Հունվարի 27-ով սկսվող շաբաթվա ծրագիրը
ՀՈՒՆՎԱՐԻ 27-ՈՎ ՍԿՍՎՈՂ ՇԱԲԱԹԸ
Երգ 106 և աղոթք
□ Աստվածաշնչի ուսումնասիրության հանդիպում
cl, գլուխ 2, պարբ. 1–11 (30ր)
□ Աստվածապետական ծառայության դպրոց
Աստվածաշնչի ընթերցանություն. Ծննդոց 17–20 (10ր)
№ 1. Ծննդոց 17։18–18։8 (4ր կամ ավելի քիչ)
№ 2. Ինչո՞ւ պետք է ճանաչես ինքդ քեզ և լինես իրատես (fy, էջ 16–18, պարբ. 7–10) (5ր)
№ 3. Ի՞նչ օրհնություններ է բերում մաքուր խիղճը (lv, էջ 22–24, պարբ. 17–21) (5ր)
□ Ծառայողական հանդիպում
5 ր. Ուսումնասիրություն սկսենք ամսվա առաջին շաբաթ օրը։ Ելույթ։ Բացատրիր, թե փետրվարի առաջին շաբաթը ձեր տարածքի քարոզչական ծառայության համար ինչ է նախատեսված։ Ներկայացրու կարճ ցուցադրում՝ օգտագործելով 4-րդ էջի մատուցումները։
15 ր. Ի՞նչ հոգևոր նպատակներ ունես։ Քննարկում՝ հիմնված «Կազմակերպված ենք» գրքի վրա (էջ 117, պարբ. 1-ից մինչև գլխի վերջը)։ Հարցազրույց անցկացրու մեկ-երկու քարոզչի հետ, ով հասել է ռահվիրա ծառայելու իր նպատակին։ Ինչպե՞ս են ուրիշները քաջալերել իրեն։ Ի՞նչ դժվարություններ է հաղթահարել։ Ի՞նչ օրհնություններ է ունեցել։
10 ր. «Ամսագրերի մատակարարման երթուղի. Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսելու հնարավորություն»։ Հարց ու պատասխան։ Ունկնդիրներին հրավիրիր պատմելու, թե ինչպես են կարողացել ուսումնասիրություն սկսել ամսագրերի մատակարարման երթուղին իրականացնելիս։
Երգ 103 և աղոթք