Կսկսե՞ս ուսումնասիրություն հոկտեմբեր ամսին
1 Հոկտեմբեր ամսին առաջարկելու ենք «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերը։ Եթե անհատը պարբերագրեր է վերցնում, նրա հետաքրքրությունը կարող ենք զարգացնել՝ կատարելով վերայցելություն։ Այցելության ժամանակ կարող ենք օգտագործել «Ցանկանո՞ւմ եք իմանալ ճշմարտությունը» թերթիկը, որի օգնությամբ էլ կարելի է Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել։ Ինչպե՞ս կարող ենք դա անել։
2 Ինչպես օգտագործել թերթիկը։ Վերայցելության ժամանակ կարող ենք ասել. «Այն պարբերագրերը, որ տվեցի ձեզ, հորդորում են ամենատարբեր ազգային և կրոնական ծագում ունեցող մարդկանց քննելու Աստվածաշունչը։ [Տուր տանտիրոջը «Իմացեք ճշմարտությունը» թերթիկը և մատնացույց արա առաջին էջի հարցերը։] Այստեղ նշված են մի քանի հետաքրքիր հարցեր, որոնց Աստվածաշունչը սպառիչ պատասխաններ է տալիս։ Այս հարցերից որևէ մեկը երբևէ հետաքրքրե՞լ է ձեզ»։ Եթե նա դրական է պատասխանում, քննարկիր նրան հետաքրքրող հարցի պատասխանը՝ օգտվելով թերթիկից, և ընթերցիր նշված սուրբգրային համարներից մեկը։ Այնուհետև ասա, որ ահա այսպես կարելի է իմանալ, թե ինչ է Աստվածաշունչը սովորեցնում, և տուր «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը։ Հետո կարող ենք քննարկել գրքի այն գլխի առաջին պարբերությունները, որը նա կընտրի բովանդակությունից։ Կամ կարող ենք բացել գրքի այն հատվածը, որում մանրամասնորեն լուսաբանվում է թերթիկի միջոցով անհատի հետ քննարկած թեման։ Ստորև բերվում են մի քանի հղումներ, որոնք կարող ենք օգտագործել։
● Իրո՞ք Աստված հոգ է տանում մեր մասին (էջ 9–11, պարբ. 6–10)։
● Կգա՞ մի օր, երբ պատերազմ ու տառապանք չեն լինի (էջ 12, պարբ. 12, 13)։
● Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո (էջ 59, 60, պարբ. 7, 8)։
● Ի՞նչ հույս կա մահացածների համար (էջ 71, պարբ. 13–15)։
● Ինչպե՞ս աղոթեմ և ի՞նչ անեմ, որ Աստված լսի ինձ (էջ 166, 167, պարբ. 5–8)։
● Ինչպե՞ս հասնեմ երջանկության (էջ 9, պարբ. 4, 5)։
3 Իհարկե, եթե հանգամանքները թույլ չեն տալիս, որ առաջին այցելության ժամանակ ցույց տանք, թե ինչպես է ուսումնասիրություն անցկացվում «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքով, մարդու հետ կարող ենք պայմանավորվել, որ պարզապես շարունակենք քննարկումները։ Բացի այդ, կախված անհատի հետաքրքրությունից՝ գուցե հարկ լինի նույնիսկ մի քանի անգամ այցելել նրան ու մի քանի հարց քննարկել թերթիկից։ Դրանից հետո նոր կարող ենք առաջարկել գիրքը։ Եկեք հոկտեմբեր ամսին օգտագործենք այս օգտակար թերթիկը, որպեսզի Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսենք անկեղծ սիրտ ունեցող մարդկանց հետ և օգնենք նրանց «իմանալու ճշմարտությունը» (Հովհ. 8։31, 32)։
[Հարցեր ուսումնասիրության համար]
1. Ի՞նչ ենք առաջարկելու հոկտեմբեր ամսին։
2. Վերայցելության ժամանակ ինչպե՞ս կարող ենք «Իմացեք ճշմարտությունը» թերթիկի միջոցով ուսումնասիրություն սկսել այն անհատի հետ, ում պարբերագրեր ենք տվել։
3. Կախված հանգամանքներից՝ ինչպե՞ս կարող ենք Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել։