Ծառայողական հանդիպումների ծրագիրը
Դեկտեմբերի 10–ով սկսվող շաբաթը
Երգ 46
10 ր. Տեղական հայտարարություններ։ 8–րդ էջում տրված համապատասխան մատուցման կամ ձեր ժողովի տարածքի համար կիրառելի այլ մատուցման օգնությամբ ցույց է տրվում, թե ինչպես կարելի է առաջարկել դեկտեմբերի 15–ի «Դիտարանը»։
20 ր. 2008 թ. Աստվածապետական ծառայության դպրոցը։ Դպրոցի վերակացուի ելույթը։ 2007 թ. հոկտեմբերի «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի ներդիրից շեշտիր այն մտքերը, որոնք կարևոր են ձեր ժողովի համար։ Ներկայացրու, թե որն է հատուկ խորհրդատուի դերը։ Խրախուսիր բոլորին ջանասիրությամբ կատարել իրենց տրված առաջադրանքները, մասնակցել Աստվածաշնչի ուշագրավ մտքերի քննարկմանը և կիրառել այն խորհուրդները, որոնք ամեն շաբաթ տրվում են «Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից» դասագրքից։
15 ր. «Մխիթարենք սրտով կոտրվածներին»։a Համառոտ պատմիր մեկ կամ երկու դեպքեր, որոնք տեղի են ունեցել ձեր տարածքում։
Երգ 34
Դեկտեմբերի 17–ով սկսվող շաբաթը
Երգ 28
10 ր. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։ Հորդորիր բոլորին դիտել «Եհովայի վկաներ. կազմակերպված տարածում են բարի լուրը» տեսաֆիլմը (ռուս.), որպեսզի պատրաստ լինեն քննարկմանը, որն անցկացվելու է դեկտեմբերի 31–ով սկսվող շաբաթվա Ծառայողական հանդիպմանը։
15 ր. «Մենք պետք է պահպանենք մեր եռանդը ծառայության հանդեպ»։b Հարցազրույց անցկացրու մի քարոզչի հետ, որը հայտնի է ծառայության մեջ ունեցած իր եռանդով։ Տուր հետևյալ հարցերը. «Ինչպիսի՞ ջանքեր ես գործադրում, որպեսզի պահպանես եռանդդ։ Ի՞նչն է քեզ օգնել պահպանելու եռանդդ»։
20 ր. «Առաջարկենք մեր պարբերագրերը, որ վկայում են ճշմարտության մասին»։c Խնդրիր ունկնդիրներին մեկնաբանել «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2006 թ. նոյեմբերի համարում տեղ գտած մտքերը (էջ 8)։ Խրախուսիր ներկաներին կարդալ հունվարի 1–ի «Դիտարանը» և հունվար–մարտ ամիսների «Արթնացե՛ք»–ը։ Խնդրիր նրանց, որ հաջորդ շաբաթվա հանդիպմանը իրենց հետ բերեն այդ պարբերագրերը։
Երգ 139
Դեկտեմբերի 24–ով սկսվող շաբաթը
Երգ 212
10 ր. Տեղական հայտարարություններ։ Կարդա ֆինանսական հաշվետվությունը և նվիրաբերությունների համար գրասենյակի շնորհակալական նամակը։ Հիշատակիր, թե ինչ գրականություն ենք տարածելու հունվար ամսին և ներկայացրու մեկ մատուցում։
15 ր. Նախապատրաստվիր տարածելու ընթացիկ պարբերագրերը։ Քննարկում ունկնդիրների հետ՝ հիմնված հունվարի 1–ի «Դիտարանի» և հունվար– մարտ ամիսների «Արթնացե՛ք»–ի վրա։ Յուրաքանչյուր պարբերագիր համառոտ ամփոփելուց հետո հարց ուղղիր ունկնդիրներին, թե որ հոդվածները կարող են հետաքրքիր լինել ձեր տարածքում ապրող մարդկանց, և ինչու։ Հրավիրիր ունկնդիրներին, որ տարբերակներ առաջարկեն, օգտվելով որոշ հոդվածներից, որոնք նրանք պատրաստվում են տարածել։ Ի՞նչ հարց կարելի է տալ զրույց սկսելու համար։ Հոդվածում հանդիպող ո՞ր սուրբգրային համարը այնուհետև կարելի է կարդալ։ Ինչպե՞ս կարելի է այդ համարը կապել հոդվածի հետ։ Օգտվելով «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի կամ ունկնդիրների առաջարկած մատուցումներից՝ ցույց տուր, թե ինչպես կարելի է առաջարկել յուրաքանչյուր պարբերագիր։
20 ր. «Նպատակ դիր Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել»։d Հարցազրույց անցկացրու մեկ կամ երկու քարոզիչների հետ, որոնք վերջերս Աստվածաշնչի ուսումնասիրություն են սկսել։ Ինչպե՞ս է սկսվել ուսումնասիրությունը։ Ի՞նչ առաջադիմություններ են նկատվում։
Երգ 21
Դեկտեմբերի 31–ով սկսվող շաբաթը
Երգ 89
5 ր. Տեղական հայտարարություններ։ Հիշեցրու քարոզիչներին հանձնել դեկտեմբեր ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունը։
15 ր. «Հունվար ամսին տարածելու ենք «Արթնացե՛ք» պարբերագրի հատուկ թողարկումը»։e Հակիրճ ներկայացրու հունվար–մարտ ամիսների «Արթնացե՛ք»–ի բովանդակությունը։ Այնուհետև քննարկիր հոդվածը հարց ու պատասխանով։ 3–րդ պարբերությունը քննարկելիս ցույց տուր, թե ինչպես առաջարկել հունվար–մարտ ամիսների «Արթնացե՛ք»–ը՝ օգտագործելով 8–րդ էջի մատուցումը կամ ձեր տարածքի համար կիրառելի մեկ այլ մատուցում։ Ցուցադրման վերջում ցույց տուր ինչպես հաջորդ այցելության համար հիմք նախապատրաստել։
25 ր. «Երբևէ կատարվող ամենամեծ քարոզարշավը»։f Հրավիրիր ունկնդիրներին մեկնաբանություն տալ այն մասին, թե դրական ի՞նչ արձագանք են նկատել՝ ցույց տալով «Եհովայի վկաներ. կազմակերպված տարածում են բարի լուրը» (ռուս.) տեսաֆիլմը իրենց հարազատներին, ծանոթներին, նրանց, ում վերայցելել են և Աստվածաշունչ ուսումնասիրողներին։
Երգ 202
Հունվարի 7–ով սկսվող շաբաթը
Երգ 159
10 ր. Տեղական հայտարարություններ։
15 ր. Տեղական կարիքներ։
20 ր. «Եհովայի վկաների 2008 թվականի մարզային համաժողովը»։g Անցկացնում է ժողովի քարտուղարը։
Երգ 99
[Ծանոթագրություններ]
a Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
b Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
c Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
d Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
e Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
f Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
g Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։