Ծառայողական հանդիպումների ծրագիրը
Փետրվարի 11–ով սկսվող շաբաթը
Երգ 168
10 ր. Տեղական հայտարարություններ։ 8–րդ էջում տրված համապատասխան մատուցման կամ ձեր ժողովի տարածքի համար կիրառելի այլ մատուցման օգնությամբ ցույց է տրվում, թե ինչպես կարելի է առաջարկել փետրվարի 1–ի «Դիտարանը»։
15 ր. Կարո՞ղ ես ծառայել այնտեղ, որտեղ քարոզիչների ավելի մեծ կարիք կա։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ՝ հիմնված «Դիտարանի» 2003 թ. հուլիսի 15–ի համարի վրա (էջ 20)։ Ընդգրկիր մտքեր «Կազմակերպված ենք» գրքից (էջ 111, պարբերություն 1–4)։ Կարճ հարցազրույց անցկացրու որևէ քրոջ կամ եղբոր հետ, որը տեղափոխվել է այնտեղ, որտեղ քարոզիչների ավելի մեծ կարիք կա։ Ի՞նչ դժվարություններ են նրանք ունեցել և ինչպե՞ս են հաղթահարել դրանք։ Ի՞նչ օրհնություններ են նրանք ստացել։
20 ր. Օգնիր նորերին առաջադիմելու ծառայության մեջ։ Մեկ րոպեից քիչ տևող առաջաբանից հետո անցկացրու հարց ու պատասխանով քննարկում՝ հիմնված «Դիտարանի» 2005 թ. դեկտեմբերի 1–ի համարի վրա (էջ 31)։ Օգտվիր ուսումնասիրության համար նախատեսված հարցերից։ 18–րդ պարբերությունը քննարկելուց հետո ընդգրկիր ցուցադրում, որի ժամանակ նոր քարոզիչը մասնակցում է տնետուն ծառայությանը փորձառու քարոզչի հետ։ Երբ տանտերն առարկում է, նոր քարոզիչը չի կարողանում արդյունավետ պատասխան տալ, և բնակիչը եզրափակում է զրույցը։ Հեռանալուց հետո փորձառու քարոզիչը ջերմորեն գովում է նոր քարոզչին նրա ջանքերի համար, այնուհետև ցույց է տալիս նրան, թե ինչպես նա կարող է օգտագործել «Ինչպես զրույց վարել աստվածաշնչյան թեմաներով» գրքույկը, որպեսզի ապագայում կարողանա պատասխանել զրույցն ընդհատող նման առարկությանը։
Երգ 50
Փետրվարի 18–ով սկսվող շաբաթը
Երգ 17
10 ր. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։
10 ր. Տեղական կարիքներ։
25 ր. «Ամուր հավատի ապացույց»a։ Ներկայացնում է ծառայողական վերակացուն։ Եզրափակիր՝ նշելով այն լավ արդյունքները, որոնց հասել է ժողովը նախորդ ծառայողական տարվա ընթացքում։
Երգ 194
Փետրվարի 25–ով սկսվող շաբաթը
Երգ 81
10 ր. Տեղական հայտարարություններ։ Հիշեցրու քարոզիչներին հանձնել փետրվար ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունը։ Կարդա ֆինանսական հաշվետվությունը և նվիրաբերությունների համար գրասենյակի շնորհակալական նամակը։ Ցուցադրիր, թե ինչպես Հիշատակի երեկոյի հրավիրատոմսերի օգնությամբ հրավիրել ընտանիքի անդամներին կամ հարևաններին։
20 ր. «Երախտագիտությամբ հիշենք փրկանքի մասին»b։ Եթե ժամանակը թույլ է տալիս, հրավիրիր ունկնդիրներին կարդալ և մեկնաբանել բերված սուրբգրային համարները։
15 ր. Նախապատրաստվիր՝ տարածելու ընթացիկ պարբերագրերը։ Քննարկում ունկնդիրների հետ։ Մարտի 1–ի «Դիտարանը» համառոտ ամփոփելուց հետո հարց ուղղիր ունկնդիրներին, թե որ հոդվածները կարող են հետաքրքիր լինել ձեր տարածքում ապրող մարդկանց և ինչու։ Հրավիրիր ունկնդիրներին ասել, թե հոդվածների որ մտքերի վրա են նրանք ցանկանում ուշադրություն հրավիրել։ Ի՞նչ հարց կարելի է տալ զրույց սկսելու համար։ Հոդվածում հանդիպող ո՞ր սուրբգրային համարը այնուհետև կարելի է կարդալ։ Օգտվելով մատուցումից՝ ցույց տուր, թե ինչպես կարելի է առաջարկել մարտի 1–ի «Դիտարանը»։
Երգ 119
Մարտի 3–ով սկսվող շաբաթը
Երգ 223
10 ր. Տեղական հայտարարություններ։ Կրկնիր «Հիշեցումներ Հիշատակի երեկոյի համար» շրջանակի գլխավոր մտքերը։
20 ր. Կարո՞ղ ես Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել մարտ ամսին։ Քննարկում ունկնդիրների հետ։ Մարտ ամսվա ընթացքում առաջարկելու ենք «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը՝ նպատակ ունենալով Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել։ Հիշատակիր գրքի ուշագրավ առանձնահատկություններից մի քանիսը։ Քննարկիր, թե ինչպես կարելի է այդ գիրքը ներկայացնել վերայցելելիս այն անհատին, որը հետաքրքրություն է ցույց տվել, երբ նրան Հիշատակի երեկոյի հրավիրատոմս ենք տվել, կամ որևէ անհատի, որին պարբերագրեր ենք տվել, կամ որին կառաջարկենք այդ գիրքը տնետուն ծառայության ժամանակ մարտի 22–ից հետո։ (Տե՛ս km 8.07, պարբ. 3; km 3.06, էջ 1, պարբ. 3; km 1.06, էջ 3–6)։ Ցուցադրիր մեկ կամ երկու մատուցում։
15 ր. Հարցերին պատասխանելիս օգտվիր Աստվածաշնչից։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ՝ հիմնված «Ծառայության դպրոց» գրքի վրա (էջ 143, 144)։ Ընդգրկիր կարճ ցուցադրում, որում քարոզչին ուղղվում է հարց, որը մարդիկ հաճախակի են տալիս ձեր տարածքում։ Քարոզիչը պատասխանում է հարցին՝ օգտվելով Աստվածաշնչից։
Երգ 145
[Ծանոթագրություններ]
a Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
b Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։