Ծառայողական հանդիպումների ծրագիրը
Օգոստոսի 11–ով սկսվող շաբաթը
Երգ 63
10 ր. Տեղական հայտարարություններ։ Հարցրու ունկնդիրներին, թե ընթացիկ պարբերագրերի որ հոդվածներն են հատկապես գրավել մարդկանց ուշադրությունը իրենց տարածքում։ Այդ հոդվածների ո՞ր մտքերը նրանք կցանկանային ընդգծել ծառայության մեջ։ Ի՞նչ հարց կարելի է տալ զրույց սկսելու համար։ Հոդվածում բերված ո՞ր աստվածաշնչյան համարը կարելի է ընթերցել դրանից հետո։ Կազմակերպիր ցուցադրումներ, որոնցում կներկայացվի, թե ինչպես կարելի է կիրառել առաջարկված մատուցումները։
15 ր. Մեր երկրպագության վայրը լավ վիճակում պահենք։ Ելույթ՝ հիմնված «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2003 թ. օգոստոսի համարի վրա, էջ 3–5։ Նշիր, թե ինչ միջոցներ են ձեռնարկվել ձեր Թագավորության սրահը մաքուր պահելու համար։ Քննարկիր բոլոր այն խնդիրները, որոնց վրա հարկավոր է ուշադրություն դարձնել։ 5–րդ էջի շրջանակի օգնությամբ ցույց տուր, թե որքան կարևոր է բարվոք վիճակում պահել Թագավորության սրահը։ Գովիր ժողովի անդամներին այն ջանքերի համար, որ այդ ուղղությամբ թափում են։
20 ր. «Լիարժեքորեն օգտվիր «Դիտարանի» ընդհանուր թողարկումից»a։ Հարցազրույց անցկացրու մի քարոզչի հետ, որը ծառայության մեջ տարածել է «Դիտարանի» ընդհանուր թողարկումը՝ օգտվելով նոր խորագրերից։ Նրա հետ տեղի ունեցած դեպքը կարելի է ներկայացնել ցուցադրման միջոցով։ Նաև ցույց տուր, թե ինչպես կարելի է ուսումնասիրություն սկսել «Ինչ ենք սովորում Հիսուսից» խորագրի օգնությամբ՝ տպված օգոստոսի 1–ի համարում։ Դա կարելի է անել 2–րդ պարբերության հիման վրա։
Երգ 26
Օգոստոսի 18–ով սկսվող շաբաթը
Երգ 135
10 ր. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։ Քննարկիր «Նոր շրջանային համաժողով» հոդվածը։ Նշիր, թե որ օրն է այն տեղի ունենալու, եթե դա հայտնի է։ Խրախուսիր ունկնդիրներին, որ հաջորդ շաբաթվա Ծառայողական հանդիպմանը իրենց հետ բերեն «Դիտարանի» սեպտեմբերի 1–ի և «Արթնացե՛ք»–ի հուլիս–սեպտեմբեր համարները և պատրաստ լինեն քննարկելու, թե ինչպես կարելի է դրանք առաջարկել տարածքում։
20 ր. Եհովային հաճելի հագուստ և հարդարանք։ Ներկայացնում է երեցներից որևէ մեկը։ Քանի որ Եհովան սուրբ Աստված է, նրա ծառաները մեծ նշանակություն են տալիս ֆիզիկական մաքրությանը (Ելից 30։17–21; 40։30–32)։ Մեր պատշաճ հագուկապով (հատկապես ծառայության ժամանակ) ուրախացնում և փառք ենք բերում Եհովային (1 Պետ. 2։12)։ Եթե չհետևենք մեր արտաքին տեսքին ու մաքրությանը, ապա ուրիշներին թերևս առիթ տանք «Աստծու խոսքի մասին անարգանքով խոսելու» (Տիտոս 2։5)։ Պատմիր մի դեպք այն մասին, թե ինչպես է քարոզչի պատշաճ արտաքինը վկայություն տալու հնարավորություն ստեղծել։
15 ր. Պատանիներ, որոնք չեն վախենում քարոզելուց։ Քաջալերական ելույթ՝ ուղղված ծնողներին, ինչպես նաև երեխաներին, որոնց ամառային արձակուրդը ավարտին է մոտենում։ Խրախուսիր երեխաներին բաց չթողնել քարոզելու առիթները։ Եթե ժամանակը թույլ տա, առաջարկիր ներկաներին պատմել, թե ինչպես են վկայություն տվել դպրոցում։
Երգ 61
Օգոստոսի 25–ով սկսվող շաբաթը
Երգ 24
15 ր. Տեղական հայտարարություններ։ Կարդա ֆինանսական հաշվետվությունը և գրասենյակի տեղեկագիրը նվիրաբերությունների ստացման մասին։ Քննարկիր «Մեկօրյա հատուկ համաժողով» հոդվածը և նշիր անցկացման օրը, եթե այն հայտնի է։
15 ր. Տեղական կարիքներ։
15 ր. Առաջարկիր «Դիտարանի» սեպտեմբերի 1–ի և «Արթնացե՛ք»–ի հուլիս–սեպտեմբեր համարները։ Քննարկում ունկնդիրների հետ։ Համառոտակի ներկայացրու պարբերագրերը։ Հարցրու ունկնդիրներին, թե որ հոդվածները հետաքրքիր կլինեն ձեր տարածքում ապրող մարդկանց։ Դրանք ներկայացնելու համար ի՞նչ հարց կարելի է տալ և ի՞նչ աստվածաշնչյան համար ընթերցել։ Ցույց տուր, թե ինչպես կարելի է կիրառել «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի մատուցումը։ Առաջարկիր երեցներից մեկին կարճ մատուցում ներկայացնել այն հոդվածի համար, որը գործնական է ձեր տարածքում։
Երգ 196
Սեպտեմբերի 1–ով սկսվող շաբաթը
Երգ 112
10 ր. Տեղական հայտարարություններ։ Հիշեցրու քարոզիչներին հանձնել օգոստոս ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունը։
20 ր. Ծերանոցում են, բայց մոռացված չեն։ Ելույթ՝ հիմնված «Դիտարանի» 2008 թ. ապրիլի 15–ի համարի վրա, էջ 25–28։ Հիշատակիր ժողովի բոլոր այն քրիստոնյաներին, ովքեր ապրում են ծերանոցում։ Եթե այդպիսի քարոզիչներ չկան, ապա հոդվածում ներկայացված սկզբունքները քննարկելով՝ ներկաներին քաջալերիր աջակցել ժողովի այն անդամներին, ովքեր հանգամանքների բերումով կամ առողջական խնդիրների պատճառով չեն կարող լիարժեքորեն մասնակցել ժողովի գործունեությանը։
15 ր. Սեպտեմբերի ընթացքում ուսումնասիրություն սկսիր առաջին այցելությունից։ Քննարկում ունկնդիրների հետ։ Սեպտեմբեր ամսին մենք առաջարկելու ենք «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը։ Նաև փորձելու ենք առաջին այցելության ժամանակ մի քանի պարբերություն քննարկել մարդկանց հետ։ Հիշեցրու այն առաջարկները, որ արվում են 2008 թ. հունվար ամսվա «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի ներդիրում։ Մեկ–երկու ցուցադրում կազմակերպիր, որոնցում կներկայացվի, թե ինչպես կարելի է Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել առաջին այցելությունից։
Երգ 74
[Ծանոթագրություն]
a Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։