Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
Ներքոհիշյալ հարցերը քննարկվելու են Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ՝ 2014թ. հունիսի 30-ով սկսվող շաբաթվա ընթացքում։
Ելք 23։2-ում արձանագրված սկզբունքը ինչո՞ւ է կարևոր, երբ զվարճության կամ ժամանցի ձև ենք ընտրում։ [Մայ. 5, w11 7/15, էջ 10, 11, պարբ. 3–7]
Որքանո՞վ էր լուրջ Եհովային զոհեր մատուցելուց առաջ լվացվելու պատվերը, որ տրվել էր քահանաներին, և ինչպե՞ս է այսօր այդ պատվերը ծառայում որպես լուրջ հիշեցում Աստծու ծառաների համար (Ելք 30։18–21)։ [Մայ. 19, w08 6/1 էջ 13, պարբ. 5, 6]
Ինչո՞ւ Ահարոնը չպատժվեց ոսկե հորթը շինելու համար (Ելք 32։1–8, 25–35)։ [Մայ. 19, w04 3/15, էջ 27, պարբ. 4]
Նկատի ունենալով Ելք 35։30–35-ը՝ ի՞նչ պետք է անենք, եթե կարծում ենք, որ չենք կարող կատարել մեր նշանակումը կամ մասնակցել քարոզչական գործին։ [Մայ. 26, w10 9/15 էջ 10, պարբ. 13]
Ինչո՞ւ է Բեսելիելի և Օհոլիաբի օրինակը հատկապես քաջալերական մեզ համար (Ելք 35։30–35)։ [Մայ. 26, w10 9/15, էջ 10, պարբ. 13]
Ի՞նչ էր հիշեցնում «նվիրման նշանը», որ կրում էր Իսրայելի քահանայապետը, և ի՞նչ է այս նշանը սովորեցնում մեզ նվիրման մասին (Ելք 39։30)։ [Հուն. 2, w01 2/1, էջ 14, պարբ. 2, 3]
Ի՞նչ պետք է անեն բոլոր քրիստոնյաները, եթե իմանան, որ իրենց հավատակիցը լուրջ մեղք է գործել (Ղևտ. 5։1)։ [Հուն. 9, w12 2/15 էջ 22, պարբ. 15]
Ի՞նչ կարևոր դեր էին խաղում խաղաղության զոհերը Իսրայելում, և ի՞նչ է դա խորհրդանշում մեզ համար այսօր (Ղևտ. 7։31–33)։ [Հուն. 16, w12 1/15, էջ 19, պարբ. 11, 12]
Ի՞նչ կարող էր լինել Ահարոնի որդիներ Նադաբի ու Աբիուդի կատարած մեղքը, և ի՞նչ ենք սովորում այս արձանագրությունից (Ղևտ. 10։1, 2, 9)։ [Հուն. 23, w04 5/15, էջ 22, պարբ. 6–8]
Ինչո՞ւ էր որդեծնությունը կնոջն անմաքուր դարձնում (Ղևտ. 12։2, 5)։ [Հուն. 23, w04 5/15, էջ 23, պարբ. 2]