Ծառայողական հանդիպումների ծրագիրը
Դեկտեմբերի 8–ով սկսվող շաբաթ
Երգ 19
10 ր. Տեղական հայտարարություններ։ Օգտվելով 8–րդ էջի մատուցումից՝ կարճ կերպով բացատրիր, թե ինչպես կարելի է առաջարկել դեկտեմբերի 1–ի «Դիտարանը»։ Խնդրիր ունկնդիրներին պատմել, թե ինչպես են նրանց առաջարկել այդ պարբերագիրը և ինչ հաջողությունների են հասել։ Ո՞ր հոդվածի վրա են նրանք ուշադրություն հրավիրել, ի՞նչ հարց են տվել կամ ի՞նչ աստվածաշնչյան համար են ընթերցել։
15 ր. 2009 թ. Աստվածապետական ծառայության դպրոցը։ Ներկայացնում է ծառայողական վերակացուն։ 2008 թ. հոկտեմբերի «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի ներդիրից շեշտիր այն մտքերը, որոնք կարևոր են ձեր ժողովի համար։ Հիշեցրու, թե որն է հատուկ խորհրդատուի դերը։ Խրախուսիր բոլորին ջանասիրությամբ կատարել իրենց առաջադրանքները, մասնակցել Աստվածաշնչի ուշագրավ մտքերի քննարկմանը և կիրառել այն խորհուրդները, որոնք ամեն շաբաթ տրվում են «Ծառայության դպրոց» դասագրքից։
20 ր. «Օգտվո՞ւմ ես արդյոք դրանցից»a։ 4–րդ պարբերությունը քննարկելիս ընդգրկիր կարճ ցուցադրում։ Որևէ ռահվիրա կամ մեկ ուրիշ փորձառու քարոզիչ պետք է ցուցադրի, թե ինչպես կարելի է տնից տուն ծառայության ժամանակ «Աստվածաշնչյան թեմաներ» հավելվածի օգնությամբ պատասխանել հետևյալ հարցին՝ ինչո՞ւ Եհովայի վկաները չեն նշում Սուրբ Ծնունդը։ Հորդորիր այն քարոզիչներին, ովքեր հասկանում են այն լեզուն, որով առկա է «Տրամաբանել» գիրքը, կարդալ և օգտագործել այն ծառայության մեջ։
Երգ 6
Դեկտեմբերի 15–ով սկսվող շաբաթ
Երգ 178
10 ր. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։
10 ր. Օգտագործիր կրկնության մեթոդը ծառայության մեջ։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ, հիմնված՝ «Ծառայության դպրոց» գրքի վրա (էջ 207)։ Կարճ ցուցադրիր գրքում տրված կրկնության կերպերից մեկը կամ երկուսը։
25 ր. ««Հիմնովին վկայություն տանք»՝ քարոզելով պահպանվող շենքերում»b։ Ներկայացնում է ծառայողական վերակացուն կամ մեկ ուրիշ երեց։ Նշիր, թե ինչպես կարելի է այս նյութը կիրառել տեղի տարածքում։
Երգ 157
Դեկտեմբերի 22–ով սկսվող շաբաթ
Երգ 75
10 ր. Տեղական հայտարարություններ։ Կարդա ֆինանսական հաշվետվությունը և գրասենյակի տեղեկագիրը նվիրաբերությունների ստացման մասին։ Հիշատակիր, թե ինչ գրականություն ենք տարածելու հունվար ամսին, և երեցներից մեկը թող ցուցադրի՝ ինչպես դա կարելի է անել։
15 ր. Նախապատրաստվիր՝ տարածելու հունվարի 1–ի «Դիտարանն» ու հունվար–մարտ ամիսների «Արթնացե՛ք»–ը։ Քննարկում ունկնդիրների հետ։ Պարբերագրերը համառոտ ներկայացնելուց հետո հարցրու ունկնդիրներին, թե որ հոդվածները կարող են հետաքրքիր լինել ձեր տարածքում ապրող մարդկանց և ինչու։ Հրավիրիր ունկնդիրներին նշել, թե ի՞նչ հարց նրանք կցանկանային տալ զրույց սկսելու համար։ Հոդվածում հանդիպող ո՞ր սուրբգրային համարն այնուհետև կարելի է կարդալ և առաջարկել պարբերագիրը։ 8–րդ էջի կամ ձեր տարածքին հարմար մատուցումների օգնությամբ ցուցադրիր, թե ինչպես կարելի է առաջարկել այդ պարբերագրերը։
20 ր. «Հատուկ օր՝ Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկելու համար»c։ Հայտարարիր, թե հունվար ամսվա ո՛ր շաբաթն են քարոզիչները Աստվածաշնչի ուսումնասիրություններ առաջարկելու։ Քննարկիր 3–րդ պարբերության խորհուրդներն ու մեկ կամ երկու ցուցադրումների միջոցով ներկայացրու, թե ինչպես կարելի է Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկել։
Երգ 133
Դեկտեմբերի 29–ով սկսվող շաբաթ
Երգ 60
Աստվածաշնչի ուսումն. հանդիպում
Աստվածապետ. ծառ. դպրոց
Աստվածաշնչի ընթերցանություն. Հայտնություն 15–22
Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
Ծառայողական հանդիպում
Երգ 153
5 ր. Տեղական հայտարարություններ։
10 ր. Տեղական կարիքներ։
20 ր. «Քարոզչության գործը տոկունություն է պահանջում»d։ Ժամանակ հատկացրու սուրբգրային համարների կարդալուն և մեկնաբանելուն։
Երգ 155
Հունվարի 5–ով սկսվող շաբաթ
Երգ 35
Աստվածաշնչի ուսումն. հանդիպում
Աստվածապետ. ծառ. դպրոց
Աստվածաշնչի ընթերցանություն. Ծննդոց 1–5
№ 1. Ծննդոց 3։1–15
№ 2. Ինչու է Հիսուսը համարվում Մեծ Ուսուցիչ (lr, գլուխ 1)
№ 3. Ո՞ր գործը ունայն չէ (1 Կորնթ. 15։58)
Ծառայողական հանդիպում
Երգ 98
Ծանոթություն. Մարզային համաժողովի վերաբերյալ տեղեկությունները հունվարի 5–ով սկսվող շաբաթվանից շուտ չպետք է ներկայացվեն։ Ժողովներն այդ շաբաթ չպետք է տեղափոխեն իրենց հանդիպումը, բացառությամբ այն դեպքի, երբ ժողով է այցելում շրջանային վերակացուն։
5 ր. Տեղական հայտարարություններ։
10 ր. Ծառայության մեջ ընդօրինակիր Հիսուսին։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ՝ հիմնված 2007 թ. նոյեմբերի 15–ի «Դիտարանի» վրա (էջ 27, 28, պարբ. 4–10)։
20 ր. «Եհովայի վկաների 2009 թվականի մարզային համաժողովը»e։ Ներկայացնում է ժողովի քարտուղարը։ Հոդվածը քննարկելուց առաջ ընթերցիր 15 դեկտեմբերի 2008 թ. նամակը՝ մարզային համաժողովի վերաբերյալ։ Ընդգծիր ոգու պտուղն ամեն ժամանակ արտացոլելու կարևորությունը (Գաղ. 5։22, 23)։
Երգ 114
[Ծանոթագրություններ]
a Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
b Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
c Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
d Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
e Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։