Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 11/09 էջ 7
  • Հարցերի Արկղ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հարցերի Արկղ
  • 2009 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչո՞ւ հավաքվել երկրպագության համար
    2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ինչո՞վ են օգտակար Եհովայի վկաների հանդիպումները
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
  • Հեռախոսով վկայություն տալը կարող է արդյունավետ լինել
    2009 Մեր թագավորական ծառայությունը
  • Ջանքեր ներդնո՞ւմ ես քրիստոնեական հանդիպումները կերտիչ դարձնելու համար
    2010 Դիտարան
Ավելին
2009 Մեր թագավորական ծառայությունը
km 11/09 էջ 7

Հարցերի Արկղ

◼ Ինչպե՞ս պետք է արձագանքենք, երբ Թագավորության գործը քննադատության է ենթարկվում լրատվական միջոցներով։

Ժամանակ առ ժամանակ հավատուրացները և թագավորության բարի լուրի հակառակորդները քննադատում են Եհովայի ժողովրդի քարոզչական գործունեությունը և ուսմունքների դեմ են խոսում հեռուստատեսության, ռադիոյի, թերթերի և պարբերագրերի միջոցով։ Սովորաբար այս ամենի դեմ պայքարելու լավագույն ձևը արհամարհելն է։ Ինչո՞ւ։ Այդպես վարվեց Հիսուսը. «Երբ նրա մասին չարախոսում էին, փոխարենը՝ նա չէր չարախոսում։ Երբ նա չարչարվում էր, չէր սպառնում, այլ իրեն հանձնում էր նրան, ով արդարությամբ է դատում» (1 Պետ. 2։23)։

Ոմանք կարծում են, թե մենք պետք է հերքենք մեզ դեմ ուղղված մեղադրանքները և ճշմարտությունը հայտնենք ռադիոյի, հեռուստատեսության միջոցով, ինչպես նաև թերթերի խմբագրերին նամակներ գրելով։ Սակայն նման արձագանքը հաճախ ավելի մեծ հակառակության ալիք է բարձրացնում, և արդյունքում հակառակորդները ավելի շատ են սխալ տեղեկություններ տարածում մեր մասին։ Ընդհանուր առմամբ՝ Եհովայի վկաները բարի համբավ ունեն։ Շատերն են գնահատում մեր կատարած աշխատանքը և այն հրաշալի հրատարակությունները, որ տարածում ենք։ Քննադատության պատճառով մեր հավատալիքների և կազմակերպության մասին առաջացած հարցերին հաճախ կարելի է պատասխանել տնետուն ծառայության ժամանակ։ Ճիշտ տրամադրվածություն ունեցող մարդիկ կստանան իրենց հուզող հարցերի պատասխանները։ Այդպիսով հակառակորդները առիթ չեն ունենա շարունակելու սուտ լուրեր տարածել մեր մասին։ Իսկ ամենակարևորը, Թագավորության բարի լուրը կքարոզվի առանց ավելորդ խոչընդոտների, և աշակերտներ պատրաստելու գործը առաջ կընթանա, ինչպես պատվիրել էր Հիսուսը (Մատթ. 28։19, 20)։

Սակայն եթե որևէ տարածքում նման բան է եղել, ու երեցները հարկ են համարում արձագանքելու քննադատությանը՝ Եհովայի անունը և նրա ժողովրդին պաշտպանելու համար, լավ կլինի նախ դիմել կազմակերպությանը և տեղեկացնել հարցին առնչվող բոլոր փաստերը։ Կազմակերպությունը կքննի խնդիրը և համապատասխան առաջարկներ կանի։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը