Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
Ներքոհիշյալ հարցերը քննարկվելու են Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ՝ 2008 թ. փետրվարի 25–ով սկսվող շաբաթվա ընթացքում։ Դպրոցի վերակացուն 30 րոպե տևողությամբ կրկնություն է անցկացնում, որն ընդգրկում է 2008 թ. հունվարի 7–ով սկսվող շաբաթից մինչև փետրվարի 25–ով սկսվող շաբաթն ընկած ժամանակահատվածում անցած նյութը։
ԴԱՍԵՐ
1. Ինչպե՞ս կարող ենք օգնել մեր ունկնդիրներին հասկանալու սուրբգրային համարները, և ինչո՞ւ պետք է դա անենք։ [be, էջ 228, պարբ. 2, 3]
2. Ինչո՞ւ է կարևոր, որ մեր մատուցած նյութը բովանդակալից լինի ունկնդիրների համար, և ինչպե՞ս կարող ենք հասնել դրան։ [be, էջ 230, պարբ. 3–5, շրջանակ]
3. Ինչպե՞ս կարող են հետազոտությունները նպաստել բովանդակալից ելույթներ պատրաստելուն։ [be, էջ 231, պարբ. 1–3]
4. Ինչպե՞ս կարող ենք հայտնի աստվածաշնչյան համարների քննարկումը դարձնել բովանդակալից։ [be, էջ 231, պարբ. 4, 5]
5. Ինչո՞ւ է կարևոր տրամաբանել ընթերցված համարների հիման վրա։ [be, էջ 232, պարբ. 3, 4]
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ № 1
6. Ինչի՞ց է երևում, որ Մատթեոսի գիրքը առաջին հերթին գրվել է հրեաների համար։ [bsi08–1, էջ 4, պարբ. 6, 7]
7. Ինչպե՞ս կարող ենք մեր սիրտը պատրաստել, որպեսզի հանդիպումների ժամանակ կրթվենք Աստծու կողմից (Բ Մնաց. 20։33)։ [be, էջ 13, պարբ. 4–էջ 14, պարբ. 5]
8. Ծնողներն ինչպե՞ս կարող են օգնել իրենց երեխաներին իմաստուն դառնալ «փրկության համար» (2 Տիմոթ. 3։15)։ [be, էջ 16, պարբ. 3, 4]
9. Ինչպե՞ս է Մատթեոսի Ավետարանում ընդգծվում աստվածաշնչյան մարգարեությունների կատարումը։ [bsi08-1, էջ 5, պարբ. 32]
10. Ի տարբերություն Մատթեոսի Ավետարանի, որտեղ գլխավորաբար ընդգծվում է Հիսուսի՝ խոստացյալ Մեսիա և Թագավոր լինելը, ինչի՞ վրա է շեշտ դնում Մարկոսի Ավետարանը։ [bsi08-1, էջ 7, պարբ. 7, 8]
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՇԱԲԱԹԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ
11. Ո՞ր սխալն է ավելի մեծ՝ զայրույթին տրվե՞լը, թե՞ սրտում այն կուտակելը (Մատթ. 5։21, 22)։ [w08 1.15, «Եհովայի Խոսքը կենդանի է. ուշագրավ մտքեր «Մատթեոս» գրքից»]
12. Ինչպե՞ս կարող են քրիստոնյաներն իրենց «աչքը պարզ պահել» (Մատթ. 6։22, 23)։ [w06 1.10, էջ 29]
13. Ի՞նչ նկատի ուներ Հիսուսը, երբ ասաց. «Հասկացա՞ք արդյոք այս բոլոր բաների իմաստը» (Մատթ. 13։51, 52)։ [w08 1.15, «Եհովայի Խոսքը կենդանի է. ուշագրավ մտքեր «Մատթեոս» գրքից»]
14. Ինչո՞ւ էր Հիսուսը սովորաբար պատվիրում, որ այն մարդիկ, ում նա բուժում էր, «իր մասին ոչ ոքի չհայտնեին» (Մատթ. 12։16)։ [cl, էջ 93, 94]
15. Ի՞նչ էր ուզում ասել Հիսուսը «ինչ չափով որ չափում եք, նույն չափով էլ ձեզ կչափեն» խոսքերով (Մարկ. 4։24, 25)։ [gt, գլ. 43]