Փետրվարի 28-ով սկսվող շաբաթվա ծրագիրը
ՓԵՏՐՎԱՐԻ 28-ՈՎ ՍԿՍՎՈՂ ՇԱԲԱԹԸ
Երգ 5 և աղոթք
❑ Աստվածաշնչի ուսումնասիրության հանդիպում
fy, գլուխ 16, պարբ. 6–12 (25ր)
❑ Աստվածապետական ծառայության դպրոց
Աստվածաշնչի ընթերցանություն. Եսթեր 1–5 (10ր)
Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն (20ր)
❑ Ծառայողական հանդիպում
5 ր. Հայտարարություններ։
10 ր. Ծառայության ժամանակ դրական բաների մասին խոսիր։ Քննարկում՝ հիմնված «Ծառայության դպրոց» գրքի վրա (էջ 202)։ Օգտագործելով հաջորդ ամսվա՝ տարածելու համար նախատեսված գրականությունը (տե՛ս «Հայտարարությունները»)՝ ցուցադրիր մի մատուցում՝ կիրառելով վերջին պարբերության մեջ նշված առաջարկները։
10 ր. Օգուտներ քաղենք «Աստվածաշունչը քննենք ամեն օր» գրքույկից։ Քննարկում՝ հիմնված 2011թ. «Աստվածաշունչը քննենք ամեն օր» գրքույկի նախաբանի վրա։ Հորդորիր ունկնդիրներին ամեն օր քննելու օրվա խոսքը։ Հրավիրիր նրանց պատմելու, թե երբ են ժամանակ տրամադրում օրվա խոսքն ընթերցելու համար, և ինչ օգուտներ են քաղել։ Նշիր, թե որն է լինելու 2011թ. տարվա խոսքը։ Քննարկիր «Օրվա խոսքն այլևս չի քննարկվելու քարոզչական ծառայության հանդիպման ժամանակ» նյութը։
10 ր. Պատրաստվենք առաջարկելու մարտ ամսվա պարբերագրերը։ Քննարկում։ Մեկ-երկու րոպե ներկայացրու պարբերագրերի բովանդակությունը, այնուհետև ընտրիր երկու կամ երեք հոդված և խնդրիր ունկնդիրներին առաջարկելու հարցեր ու աստվածաշնչյան համարներ, որոնք կարելի է օգտագործել մատուցման մեջ։ Ցուցադրիր, թե յուրաքանչյուր պարբերագիր ինչպես կարելի է առաջարկել։
Երգ 33 և աղոթք