Հոկտեմբերի 28-ով սկսվող շաբաթվա ծրագիրը
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-ՈՎ ՍԿՍՎՈՂ ՇԱԲԱԹԸ
Երգ 31 և աղոթք
□ Աստվածաշնչի ուսումնասիրության հանդիպում
jl, էջ 3 և դաս 1, 2 (30ր)
□ Աստվածապետական ծառայության դպրոց
Աստվածաշնչի ընթերցանություն. 1 Տիմոթեոս 1–6–2 Տիմոթեոս 1–4 (10ր)
Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն (20ր)
□ Ծառայողական հանդիպում
5 ր. «Ի՞նչ ես անելու տոն օրերին»։ Ելույթ։
10 ր. Ցույց տուր բարի լուրի գործնական արժեքը։ Քննարկում՝ հիմնված «Ծառայության դպրոց» գրքի վրա (էջ 159)։ Ցուցադրիր, թե ինչպես կարելի է առաջարկել «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը՝ զրույց սկսելով մարդկանց հետաքրքրող թեմայով։
15 ր. Կարևոր է ճշտապահ լինել։ Քննարկում։ 1) Ճշտապահ լինելու հարցում ի՞նչ լավ օրինակ է թողել Եհովան (Ամբ. 2։3)։ 2) Ժողովի հանդիպումներից և ծառայությունից չուշանալը ինչպե՞ս է ցույց տալիս, որ հարգում ենք Եհովային և ուշադիր ենք ուրիշների հանդեպ։ 3) Երբ ուշանում ենք քարոզչական ծառայության հանդիպումից, ինչպե՞ս է դա անդրադառնում խմբի և վերակացուի վրա։ 4) Եթե հետաքրքրվողի կամ ուսումնասիրողի հետ պայմանավորվել ենք հանդիպել մի կոնկրետ ժամի, ինչո՞ւ է կարևոր հետևել մեր պայմանավորվածությանը (Մատթ. 5։37)։ 5) Ի՞նչ կարող ենք գործնականում անել, որպեսզի չխախտենք ծառայելու հետ կապված մեր պայմանավորվածությունները, ինչպես նաև ժամանակին ներկա լինենք ժողովի հանդիպումներին։
Երգ 69 և աղոթք