Փոփոխություններ հանդիպումների ծրագրում
Սեպտեմբերի 3-ով սկսվող շաբաթից՝ Աստվածաշնչի ուսումնասիրության հանդիպումը 25 րոպեի փոխարեն տևելու է 30 րոպե։ Եղբայրը ներածական խոսքերում մեկ րոպեի սահմաններում պետք է կրկնի անցած շաբաթվա նյութը։ Ծառայողական հանդիպման տևողությունը նույնպես փոխվել է. 35 րոպեի փոխարեն այն տևելու է 30 րոպե։ Ծրագրում այլևս չի լինի հայտարարությունների առանձին բաժին։ Եթե ինչ-որ բան հայտարարելու կարիք լինի, դա հարկավոր է անել Ծառայողական հանդիպման ծրագրի առաջին բաժնի սկզբում։ Սովորաբար քիչ հայտարարություններ կան, որ անհրաժեշտ է անել։ Կարիք չկա հայտարարելու այն թեմաները, որոնք ներկայացվելու են հանդիպմանը։ Քարոզչական ծառայության, մաքրության, ինչպես նաև բարևների հետ կապված հայտարարություններ չպետք է արվեն (km 10/08, էջ 1, պարբ. 4)։ Եթե երկար հայտարարություններ կան անելու, ապա այդ մասին հարկավոր է նախօրոք տեղյակ պահել Ծառայողական հանդիպմանը թեմա ներկայացնողներին, որպեսզի նրանք կարողանան կրճատել իրենց ելույթների ժամանակը։