Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
Ներքոհիշյալ հարցերը քննարկվելու են Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ՝ 2012թ. օգոստոսի 27-ով սկսվող շաբաթվա ընթացքում։ Յուրաքանչյուր հարցից հետո նշված է համապատասխան ամսաթիվը, որպեսզի հնարավոր լինի ամեն շաբաթ դպրոցին պատրաստվելիս հետազոտություն անել։
1. Ի՞նչ կարևոր բան ենք սովորում Եզեկիելի՝ հավատուրաց Հուդայի վերաբերյալ տեսիլքից (Եզեկ. 8։5–18)։ [Հուլ. 2, w07 7/1, էջ 13, պարբ. 6]։
2. Ինչպե՞ս են գրեթե բոլոր կրոնական առաջնորդներն ընդօրինակում Եզեկիելի օրերի կեղծ մարգարեներին (Եզեկ. 13։3, 7)։ [Հուլ. 9, w99 10/1, էջ. 24, պարբ. 14, 15]։
3. Եզեկիել 17։22–24 համարներում արձանագրված մարգարեությունում ո՞վ է «մատղաշ ոստը», ի՞նչ է խորհրդանշում «բարձր ու վսեմ լեռը», որի վրա տնկվում է «մատղաշ ոստը» և ինչպե՞ս է այն դառնում «փառահեղ մայրի»։ [Հուլ. 16, w07 7/1, էջ 12, 13, պարբ. 6]։
4. Ի՞նչ կարող ենք սովորել Իսրայելի երեցներից (Եզեկ. 20։1, 49)։ [Հուլ. 23, w07 7/1, էջ 14, պարբ. 3]։
5. Եզեկիել 21։18–22-ում գրվածն ինչպե՞ս է ցույց տալիս, որ ո՛չ մարդիկ, ո՛չ էլ դևերը չեն կարող խանգարել Եհովային իրականացնելու իր նպատակը։ [Հուլ. 30, w07 7/1, էջ 14, պարբ. 4]։
6. Եզեկիել 24։6, 11, 12 համարներում նշված կաթսայի ժանգը ի՞նչ է խորհրդանշում։ Ի՞նչ սկզբունք է գրված 14-րդ համարում։ [Օգոս. 6, w07 7/1, էջ 14, պարբ. 2]։
7. Ինչպե՞ս կատարվեց Տյուրոս քաղաքի դեմ ասված մարգարեությունը։ [Օգոս. 6, bsi07, էջ 7, պարբ. 4]։
8. Եզեկիել 28։2, 12–17 համարներում գրված ո՞ր արտահայտություններն են վերաբերում և՛ «Տյուրոսի թագավորին», և՛ առաջին դավաճանին՝ Սատանային։ [Օգոս. 13, w05 10/15, էջ 23, 24, պարբ. 10–14]։
9. Ե՞րբ է Եգիպտոսը 40 տարի ամայի մնացել, և ի՞նչ հիմքեր կան վստահ լինելու, որ այդ ամայացումը տեղի է ունեցել (Եզեկ. 29։8–12)։ [Օգոս. 13, w07 8/1, էջ 8, պարբ. 5]։
10. Ինչպիսի՞ վերաբերմունք ենք ուզում ցույց տալ նրանց հանդեպ, ովքեր հեռացել են քրիստոնեական ժողովից (Եզեկ. 34։16)։ [Օգոս. 20, w03 2/1, էջ 15, պարբ. 10]։