Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան 1 դեկտեմբերի
«Թերևս կհամաձայնեք, որ միայնակ ծնողների համար հաճախ ավելի դժվար է, քան ամուսնական զույգերի։ [Թույլ տուր պատասխանել։] Աստվածաշունչը հորդորում է մեզ ուշադիր լինել նրանց հանդեպ, ովքեր նման դժվարությունների են բախվում։ [Կարդա՛ Սաղմոս 41։1։] Այս պարբերագրի 22-րդ էջում խոսվում է այն մասին, թե ինչպես կարելի է աջակցել միայնակ ծնողներին»։
Արթնացե՛ք հոկտեմբեր-դեկտեմբեր
«Շատերին թվում է, թե կյանքն ավելի ու ավելի լարված է դառնում։ Դո՞ւք ինչ կարծիքի եք։ [Թույլ տուր պատասխանել։] Շատերի կարծիքով՝ այս համարը բացատրում է այն պատճառներից մեկը, թե ինչու է սթրեսը շատացել մեր օրերում։ [Կարդա՛ 2 Տիմոթեոս 3։1։] Այս պարբերագրում խոսվում է այն մասին, թե ինչ ազդեցություն է թողնում սթրեսը մեզ վրա։ Այն նաև գործնական խորհուրդներ է տալիս, թե ինչպես վերահսկենք սթրեսը»։