Ծառայողական հանդիպումների ծրագիրը
Հունվարի 14–ով սկսվող շաբաթը
Երգ 41
10 ր. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։ 8–րդ էջում տրված համապատասխան մատուցման կամ ձեր ժողովի տարածքի համար կիրառելի այլ մատուցման օգնությամբ ցույց է տրվում, թե ինչպես կարելի է առաջարկել հունվարի 1–ի «Դիտարանը» և «Արթնացե՛ք»–ի հունվար–մարտ համարը։
15 ր. «Ծառայությանը մասնակցելիս ժամանակդ արդյունավետ օգտագործիր»a։ Հարցազրույց անցկացրու մի եղբոր հետ, որը լավ օրինակ է հանդիսանում քարոզչական ծառայության հանդիպումները լավ անցկացնելու և խմբի քարոզչական ծառայությունը կազմակերպելու հարցում։ Ինչպե՞ս է նա կազմակերպում խմբի ծառայությունը, և ի՞նչ է նա անում ծառայության մեջ անցկացրած ժամանակը արդյունավետ օգտագործելու համար։
20 ր. «Թող ձեր խոսքը միշտ լինի աղով համեմված»b։ 2–րդ պարբերությունը քննարկելիս կարդա՛ Հովհաննես 4։7–15, 39–ը։
Երգ 85
Հունվարի 21–ով սկսվող շաբաթը
Երգ 215
10 ր. Տեղական հայտարարություններ։ Հիշատակիր, թե ինչ գրականություն ենք տարածելու փետրվար ամսին և ներկայացրու մեկ մատուցում։ Խրախուսիր բոլորին դիտել «Բուժում՝ առանց արյան փոխներարկման. հաշվի են առնվում հիվանդի կարիքներն ու իրավունքները» տեսաֆիլմը (ռուս.), որպեսզի պատրաստ լինեն քննարկմանը, որն անցկացվելու է փետրվարի 4–ով սկսվող շաբաթվա Ծառայողական հանդիպմանը։
10 ր. Օգտագործո՞ւմ ես «Գրությունները քննենք ամեն օր» գրքույկը։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ՝ հիմնված «2008 թ. Գրությունները քննենք ամեն օր» գրքույկի նախաբանի վրա։ Նշիր, թե որքան արժեքավոր է ամեն օր ժամանակ տրամադրել քննելու սուրբգրային համարն ու մեկնաբանությունը։ Հրավիրիր ունկնդիրներին մեկնաբանություն տալ այն մասին, թե օրվա համարը քննարկելու ինչ սովորություն ունեն, և ինչ օգուտներ են նրանք քաղում դրանից։ Մեկ կամ երկու մեկնաբանություն կարելի է նախօրոք պատրաստել։ Հակիրճ ընդգծիր 2008 թ. տարվա համարը։
25 ր. «Հիմնովին վկայություն տուր բարի լուրի մասին»c։ (Պարբ. 1–10) Ներկայացնում է Ծառայողական վերակացուն։ Հարցազրույց անցկացրու մեկ կամ երկու քարոզիչների հետ, ովքեր նախորդ տարի ենթառահվիրա են ծառայել՝ չնայած խիտ գրաֆիկի կամ ֆիզիկական տկարությունների։ Ինչպե՞ս է դա նրանց հաջողվել։ Ի՞նչ ուրախություն են նրանք զգացել։ 7–րդ պարբերությունը քննարկելիս հիշատակիր մարտ, ապրիլ և մայիս ամիսներին ծրագրված քարոզչական ծառայության հանդիպումների մասին։
Երգ 177
Հունվարի 28–ով սկսվող շաբաթը
Երգ 52
10 ր. Տեղական հայտարարություններ։ Հիշեցրու քարոզիչներին հանձնել հունվար ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունները։ Կարդա ֆինանսական հաշվետվությունը և նվիրաբերությունների համար գրասենյակի շնորհակալական նամակը։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ՝ հիմնված «Դիտարանի» փետրվարի 1–ի համարի և «Արթնացե՛ք»–ի հունվար–մարտ համարի վրա։ Յուրաքանչյուր պարբերագիր համառոտ ամփոփելուց հետո հարց ուղղիր ունկնդիրներին, թե որ հոդվածները կարող են հետաքրքիր լինել ձեր տարածքում ապրող մարդկանց և ինչու։ Հրավիրիր ունկնդիրներին, որ տարբերակներ առաջարկեն՝ օգտվելով որոշ հոդվածներից, որոնք նրանք պատրաստվում են տարածել։ Ի՞նչ հարց կարելի է տալ զրույց սկսելու համար։ Հոդվածում հանդիպող ո՞ր սուրբգրային համարը այնուհետև կարելի է կարդալ։ Ինչպե՞ս կարելի է այդ համարը կապել հոդվածի հետ։ Օգտվելով 8–րդ էջի մատուցումներից՝ ցույց տուր, թե ինչպես կարելի է առաջարկել յուրաքանչյուր պարբերագիրը։
20 ր. «Հիմնովին վկայություն տուր բարի լուրի մասին»d։ (Պարբ. 11–17) Եթե Հիշատակի երեկոյի հատուկ հրավիրատոմսերը առկա են, ապա 14–րդ պարբերությունը քննարկելիս հոգ տար, որ ներկաներից յուրաքանչյուրին բաժանվի մեկական օրինակ։ Հիշատակիր, թե ինչ միջոցներ են ձեռնարկվելու ժողովի տարածքը մշակելու համար։
15 ր. «Օգնիր Աստվածաշունչ ուսումնասիրողներին դառնալու բարի լուրի քարոզիչներ»e։ Եթե ժամանակը թույլ է տալիս, հրավիրիր ունկնդիրներին մեկնաբանել բերված սուրբգրային համարները։
Երգ 22
Փետրվարի 4–ով սկսվող շաբաթը
Երգ 161
10 ր. Տեղական հայտարարություններ։ Ներկայացրու «Հարցերի արկղը»։
10 ր. Տեղական կարիքներ։
25 ր. «Հետաձգո՞ւմ ես»։ Անցկացնում է երեցը։ Անմիջապես սկսիր «Հիվանդի կարիքներն ու իրավունքները» տեսաֆիլմի (անգլ., ռուս.) քննարկումը՝ օգտվելով հոդվածում տրված հարցերից։ Եզրափակիր քննարկումը՝ կարդալով վերջին պարբերությունը, և խրախուսիր բոլորին ուշադրությամբ քննել հոդվածում մեջբերված «Դիտարանի» և «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի հոդվածները։ Բացատրիր, թե ինչպես կարող է յուրաքանչյուր ոք, ով դեռ չի արել դա, օգտվելով 2006 թ. «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի ներդիրի աղյուսակներից, անձնական որոշում կայացնել արյան մանր բաղադրամասերի և բժշկական պրոցեդուրաների վերաբերյալ, այնուհետև լրացնել «Դիրքորոշում և լիազորագիր բժշկական միջամտության վերաբերյալ» իր բլանկը։ Նրանք, ովքեր արդեն լրացրել են «Դիրքորոշում և լիազորագիր բժշկական միջամտության վերաբերյալ» բլանկը, գուցե ցանկանան վերանայել նախկինում կատարած իրենց ընտրությունը և անհրաժեշտության դեպքում լրացնել նոր բլանկը։
[Ծանոթագրություններ]
a Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
b Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
c Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
d Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
e Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։