Դեկտեմբերի 3-ով սկսվող շաբաթվա ծրագիրը
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-ՈՎ ՍԿՍՎՈՂ ՇԱԲԱԹԸ
Երգ 128 և աղոթք
□ Աստվածաշնչի ուսումնասիրության հանդիպում
jr, գլուխ 2, պարբ. 7–13, շրջանակ, էջ 20 (30ր)
□ Աստվածապետական ծառայության դպրոց
Աստվածաշնչի ընթերցանություն. Նաում 1–3–Ամբակում 1–3 (10ր)
№ 1. Ամբակում 2։1–14 (4ր կամ ավելի քիչ)
№ 2. Ինչու պետք է ճշմարտության մասին համոզվածությամբ խոսենք (2 Տիմոթ. 1։7, 8) (5ր)
№ 3. td 38Ա Պատկերների կամ արձանների միջոցով երկրպագելը նախատինք է բերում Աստծուն (5ր)
□ Ծառայողական հանդիպում
10 ր. Դեկտեմբեր ամսվա ամսագրերն առաջարկելու տարբերակներ։ Քննարկում։ 30–60 վայրկյանում նշիր, թե ինչու ամսագրերը կհետաքրքրեն ձեր տարածքում ապրող մարդկանց։ Այնուհետև ունկնդիրներին հարցրու, թե հետաքրքրություն առաջացնող ինչ հարցեր և սուրբգրային ինչ համարներ կարելի է օգտագործել «Դիտարանի» և «Արթնացե՛ք»-ի նախնական հոդվածների վերաբերյալ։ Եթե ժամանակ մնա, «Դիտարանից» կամ «Արթնացե՛ք»-ից ընտրիր մեկ այլ հոդված և նույն ձևով ունկնդիրների հետ քննարկիր։ Ցուցադրիր, թե յուրաքանչյուր ամսագիր ինչպես կարելի է առաջարկել։
10 ր. Տեղական կարիքներ։
10 ր. Դեպքեր՝ թերթիկներով ծառայությունից։ Քննարկում, որն անցկացնում է ծառայողական վերակացուն։ Հրավիրիր ունկնդիրներին պատմելու, թե ինչ դեպքեր են տեղի ունեցել իրենց հետ նոյեմբեր ամսին։ Երկու քարոզիչներ, որոնք տնետան ժամանակ հաջողությամբ տարածել են թերթիկներ, ցուցադրում են մի մատուցում։
Երգ 96 և աղոթք