Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան 1 հոկտեմբերի
«Շատերը մտածում են, թե Աստված անտարբեր է մեր զգացումների նկատմամբ։ Իսկ դո՞ւք ինչ եք կարծում։ [Թույլ տուր պատասխանել, այնուհետև կարդա Սաղմոս 34։18 համարը]։ 19-րդ էջի հոդվածում քննարկվում է այն հարցը, թե ինչպես է Աստված օգնում հաղթահարելու բացասական զգացումները, օրինակ՝ տխրության, մեղավորության և անարժեքության զգացումները»։
Արթնացե՛ք հոկտեմբեր-դեկտեմբեր
«Շատ ֆիլմերում տեսնում ենք դևերի, կախարդների և վհուկների։ Բայց ի՞նչ եք կարծում, իրականում դևեր կա՞ն։ [Թույլ տուր պատասխանել։ Հետո կարդա՛ 1 Կորընթացիներ 10։20] Այս հոդվածում գրված է, թե ինչ է հայտնում Աստվածաշունչը դևերի մասին և թե ինչպես կարող ենք պաշտպանվել նրանցից»։ Ներկայացրու 20-րդ էջի հոդվածը։
Դիտարան 1 նոյեմբերի
«Բոլորս էլ ուզում ենք գոհունակությամբ լի կյանքով ապրել։ Ի՞նչ եք կարծում դրա համար պարտադի՞ր է, որ փող ունենանք։ [Թույլ տուր պատասխանել]։ Աստվածաշնչի գրողներից մեկը սովորեց գոհ լինել նույնիսկ այն ժամանակ, երբ սուղ պայմաններում էր ապրում։ [Կարդա՛ Փիլիպպեցիներ 4։11, 12]։ Այս պարբերագրում ներկայացված են գոհ լինելու հինգ գաղտնիքներ, որոնց մասին գրված է Աստվածաշնչում»։