Ծառայողական հանդիպումների ծրագիրը
Հոկտեմբերի 13–ով սկսվող շաբաթը
Երգ 174
10 ր. Տեղական հայտարարություններ։ Բացատրիր, թե ինչպես է ձեր տարածքում կատարվելու հոկտեմբերի 20–ով սկսվող քարոզարշավը, և քաջալերիր բոլորին վերցնել թերթիկները, եթե դեռ չեն վերցրել։ Հակիրճ ներկայացրու, թե ինչպես կարելի է առաջարկել հոկտեմբերի 1–ի «Դիտարանը» և «Արթնացե՛ք»–ի հոկտեմբեր–դեկտեմբեր համարը՝ օգտագործելով 8–րդ էջում տրված պարզ մատուցումները։ Քանի որ շատ քարոզիչներ արդեն մի քանի շաբաթ է, ինչ առաջարկում են այս պարբերագրերը, հրավիրիր նրանց մի հետաքրքիր դեպք պատմել։
35 ր. «Ժողովի հանդիպման նոր ծրագիր»a։ Ժամանակ հատկացրու սուրբգրային համարները կարդալուն և մեկնաբանելուն։
Երգ 216
Հոկտեմբերի 20–ով սկսվող շաբաթը
Երգ 113
5 ր. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ Մեր թագավորական ծառայությունը թերթիկից։
20 ր. Ծառայության մեջ ուրախություն պահպանիր։ Քաջալերական ելույթ՝ հիմնված «Դիտարանի» 2005 թ. հուլիսի 1–ի համարի վրա (էջ 24, 25, պարբ. 11–17)։ Հարցազրույց անցկացրու մեկ կամ երկու քարոզիչների հետ, որոնք արդեն երկար տարիներ հավատարմորեն ծառայում են Եհովային։ Հարցրու, թե ինչպես են կարողացել պահպանել իրենց ուրախությունը, երբ ծառայության մեջ անտարբերության են հանդիպել։
20 ր. Առաջարկիր նոյեմբերի 1–ի «Դիտարանը» և «Արթնացե՛ք»–ի հոկտեմբեր–դեկտեմբեր համարը։ Այնուհետև հարցրու ունկնդիրներին, թե ձեր տարածքում պարբերագրերի ո՞ր հոդվածներն են հատկապես հետաքրքրել մարդկանց և ինչո՞ւ։ Հրավիրիր քարոզիչներին առաջարկել, թե ինչ հարցով կարելի է սկսել զրույցը և թե ինչ աստվածաշնչային համար կարելի է կարդալ նախքան պարբերագրերը ներկայացնելը։ Վերջում ցույց տուր, թե ինչպես կարելի է առաջարկել յուրաքանչյուր պարբերագիրը՝ օգտագործելով 8–րդ էջում տրված պարզ մատուցումները կամ մեկ ուրիշ մատուցում, որը կգրավի ձեր տարածքում ապրող մարդկանց։
Երգ 148
Հոկտեմբերի 27–ով սկսվող շաբաթը
Երգ 30
5 ր. Տեղական հայտարարություններ։ Կարդա՛ ֆինանսական հաշվետվությունը և նվիրաբերությունների համար գրասենյակի շնորհակալական նամակը։
10 ր. Տեղական կարիքներ։
30 ր. «Աստվածաշնչի անձնական և ընտանեկան ուսումնասիրությունները կարևոր են»b։ Ժամանակ հատկացրու սուրբգրային համարները կարդալուն և մեկնաբանելուն։
Երգ 142
Նոյեմբերի 3–ով սկսվող շաբաթը
Երգ 100
10 ր. Տեղական հայտարարություններ։ Հիշեցրու քարոզիչներին հանձնել հոկտեմբեր ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունը։
20 ր. 2009 թ. Աստվածապետական ծառայության դպրոցը։ Դպրոցի վերակացուն քննարկում է ունկնդիրների հետ, թե ինչ փոփոխություններ են եղել Աստվածապետական ծառայության դպրոցում՝ հետևելով այն ցուցումներին, որոնք գրված են Աստվածապետական ծառայության դպրոցի ծրագրի ներդիրում։ Խրախուսիր բոլորին ջանասիրությամբ կատարել առաջադրանքները, մասնակցել Աստվածաշնչի ուշագրավ մտքերի քննարկմանը և կիրառել այն խորհուրդները, որոնք ամեն շաբաթ տրվում են «Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից» դասագրքից։
15 ր. Բարելավիր քո «սովորեցնելու արվեստը»։ Ծառայողական վերակացուն կամ մեկ ուրիշ հմուտ երեց հակիրճ ներկայացնում է արդյունավետորեն ուսուցանելու վերաբերյալ հինգ կարևոր կետերը, որոնք գրված են «Դիտարանի» 2008 թ. հունվարի 15–ի համարում (էջ 9–12, պարբ. 5–18)։ Հարցազրույց անցկացրու մեկ կամ երկու քարոզիչների հետ, որոնց այս ինֆորմացիան օգնել է բարելավելու իրենց սովորեցնելու ունակությունը։
Երգ 91
[Ծանոթագրություններ]
a Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
b Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։