Հուլիսի 14-ով սկսվող շաբաթվա ծրագիրը
ՀՈՒԼԻՍԻ 14-ՈՎ ՍԿՍՎՈՂ ՇԱԲԱԹԸ
Երգ 1 և աղոթք
Աստվածաշնչի ուսումնասիրության հանդիպում
cl, գլուխ 10, պարբ. 1–7 (30ր)
Աստվածապետական ծառայության դպրոց
Աստվածաշնչի ընթերցանություն. Ղևտական 21–24 (10ր)
№ 1. Ղևտական 23։1–14 (4ր կամ ավելի քիչ)
№ 2. Ծնողնե՛ր, պահպանեք ազատ հաղորդակցություն (fy, էջ 64–66, պարբ. 1–7) (5ր)
№ 3. Ինչո՞ւ պետք է մաքուր լինենք (lv, էջ 86–88, պարբ. 1–7) (5ր)
Ծառայողական հանդիպում
10 ր. Պատրաստվիր օգոստոս ամսվա հատուկ քարոզարշավին։ Եթե քարոզիչները չունեն jw.org կայքի մասին նոր թերթիկը, որը կոչվում է «Որտե՞ղ կարող ենք գտնել կյանքի կարևոր հարցերի պատասխանները», ապա բոլորին բաժանիր մեկական օրինակ։ Ներկայացրու 4-րդ էջի երկու ցուցադրումները։ Նախ՝ ցուցադրիր, թե ինչպես կարելի է առաջարկել թերթիկը։ Հետո՝ ցուցադրիր, թե ինչպես շարունակել մատուցումը, եթե տանտերը հետաքրքրություն է ցույց տալիս կամ ցանկանում է զրուցել։ Քաջալերիր բոլորին լիովին մասնակցել քարոզարշավին։
5 ր. Օգուտներ քաղենք «Աստվածաշունչը քննենք ամեն օր» գրքույկից։ Քննարկում։ Հրավիրիր ունկնդիրներին պատմել, թե երբ են կարդում օրվա խոսքը և ինչ օգուտներ են քաղել։
15 ր. «Բարելավենք մեր հմտությունները ծառայության մեջ. նախաձեռնություն վերցնենք ոչ պաշտոնական վկայություն տալու համար»։ Քննարկում։ Ընդգրկիր ցուցադրում։
Երգ 107 և աղոթք