Հուլիսի 15-ով սկսվող շաբաթվա ծրագիրը
ՀՈՒԼԻՍԻ 15-ՈՎ ՍԿՍՎՈՂ ՇԱԲԱԹԸ
Երգ 48 և աղոթք
□ Աստվածաշնչի ուսումնասիրության հանդիպում
jr, գլուխ 12, պարբ. 1–7 (30ր)
□ Աստվածապետական ծառայության դպրոց
Աստվածաշնչի ընթերցանություն. Գործեր 18–21 (10ր)
№ 1. Գործեր 20։17–38 (4ր կամ ավելի քիչ)
№ 2. td 5Բ Արարչագործական օրերը 24 ժամ տևողություն ունեցող օրեր չեն (5ր)
№ 3. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ մտածում ենք ոգու համաձայն (Հռոմ. 8։6) (5ր)
□ Ծառայողական հանդիպում
10 ր. Հասիր ուսումնասիրողի սրտին (Ղուկ. 24։32)։ Քննարկում՝ հիմնված հետևյալ հարցերի վրա. 1) Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելիս ինչո՞ւ է կարևոր ընդգծել՝ ա) Եհովայի սերն ու իմաստությունը, բ) աստվածաշնչյան սկզբունքները կիրառելու արժեքը, գ) այն, որ հարկավոր է որոշումներ կայացնելիս միշտ հաշվի առնել Եհովայի կարծիքը։ 2) Հետևյալ հարցերը ինչպե՞ս կօգնեն քեզ իմանալու՝ արդյոք հասնում ես ուսումնասիրողի սրտին, թե ոչ. ա) ի՞նչ ես կարծում՝ արդյոք սա (քննարկվող նյութը) տրամաբանական է հնչում, բ) Քո կարծիքով՝ սա ներդաշնա՞կ է Աստծու սիրուն, գ) ի՞նչ օգուտներ կստանաս, եթե կիրառես այս խորհուրդը։
20 ր. «Երիտասա՛րդ եղբայրներ, ձգտո՞ւմ եք առանձնաշնորհման»։ Հարց ու պատասխան։ Կարճ հարցազրույց անցկացրու երեցի կամ ծառայող օգնականի հետ, որը պատանեկան հասակից ձգտել է առանձնաշնորհման։ Երեցներն ի՞նչ հանձնարարություններ են տվել նրան և ինչպե՞ս են ուսուցանել նախքան նրա ծառայող օգնական դառնալը։ Ինչպե՞ս են ժողովի անդամներն օգնել նրան հոգևորապես աճելու։ Ի՞նչ օրհնություններ է նա ստացել՝ ձգտելով առանձնաշնորհման։
Երգ 85 և աղոթք