Ապրիլի 7-ով սկսվող շաբաթվա ծրագիրը
ԱՊՐԻԼԻ 7-ՈՎ ՍԿՍՎՈՂ ՇԱԲԱԹԸ
Երգ 15 և աղոթք
Աստվածաշնչի ուսումնասիրության հանդիպում
cl, գլուխ 5, պարբ. 9–17 (30ր)
Աստվածապետական ծառայության դպրոց
Աստվածաշնչի ընթերցանություն. Ելք 7–10 (10ր)
№ 1. Ելք 9։20–35 (4ր կամ ավելի քիչ)
№ 2. Ինչո՞ւ է լավ հաղորդակցությունը կարևոր (fy, էջ 35–38, պարբ. 20–26)
№ 3. Հարգանք՝ իշխանությունների հանդեպ (lv, էջ 44, 45, պարբ. 18–21)
Ծառայողական հանդիպում
10 ր. Ապրիլ ամսվա ամսագրերն առաջարկելու տարբերակներ։ Քննարկում։ Ցուցադրիր, թե ինչպես կարելի է առաջարկել ամսագրերը՝ օգտագործելով այս էջի երկու մատուցումները։ Հետո սկզբից մինչև վերջ վերլուծիր մատուցումները։ Հակիրճ հորդորիր բոլորին կարդալ ամսագրերը և ոգևորությամբ տարածել դրանք։
10 ր. Մի մոռացեք հյուրասիրությունը (Եբր. 13։1, 2)։ Ելույթ։ Ներկայացնում է երեցը։ Ներկայացրու, թե ինչ է ձեռնարկվում Հիշատակի երեկոյի կապակցությամբ։ Խոսիր այն մասին, թե ժողովի բոլոր անդամները ինչպես կարող են հյուրասեր լինել Երեկոյին եկած հյուրերի և ոչ ակտիվ քարոզիչների հանդեպ։ Ներկայացրու երկու մասից բաղկացած ցուցադրում. ծրագիրը սկսվելուց առաջ քարոզիչը ողջունում է քարոզարշավի ընթացքում հրավիրված մարդուն, իսկ ծրագրից հետո առաջարկում է կրկին հանդիպել նրան հետաքրքրող հարցերին պատասխանելու համար։
10 ր. Ինչպե՞ս ենք կիրառել։ Քննարկում։ Ունկնդիրներին խնդրիր պատմել, թե ինչ օգուտներ են քաղել «Բարելավենք մեր հմտությունները ծառայության մեջ. պատասխանենք առարկություններին» հոդվածի առաջարկները կիրառելուց։ Նաև խնդրիր պատմել հետաքրքիր դեպքեր։
Երգ 20 և աղոթք