Փետրվարի 16–ով սկսվող շաբաթվա ծրագիրը
ՓԵՏՐՎԱՐԻ 23–ՈՎ ՍԿՍՎՈՂ ՇԱԲԱԹԸ
Երգ 22
□ Աստվածաշնչի ուսումնասիրության հանդիպում
lv (գլուխ 1, պարբ. 1–9 և նախաբանը)
□ Աստվածապետական ծառայության դպրոց
Աստվածաշնչի ընթերցանություն. Ծննդոց 32–35
Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
□ Ծառայողական հանդիպում
Երգ 1
5 ր. Հայտարարություններ։ Առաջարկում ենք մարտ ամսվա պարբերագրերը։
10 ր. Առաջարկիր մարտի 1–ի «Դիտարանը» և «Արթնացե՛ք»–ի հունվար–մարտ համարը։ Ամսագրերի բովանդակությունը համառոտ ներկայացնելուց հետո հարցրու քարոզիչներին, թե որ հոդվածներն են հատկապես հետաքրքրել մարդկանց և ինչու։ Խնդրիր քարոզիչներին, որ իրենք առաջարկեն, թե ինչ հարցով կարելի է սկսել զրույցը և թե ինչ աստվածաշնչային համար կարելի է կարդալ նախքան պարբերագրերը ներկայացնելը։ Վերջում մեկ կամ երկու քարոզիչ ցուցադրման միջոցով ներկայացնում են, թե ինչպես կարելի է առաջարկել ամսագրերից յուրաքանչյուրը։
10 ր. Տեղական կարիքներ։
10 ր. Օգուտներ քաղո՞ւմ ես «Գրությունները քննենք ամեն օր» գրքույկից։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ՝ հիմնված «2009 թ. Գրությունները քննենք ամեն օր» գրքույկի նախաբանի վրա։ Նշիր, թե որքան կարևոր է ամեն օր մի քանի րոպե տրամադրել սուրբգրային համարն ու մեկնաբանությունը կարդալուն։ Հրավիրիր ունկնդիրներին պատմել, թե օրվա խոսքը քննարկելու համար ինչ գրաֆիկ ունեն, և թե ինչ օգուտներ են քաղում այդ քննարկումներից։
Երգ 160