Հայտարարություններ
◼ Դեկտեմբեր. «Երբևէ ապրած մեծագույն մարդը» գիրքը։ Եթե տանը կան երեխաներ, առաջարկիր «Սովորիր Մեծ Ուսուցչից» գիրքը։ Հունվար. «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում»։ Եթե տանտերն ունի այս գիրքը, քարոզիչը կարող է առաջարկել 192–էջանոց ցանկացած գիրք։ Փետրվար. «Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ» և «Ընտանեկան երջանկության գաղտնիքը» գրքերը։ Մարտ. «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում»։ Եթե անհատը վերցնում է այս գիրքը կամ արդեն ունի այդ գրքից, քարոզիչը պետք է նպատակ դնի Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել նրա հետ։
◼ 2011 թ. Հիշատակի երեկոն տեղի կունենա ապրիլի 17–ին՝ կիրակի օրը մայրամուտից հետո։ Այդ մասին նախօրոք է հայտարարվում, որպեսզի եղբայրները կարողանան հարմար դահլիճներ վարձել, եթե նույն Սրահից օգտվում են մի քանի ժողովներ, և անհրաժեշտ է այլ վայրեր փնտրել Երեկոն անցկացնելու համար։
◼ Շուտով ժողովներ կուղարկվեն 2010 թ. Հիշատակի երեկոյի հրավիրատոմսերը յուրաքանչյուր ժողովի հիմնական լեզվով։ Եթե ձեր տարածքում օտարախոս դաշտ կա, և դուք կցանկանայիք համապատասխան օտար լեզվով հրավիրատոմս ստանալ, ապա հնարավորին չափ շուտ պետք է պատվիրել դրանք՝ լրացնելով «Գրականության պատվերի բլանկը» (S-14)։ Ամենամսյա «Հայտարարություն՝ բոլոր ժողովներին» նամակում կտպվի այն լեզուների ցուցակը, որոնցով որ առկա կլինեն հրավիրատոմսերը։
◼ Սկսած 2010 թ. մարտի 1–ով սկսվող շաբաթից՝ Աստվածաշնչի ուսումնասիրության հանդիպմանը կուսումնասիրենք «Ընտանեկան երջանկության գաղտնիքը» գիրքը։ Եթե այս գրքի պակաս է զգացվում, ժողովները կարող են այն պատվիրել գրականության հաջորդ պատվերում։