Հունիսի 20-ով սկսվող շաբաթվա ծրագիրը
ՀՈՒՆԻՍԻ 20-ՈՎ ՍԿՍՎՈՂ ՇԱԲԱԹԸ
Երգ 63 և աղոթք
❑ Աստվածաշնչի ուսումնասիրության հանդիպում
bt, գլուխ 5, պարբ. 9–16; շրջանակ, էջ 41, 42 (25ր)
❑ Աստվածապետական ծառայության դպրոց
Աստվածաշնչի ընթերցանություն. Սաղմոս 45–51 (10ր)
№ 1. Սաղմոս 48։1–49։9 (4ր կամ ավելի քիչ)
№ 2. td 9Դ Լեզուներով խոսելը միայն ժամանակավոր էր լինելու (5ր)
№ 3. Եթե հավիտենական կյանքը պարգև է, ինչո՞ւ պետք է ձգտենք հասնելու մեր փրկությանը (Հռոմ. 6։23; Փիլիպ. 2։12) (5ր)
❑ Ծառայողական հանդիպում
5 ր. Հայտարարություններ։
10 ր. Ինչ գրականություն ենք տարածելու հուլիսին։ Քննարկում։ Համառոտ ներկայացրու, թե ինչ առանձնահատկություններ ունեն հուլիսին առաջարկվող հրատարակությունները։ Այնուհետև ցուցադրիր մեկ-երկու մատուցում։
10 ր. «Կաթնակեր մանուկների բերանով» (Մատթ. 21։15, 16)։ Քննարկում՝ հիմնված 2011թ. «Տարեգրքի» վրա (ռուս., էջ 53, պարբ. 3–էջ 58, պարբ. 1, 2)։ Յուրաքանչյուր դեպք քննարկելուց հետո հրավիրիր ունկնդիրներին արտահայտվելու, թե ինչ են սովորում դրանից։
10 ր. «Արդյունավետորեն կատարենք փողոցի ծառայությունը»։ Հարց ու պատասխան։ Ներկայացնում է ծառայողական վերակացուն։ Նյութը հարմարեցրու ձեր տարածքի կարիքներին։ Կարճ ցուցադրիր մեկ-երկու միտք նյութից։
Երգ 107 և աղոթք