Ծառայողական հանդիպումների ծրագիրը
Նոյեմբերի 12–ով սկսվող շաբաթը
Երգ 59
10 ր. Տեղական հայտարարություններ։ 4–րդ էջում տրված համապատասխան մատուցման կամ ձեր ժողովի տարածքի համար կիրառելի այլ մատուցման օգնությամբ ցույց է տրվում, թե ինչպես կարելի է առաջարկել նոյեմբերի 15–ի «Դիտարանը»։ Թեև յուրաքանչյուր ցուցադրման մեջ առաջարկվում է միայն մեկ պարբերագիր, պետք է տալ երկու պարբերագրեր՝ «Դիտարան» և «Արթնացե՛ք»։
15 ր. «Իմն է արծաթը, եւ իմն է ոսկին»։ Երեցի ելույթը, որը հիմնված է «Դիտարանի» 2007 թ. նոյեմբերի 1–ի համարի վրա, էջ 17։
20 ր. «Քայլեք ինչպես իմաստուններ»։a Եթե ժամանակը ներում է, կարդա և քննարկիր տրված սուրբգրային համարները։
Երգ 192
Նոյեմբերի 19–ով սկսվող շաբաթը
Երգ 109
10 ր. Տեղական հայտարարություններ։ Հարկավոր է նշել դեկտեմբեր ամսին տարածելու համար նախատեսված գրականության մասին և ներկայացնել մեկ ցուցադրում։
15 ր. Տեղական կարիքներ։
20 ր. «Մի՛ վարանիր Աստվածաշնչի ուսումնասիրություններ անցկացնել»։b 5–րդ պարբերությունը քննարկելիս հրավիրիր մեկնաբանություններ տալ այն քարոզիչներին, ովքեր ուսումնասիրություն են անցկացրել այն անհատների հետ, ովքեր դարձել են Քրիստոսի հետևորդներ։ Ինչո՞ւ է Աստվածաշնչի արդյունավետ ուսումնասիրություններ անցկացնելն արժեքավոր և հաճելի։ Մեկ կամ երկու քարոզչի կարելի է նախօրոք խնդրել, որ պատրաստեն իրենց մեկնաբանությունները։
Երգ 96
Նոյեմբերի 26–ով սկսվող շաբաթը
Երգ 172
10 ր. Տեղական հայտարարություններ։ Կարդա ֆինանսական հաշվետվությունը և նվիրաբերությունների համար գրասենյակի շնորհակալական նամակը։ Քարոզիչներին հիշեցրու նոյեմբեր ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունները հանձնելու մասին։ 4–րդ էջում տրված համապատասխան մատուցման կամ ձեր ժողովի տարածքի համար կիրառելի այլ մատուցման օգնությամբ ցույց է տրվում, թե ինչպես կարելի է առաջարկել դեկտեմբերի 1–ի «Դիտարանը»։
15 ր. Կարո՞ղ եք լայնանալ սիրո մեջ։ Երեցի ելույթը՝ հիմնված «Դիտարանի» 2007 թ. հունվարի 1–ի համարի վրա (էջ 9–11)։
20 ր. Երեխանե՛ր, ինչպե՞ս կարող եք փառաբանել Եհովային։ Քննարկում՝ հիմնված «Դիտարանի» 2005 թ. հունիսի 15–ի համարի վրա (էջ 26–28, պարբերություններ 15–19)։ Օգտվիր ուսումնասիրության համար տրված հարցերից։ 18–րդ պարբերությունը քննարկելիս հրավիրիր երեխաներին պատմել, թե ինչպես են նրանք դպրոցում վկայություն տվել աշակերտներին կամ ուսուցիչներին։
Դեկտեմբերի 3–ով սկսվող շաբաթը
Երգ 77
15 ր. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։ Քննարկիր «Հարցերի արկղը»։
15 ր. Դպրոց, որի շրջանավարտներն օգուտ են բերում մարդկանց ամենուրեք։ Ելույթ՝ հիմնված «Դիտարանի» 2006 թ. նոյեմբերի 15–ի համարի վրա (էջ 10–13)։
15 ր. «Պատմում ենք ուրիշներին Թագավորության հույսի մասին»։c Եթե ժամանակը թույլ է տալիս, հրավիրիր մեկ կամ երկու քարոզիչների մեկնաբանություն տալ բերված սուրբգրային համարների վերաբերյալ։
Երգ 173
[Ծանոթագրություններ]
a Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
b Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
c Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։