Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 2/08 էջ 8
  • Ամուր հավատի ապացույց

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ամուր հավատի ապացույց
  • 2008 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Վկայություն բոլոր ազգերին
    2006 Դիտարան
  • Արդյո՞ք ապրում ենք «վերջին օրերում»
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
  • Աշխարհի վերջը մո՞տ է
    Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ
2008 Մեր թագավորական ծառայությունը
km 2/08 էջ 8

Ամուր հավատի ապացույց

1. Ի՞նչ անհանգստացնող իրադարձություններ կանխագուշակեց Հիսուսը։

1 Հիսուսի առաքյալները մեծ ուշադրությամբ լսում էին, երբ նա խոսում էր իր ներկայության և իրերի համակարգի վերջի մասին։ Մարդկությանը անհանգստացնող իրադարձություններ էին սպասում՝ պատերազմներ, սննդի պակաս, երկրաշարժեր, համաճարակներ։ Հիսուսը նաև ասաց, որ իր հետևորդներին ատելու էին, նեղության էին մատնելու և սպանելու էին։ Սուտ մարգարեներ էին հայտնվելու և շատերին մոլորեցնելու էին։ Շատ–շատերի սերը սառչելու էր։

2. Ինչո՞վ է ուշագրավ այն, որ բարի լուրը քարոզվում է ամբողջ աշխարհում։

2 Առաքյալները հավանաբար ապշեցին, երբ Հիսուսն ասաց, որ Աստծու Թագավորության բարի լուրը քարոզվելու էր ամբողջ բնակեցված երկրով մեկ՝ չնայած այդ իրադարձություններին (Մատթ. 24։3–14)։ Այսօր մենք այդ հիանալի մարգարեության կատարման ականատեսներն ենք։ Չնայած որ ապրում են այս վտանգավոր ժամանակներում, Եհովայի վկաները եռանդորեն հռչակում են բարի լուրը։ Թեև սերն այս աշխարհում սառչում է, մեր սերն ավելի է բոցավառվում։ Չնայած որ ատված ենք «բոլոր ազգերից», այնուամենայնիվ մենք քարոզում ենք յուրաքանչյուր ազգի պատկանող մարդկանց։

3. Ի՞նչ քաջալերական տվյալներ ես տեսնում համաշխարհային հաշվետվության մեջ։

3 Որքա՜ն ենք քաջալերվում, երբ քննում ենք Եհովայի վկաների՝ նախորդ ծառայողական տարվա գործունեությունը, որի արդյունքները բերված են 3–6-րդ էջերի աղյուսակում։ 16 տարի անընդմեջ մեկ միլիարդից ավելի ժամ է տրամադրվել քարոզչության և աշակերտներ պատրաստելու գործին։ Ամուր հավատի ինչպիսի՜ ապացույց։ Ռահվիրաների թիվն ավելացել է 5,8 տոկոսով, քարոզիչների թիվը՝ 3,1 տոկոսով, իսկ Աստվածաշունչ ուսումնասիրողների թիվը՝ 4,4 տոկոսով։ Անցած ծառայողական տարվա համեմատ՝ մկրտվողների թիվն ավելացել է 20,1 տոկոսով։ Իսկապես հուզիչ է տեսնել, որ գրեթե յոթ միլիոն մարդ հավատարմորեն ծառայում է Եհովային։ Մարդկության պատմության ընթացքում երբեք այսքան մեծ թվով մարդիկ չեն ծառայել նրան։ Աղյուսակի ո՞ր տվյալներն են քեզ հատկապես քաջալերում։

4. Ի՞նչ խնդիրներ հաղթահարեց մի մարդ նախքան մկրտվելը։

4 Ճիշտ է, թվերը տպավորում են, բայց երբեք չպետք է մոռանանք, որ դրանց հետևում կանգնած են մարդիկ, որոնք փաստել են, որ ամուր հավատ ունեն։ Ահա մի օրինակ։ Գիլյերմոն մեծացել է Բոլիվիայում։ Նա ծնվել է 1935 թ.–ին և ինը տարեկանից աշխատել է կոկաինի պլանտացիայում։ Մանկուց նա կոկաինի տերևներ էր ծամում՝ ծանր ֆիզիկական աշխատանքի պատճառած ցավը թեթևացնելու համար։ Հետագայում Գիլյերմոն սկսեց ծխել և չարաշահել ալկոհոլը։ Բայց երբ իմացավ, թե ինչ է Եհովան պահանջում իրենից, նա թողեց ծխելը, իսկ հետո դադարեց ալկոհոլը չարաշահելուց։ Նրա համար ամենամեծ դժվարությունը կոկաինի տերևներ ծամելուց ձերբազատվելն էր, քանի որ դա իր ողջ կյանքի սովորությունն է եղել։ Գիլյերմոն անդադար աղոթում էր, և վերջապես նրան հաջողվեց հաղթահարել այդ սովորությունը։ Երբ ամբողջությամբ ձերբազատվեց իր վատ սովորություններից, նա մկրտվեց։ Գիլյերմոն ասում է. «Այժմ ինձ մաքուր ու անչափ երջանիկ եմ զգում»։

5. Ի՞նչ ցանկություն ունես դու։

5 Եհովան իսկապես հետաքրքրվում է մարդկանցով։ Նա ուզում է, որ բոլորը զղջման գան (2 Պետ. 3։9)։ Դա նաև մեր ցանկությունն է։ Թող որ մեր սրտերը մղեն մեզ հնարավոր ամեն բան անել, որպեսզի շարունակենք օգնել անկեղծ սրտով մարդկանց ճանաչելու և սիրելու Եհովային այնպես, ինչպես որ մենք։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը