Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան 1 հուլիսի
«Մեզնից շատերը չգիտեն, թե ինչպես կարող են օգնել իրենց հիվանդ ընկերոջը։ Ձեր կարծիքով՝ այս խորհուրդը գործնակա՞ն է։ [Կարդա՛ Հակոբոս 1։19։ Թույլ տուր պատասխանել։] Այս հոդվածում մի շարք գործնական առաջարկներ կան, որոնք հիմնված են աստվածաշնչյան սկզբունքների վրա»։ Ցույց տուր 10-րդ էջում գտնվող հոդվածը։
Արթնացե՛ք հուլիս-սեպտեմբեր
«Շատ մարդիկ ուզում են թողնել ծխելը, բայց դժվարանում են։ Երևի ինքներդ գիտեք մարդկանց, ովքեր կցանկանային թողնել։ [Թույլ տուր պատասխանել։] Ոմանք թողել են ծխելը ընկերների և ընտանիքի անդամների աջակցությամբ։ [Կարդա՛ Ժողովող 4։12ա։] Այս պարբերագրում նշված են մի քանի գործնական առաջարկներ, թե ինչպես օգնել մարդուն այս հարցում»։
Դիտարան 1 օգոստոսի
«Շատերը վախենում են, որ մոլորակը կոչնչանա միջուկային պատերազմի կամ կլիմայի փոփոխության պատճառով։ Ի՞նչ եք կարծում, նման բան տեղի կունենա՞։ [Թույլ տուր պատասխանել։] Ուշադրություն դարձրեք, թե ինչ է ասում Աստվածաշունչը այդ մասին։ [Կարդա՛ Հայտնություն 11։18։] Այս պարբերագրում ներկայացվում են աշխարհի վերջին վերաբերող չորս կարևոր հարցեր»։