Ծառայողական հանդիպումների ծրագիրը
Հոկտեմբերի 8–ով սկսվող շաբաթը
Երգ 56
10 ր. Տեղական հայտարարություններ։ 8–րդ էջում տրված մատուցումների կամ ձեր ժողովի տարածքի համար կիրառելի այլ մատուցումների օգնությամբ ցույց տուր, թե ինչպես կարելի է առաջարկել հոկտեմբերի 15–ի «Դիտարանը» և «Արթնացե՛ք»–ի հոկտեմբեր–դեկտեմբեր համարները։ Յուրաքանչյուր ցուցադրման մեջ թեև առաջարկվում է միայն մեկ պարբերագիր, պետք է տալ նաև մյուսը։
20 ր. Հավատարիմ մնա Եհովայի կազմակերպությանը։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ՝ հիմնված «Կազմակերպված ենք՝ կատարելու Եհովայի կամքը» գրքի 17–րդ գլխի վրա։
15 ր. Հարցերի արկղ։ Ներկայացնում է փորձառու երեցը։
Երգ 10
Հոկտեմբերի 15–ով սկսվող շաբաթը
Երգ 67
10 ր. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։
20 ր. Աստվածաշնչյան ճշմարտությունը պտուղներ բերո՞ւմ է նրանց մեջ, ում ուսուցանում ես։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ՝ հիմնված «Դիտարանի» 2005 թ. փետրվարի 1–ի համարի վրա (էջ 28–30)։ Բացատրիր, որ «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքի հարցերը այնպես են կազմված, որպեսզի օգնեն մեզ իմանալու ուսումնասիրողի սրտում եղածը։ Քննարկիր մի քանի օրինակներ, որոնք կարելի է գտնել 1–ին գլխի 19–րդ պարբերությունում, 2–րդ գլխի 4–րդ պարբերությունում, 3–րդ գլխի 24–րդ պարբերությունում և 4–րդ գլխի 18–րդ պարբերությունում։ Խրախուսիր քարոզիչներին արդյունավետորեն օգտագործել գիրքը՝ օգտվելով նրա տարբեր առանձնահատկություններից։
15 ր. Հիշո՞ւմ եք։ Քննարկում ունկնդիրների հետ՝ հիմնված «Դիտարանի» 2007 թ. օգոստոսի 15–ի համարի վրա (էջ 19)։
Երգ 151
Հոկտեմբերի 22–ով սկսվող շաբաթը
Երգ 175
10 ր. Տեղական հայտարարություններ։ Կարդա ֆինանսական հաշվետվությունը և նվիրաբերությունների համար գրասենյակի շնորհակալական նամակը։ 8–րդ էջում տրված մատուցումների կամ ձեր ժողովի տարածքի համար կիրառելի այլ մատուցումների օգնությամբ ցույց տուր, թե ինչպես կարելի է առաջարկել նոյեմբերի 1–ի «Դիտարանը»։
15 ր. Տեղական կարիքներ։
20 ր. Շարունակե՛ք քայլել որպես լույսի զավակներ։ Ելույթ և հարցազրույցներ։ Մենք թողել ենք այս աշխարհի խավարը և վճռել ենք առաջնորդվել Եհովայի լույսով (Եփես. 5։8, 9)։ Դրա շնորհիվ մեր կյանքը բարելավվել և դարձել է իմաստալից (1 Տիմոթ. 4։8)։ Այդ լույսը մեզ տալիս է նաև հույս (Հռոմ. 15։4)։ Հարցազրույց անցկացրու երկու կամ երեք քարոզիչների հետ, ովքեր մեծ խոչընդոտներ են հաղթահարել, որպեսզի ձեռք բերեն և պահպանեն լավ փոխհարաբերություններ Եհովայի հետ։ Ի՞նչ դժվարությունների էին նրանք բախվում, երբ նոր էին ծանոթանում ճշմարտությանը։ Ինչպե՞ս են նրանք կարողացել հաղթահարել դրանք։ Ինչպե՞ս է հիմա բարելավվել իրենց կյանքը։ Ի՞նչն է օգնում նրանց հաստատուն մնալ ճշմարտության մեջ։ Եզրափակիր՝ հորդորելով բոլորին շարունակել հոգևորապես առաջադիմել և խոր երախտագիտություն արտահայտել Եհովայի բացած ճշմարտության համար (2 Պետ. 1։5–8)։
Երգ 23
Հոկտեմբերի 29–ով սկսվող շաբաթը
Երգ 124
10 ր. Տեղական հայտարարություններ։ Հիշեցրու քարոզիչներին, որ հանձնեն հոկտեմբեր ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունները։ Նշիր, թե որ գրականությունն ենք տարածելու նոյեմբեր ամսին և ցուցադրիր մատուցումներից մեկը։
15 ր. Հոգևոր նպատակների միջոցով փառաբանիր քո Արարչին։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ՝ հիմնված «Դիտարանի» 2004 թ. հուլիսի 15–ի համարի վրա (էջ 21–23)։ Հրավիրիր ունկնդիրներին մեկնաբանություն տալ այն մասին, թե ինչ հոգևոր նպատակներ են նրանք դրել և ինչ քայլեր են նրանք ձեռնարկում դրանց հասնելու համար։ Մեկ կամ երկու մեկնաբանություն կարելի է նախօրոք պատրաստել։
20 ր. «Հույս ներշնչենք աղքատներին»։a 2–րդ պարբերությունը քննարկելիս ընդգրկիր մտքեր «Արթնացե՛ք»–ի 2003 թ. սեպտեմբերի 8–ի համարից (էջ 26, 27, անգլ., ռուս.)։
Նոյեմբերի 5–ով սկսվող շաբաթը
Երգ 156
10 ր. Տեղական հայտարարություններ։
15 ր. Ինչպես պաշտպանել երեխաներին աստվածային իմաստությամբ։ Ելույթ՝ հիմնված «Դիտարանի» 2005 թ. հունվարի 1–ի համարի վրա (էջ 23–27)։
20 ր. «Փոխադարձ քաջալերություն բոլորի համար»։b Հրավիրիր ունկնդիրներին մեկնաբանություններ տալ այն մասին, թե կոնկրետ ինչպես են նրանք քաջալերություն ստացել շրջանային վերակացուի վերջին այցելությունից։ Մեկ կամ երկու մեկնաբանություն կարելի է նախօրոք պատրաստել։
Երգ 192
[Ծանոթագրություններ]
a Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
b Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։