Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
Ներքոհիշյալ հարցերը քննարկվելու են Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ՝ 2008 թ. դեկտեմբերի 29–ով սկսվող շաբաթվա ընթացքում։ Դպրոցի վերակացուն 20 րոպեանոց կրկնություն է անցկացնում՝ հիմնվելով այն նյութի վրա, որը քննարկվել էր 2008 թ. նոյեմբերի 3–ով սկսվող շաբաթից մինչև դեկտեմբերի 29–ով սկսվող շաբաթն ընկած ժամանակահատվածը։
ԴԱՍԵՐ
1. Ինչո՞ւ է սիրով տրված հորդորը արդյունավետ (Փիլիմ. 9)։ [be, էջ 226, պարբ. 1–3]
2. Ինչպե՞ս կարող ենք զորացնել ուրիշներին։ [be, էջ 268, պարբ. 4–էջ 269, պարբ. 2]
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ № 1
3. «Տիտոս» նամակը ինչո՞վ է «բարի և օգտակար» մեզ համար (Տիտոս 3։8)։ [bsi08-2, էջ 11, պարբ. 8]
4. Ինչո՞ւ կարելի է ասել, որ Պետրոսն իր առաջին նամակը գրեց ճիշտ ժամանակին։ [bsi08-2, էջ 19, պարբ.1]
5. Ի՞նչ ազդեցություն պետք է մեզ վրա թողնեն «Հայտնություն» գրքի խորհրդանշական պատկերները։ [bsi08-2, էջ 28, պարբ.1]
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՇԱԲԱԹԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ
6. Տիտոս 2։3–ում ինչո՞ւ են միասին հիշատակվում «զրպարտող» և «չափից շատ գինի խմելուն գերի» արտահայտությունները։ [w94-R 9.1, էջ 28, պարբ. 12 (w94-U 6.15, էջ 20, պարբ. 12)]
7. Արդյոք Սատանան ի զորո՞ւ է վաղաժամ մահ տալ ցանկացած մարդու, եթե հաշվի առնենք, որ նա «մահ պատճառելու կարողություն ունի» (Եբր. 2։14)։ [w08 10.15, «Եհովայի խոսքը կենդանի է. ուշագրավ մտքեր «Տիտոս», «Փիլիմոն» և «Եբրայեցիներ» նամակներից»]
8. Ո՞վ է նոր ուխտի «ուխտ կապող մարդը» (Եբր. 9։16)։ [w08 10.15, «Եհովայի խոսքը կենդանի է. ուշագրավ մտքեր «Տիտոս», «Փիլիմոն» և «Եբրայեցիներ» նամակներից»]
9. Ի՞նչ է նշանակում լինել խաղաղարար, և ի՞նչ հարցեր պետք է ինքներս մեզ տանք այս կապակցությամբ (Հակ. 3։17)։ [w08 3.15, էջ 24, 25, պարբ. 18]
10. Ի՞նչ է նշանակում «Աստված մեր սրտերից ավելի մեծ է» արտահայտությունը (1 Հովհ. 3։20)։ [w05 1.8, էջ 30, պարբ. 19]