 ր. «Բարելավենք մեր հմտությունները ծառայության մեջ. համոզվածությամբ խոսենք Թագավորության մասին»։ Քննարկում։ Երկու քարոզիչ ցուցադրում են հետևյալ իրավիճակը։ Քարոզիչը տրանսպորտի մեջ է։ Նրա կողքը նստած անհատը թերթ է կարդում և ասում. «Ի՜նչ է կատարվում աշխարհում։ Բոլորը լուծումներ են առաջարկում, բայց ամեն ինչ գնալով վատանում է»։ Քարոզիչը մենախոսում է. «Պետք է մի բան ասեմ։ Թագավորության մասին պետք է խոսեմ»։ Եվ բարձրաձայն ասում է. «Ճիշտ եք, վատ լուրերը իսկապես շատ են։ Ուզում եմ ձեզ այս թերթիկն առաջարկել։ Վեբ կայքը, որը նշված է այս թերթիկում, օգնել է ինձ գտնելու կյանքի շատ կարևոր հարցերի պատասխանները»։ Քարոզիչը թերթիկից մի միտք է նշում, և անհատը հետաքրքրություն է ցույց տալիս։
Երգ 92 և աղոթք