Աստվածապետական ծառայության դպրոցի 2008 թ. ծրագիրը
Հրահանգներ
2008 թ. ընթացքում Աստվածապետական ծառայության դպրոցը կանցկացվի ներքոհիշյալ կարգով։
ՆՅՈՒԹԵՐԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ՝ Եբրայերեն Գրությունների համար «Արարատ» թարգմանությունը, Հունարեն Գրությունների համար «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը», «Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից» գիրքը (be), ««Ամբողջ Գրությունը» վավերական է և օգտակար» գրքույկը (bsi08–1, bsi08–2) և «Քննարկման նյութեր աստվածաշնչյան թեմաներով» գրքույկը (td), որը տպագրված է «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանության» վերջում։
Դպրոցը պետք է սկսվի ԺԱՄԱՆԱԿԻՆ երգով, աղոթքով և ողջույնի խոսքերով և ապա պետք է անցկացվի, ինչպես նշված է ներքևում։ Յուրաքանչյուր ելույթից հետո Դպրոցի վերակացուն կներկայացնի հաջորդ ելույթը։
ԴԱՍ. 5 րոպե։ Դպրոցի վերակացուն, հատուկ խորհրդատուն կամ մեկ ուրիշ ընդունակ երեց կքննարկի «Ծառայության դպրոց» գրքի դասերից մեկը։ (Այն ժողովներում, որտեղ երեցները քիչ են, ելույթը կարելի է նշանակել հմուտ ծառայող օգնականներին։)
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ №1. 10 րոպե։ Այս ելույթը ներկայացնում է հմուտ երեցը կամ ծառայող օգնականը։ Այն պետք է հիմնված լինի «Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից» գրքի կամ ««Ամբողջ Գրությունը» վավերական է և օգտակար» գրքույկի վրա։ Այն պետք է ներկայացվի որպես 10 րոպեանոց ուսուցողական ելույթ։ Այս ելույթի նպատակը պետք է լինի ոչ միայն նյութը ներկայացնելը, այլ նաև քննարկվող նյութի գործնական արժեքին ուշադրություն դարձնելը, ինչպես նաև ժողովի համար առավել օգտակար մտքերն ընդգծելը։ Հարկավոր է ներկայացնել ծրագրում նշված թեման։ Այս ելույթով հանդես եկող եղբայրներից ակնկալվում է, որ ուշադիր լինեն, որ չանցնեն ելույթին հատկացված ժամանակը։ Հարկ եղած դեպքում ելույթ ունեցողին կարելի է առանձին խորհուրդ տալ։
ՈՒՇԱԳՐԱՎ ՄՏՔԵՐ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ. 10 րոպե։ Առաջին հինգ րոպեի ընթացքում հմուտ երեցը կամ ծառայող օգնականը պետք է ցույց տա, թե ինչ օգուտներ կարող է ժողովը քաղել այդ նյութից։ Նա կարող է մեկնաբանություն տալ Աստվածաշնչի շաբաթական ընթերցանության համար տրված գլուխներից ցանկացած հատվածի մասին։ Այս ելույթը չպետք է լինի պարզապես նշված գլուխների ամփոփում։ Գլխավոր նպատակն է օգնել ունկնդիրներին հասկանալ, թե ինչու է և ինչով է նյութն արժեքավոր։ Հռետորը պետք է ուշադիր լինի, որ չանցնի առաջին մասին հատկացված ժամանակը, որը կազմում է հինգ րոպե։ Նա պետք է հետևի, որ վերջին հինգ րոպեն տրամադրի ունկնդիրների մեկնաբանություններին։ Ունկնդիրներին պետք է խրախուսել կարճ (30 վայրկյան կամ ավելի քիչ տևողության) մեկնաբանություններ տալ այն մասին, թե Աստվածաշնչի ընթերցանությունից որ մտքերն են հետաքրքիր եղել իրենց համար, և թե ինչով են դրանք օգտակար։ Ապա Դպրոցի վերակացուն մյուս դասարաններում առաջադրանք ունեցողներին կհրավիրի անցնել այդ դասարաններ։
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ №2. 4 րոպե կամ ավելի քիչ։ Այս առաջադրանքն ընթերցանություն է և պետք է հանձնարարվի եղբորը։ Եղբայրը պետք է կարդա տրված նյութը՝ առանց առաջաբան ու վերջաբան ներկայացնելու։ Դպրոցի վերակացուն հատկապես հետաքրքրված կլինի նրանով, որ օգնի եղբայրներին նյութը կարդալ հասկանալով, սահուն, բնական, տրամաբանական շեշտադրությամբ, հնչերանգով և տեղին տրված դադարներով։
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ №3. 5 րոպե։ Հանձնարարվում է քրոջը։ Այս առաջադրանքը ստացող քույրը կամ ինքն է ընտրում պայմանական իրադրությունը, կամ նրան հանձնարարվում է «Ծառայության դպրոց» գրքի 82–րդ էջի ցանկում բերված իրադրություններից որևէ մեկը։ Սովորողը պետք է օգտվի իրեն հանձնարարված թեմայից և այն համապատասխանեցնի քարոզչական ծառայության որևէ ոլորտի, որը մոտ է իրականությանը և գործնական է տվյալ տեղանքի համար։ Եթե առաջադրանքը պատրաստելու աղբյուրը նշված չէ, սովորողը նյութեր հավաքելու նպատակով պետք է փնտրտուքներ կատարի մեր հրատարակություններում։ Դպրոցի նոր անդամներին հարկավոր է տալ այնպիսի առաջադրանքներ, որոնց աղբյուրները նշված են։ Դպրոցի վերակացուն հատկապես պետք է ուշադրություն դարձնի այն բանի վրա, թե ինչպես է քույրը զարգացնում թեման և օգնում իր զրուցակցին տրամաբանելու Գրությունների հիման վրա և հասկանալու քննարկվող նյութի գլխավոր մտքերը։ Դպրոցի վերակացուն օգնական կնշանակի։
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ №4. 5 րոպե։ Սովորողը պետք է զարգացնի տրված թեման։ Եթե առաջադրանքը պատրաստելու աղբյուրը նշված չէ, սովորողը նյութեր հավաքելու նպատակով պետք է փնտրտուքներ կատարի մեր հրատարակություններում։ Եթե առաջադրանքը հանձնարարված է եղբորը, ապա այն պետք է ներկայացվի որպես ելույթ լսարանի առջև։ Եթե առաջադրանք ստացողը քույր է, ապա առաջադրանքը պետք է միշտ ներկայացվի այնպես, ինչպես 3–րդ առաջադրանքը։ Դպրոցի վերակացուն կարող է 4–րդ առաջադրանքը հանձնարարել եղբոր, երբ դա հարմար համարի։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ այն առաջադրանքները, որոնց կողքին աստղանիշ է դրված, հարկավոր է հանձնարարել միայն եղբայրներին, և դրանք պետք է ներկայացվեն որպես ելույթ։ Եթե ժողովում կան բավական թվով երեցներ և ծառայող օգնականներ, որոնք կարող են ներկայացնել Աստվածապետական ծառայության դպրոցի և Ծառայողական հանդիպման ելույթները, ապա ցանկալի է, որ հնարավորության դեպքում աստղանիշով թեմաները հանձնարարվեն երեցի կամ ծառայող օգնականի։
ԽՈՐՀՈՒՐԴԸ. 1 րոպե։ Դպրոցի վերակացուն նախօրոք չպետք է հայտարարի, թե որ դասի վրա է աշխատում սովորողը։ №2, №3 և №4 առաջադրանքներից հետո ամենաշատը մեկ րոպեում վերակացուն գովասանքի խոսքեր կասի՝ նշելով ելույթի դրական կողմերից որևէ մեկը։ Նա չպետք է պարզապես ասի՝ ապրե՛ս, այլ պետք է ուշադրություն հրավիրի այն բանի վրա, թե կոնկրետ ինչ պատճառներով էր ելույթի այս կամ այն մասը լավ ներկայացված։ Հաշվի առնելով յուրաքանչյուր սովորողի կարիքները՝ հավելյալ քաջալերիչ խորհուրդ կարելի է տալ առանձին՝ հանդիպումից հետո կամ մեկ ուրիշ ժամանակ։
ԺԱՄԱՆԱԿԸ։ Ո՛չ ելույթները, ո՛չ էլ խորհուրդները չպետք է անցնեն դրանց համար հատկացված ժամանակը։ Եթե №2, №3 և №4 առաջադրանքները ներկայացնողների ժամանակը լրացել է, ելույթը պետք է նրբանկատորեն կանգնեցնել։ Եթե դասի քննարկումը՝ №1 առաջադրանքը, կամ Աստվածաշնչի ուշագրավ մտքերը ներկայացնող եղբայրները անցնում են իրենց հատկացված ժամանակը, նրանց հարկավոր է խորհուրդ տալ առանձին։ Բոլոր ելույթ ունեցողները պետք է ուշադիր հետևեն իրենց հատկացված ժամանակին։ Ամբողջ ծրագիրը պետք է տևի 45 րոպե՝ չհաշված երգի ու աղոթքի ժամանակը։
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԲԼԱՆԿԸ։ Գտնվում է դասագրքում։
ՀԱՏՈՒԿ ԽՈՐՀՐԴԱՏՈՒՆ։ Հնարավորության դեպքում երեցների խորհուրդը կարող է որևէ հմուտ երեցի նշանակել որպես հատուկ խորհրդատու՝ բացի Դպրոցի վերակացուից։ Եթե ժողովում կան մեկից ավելի երեցներ, ապա ամեն տարի այս նշանակումը կարող է կատարել մեկ ուրիշ փորձառու երեց։ Հատուկ խորհրդատուի պատասխանատվությունը կլինի այն, որ նա հարկ եղած դեպքում առանձին խորհուրդ տա այն եղբայրներին, ովքեր ներկայացնում են №1 առաջադրանքը և Աստվածաշնչի ուշագրավ մտքերը։ Հարկ չկա, որ նա ամեն ելույթից հետո երեցներին ու ծառայող օգնականներին խորհուրդ տա։
ԱՍՏՎԱԾԱՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑԻ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆԸ. 30 րոպե։ Երկու ամիսը մեկ անգամ Դպրոցի վերակացուն կանցկացնի կրկնությունը։ Կրկնությունից առաջ կներկայացվեն դասի քննարկումը և Աստվածաշնչի ընթերցանությունից ուշագրավ մտքերը, ինչպես որ նշված է վերևում։ Կրկնությունը հիմնված է Դպրոցում վերջին երկու ամիսներին, այդ թվում տվյալ շաբաթվա ընթացքում անցած նյութի վրա։ Եթե ձեր ժողովը շրջանային համաժողովի է հրավիրված այն շաբաթ, երբ ծրագրով պետք է անցկացվի Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնությունը, այդ դեպքում կրկնությունը (և տվյալ շաբաթվա ծրագրի մյուս մասը) պետք է տեղափոխել հաջորդ շաբաթ, իսկ այդ հաջորդ շաբաթվա ծրագիրը պետք է ներկայացվի համաժողովի շաբաթվա ընթացքում։ Եթե շրջանային վերակացուն այցելում է ձեր ժողով այն շաբաթ, երբ պետք է անցկացվի կրկնությունը, ապա երգը, դասը և Աստվածաշնչի ուշագրավ մտքերը պետք է ներկայացնել այնպես, ինչպես տրված է ծրագրում։ Ուսուցողական ելույթը (ներկայացվում է դասից հետո) պետք է վերցնել հաջորդ շաբաթվա ծրագրից։ Հաջորդ շաբաթվա Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ կներկայացվեն դասը և Աստվածաշնչի ուշագրավ մտքերը և հետո կանցկացվի կրկնությունը։
ԾՐԱԳԻՐ
Հունվ. 7 Աստվածաշնչի ընթերց. Մատթեոս 1–6 Երգ 62
Դաս. Պետք եղած ուրիշ բացատրություններ տալը (be, էջ 228, պ. 2, 3)
№ 1. «Մատթեոս» գրքի նախաբանը (bsi08–1, էջ 3, 4, պ. 1–10)
№ 2. Մատթեոս 5։1–20
№ 3. td 1Ա Աղոթքներ, որոնք Աստված լսում է
№ 4. Կերպեր, որոնցով Աստծու սուրբ ոգին օգնում է մեզ
Հունվ. 14 Աստվածաշնչի ընթերց. Մատթեոս 7–11 Երգ 224
Դաս. Որն է սրտի դերը (be, էջ 228, պ. 4 – էջ 229, պ. 1)
№ 1. Հաճույքով ընթերցիր Աստծու Խոսքը (be, էջ 9, պ. 1–5)
№ 2. Մատթեոս 10։1–23
№ 3. Ինչու արժե լինել ազնիվ
№ 4. td 1Բ Անիմաստ կրկնությունը, Մարիամին կամ «սրբերին» ուղղված աղոթքները իզուր են
Հունվ. 21 Աստվածաշնչի ընթերց. Մատթեոս 12–15 Երգ 133
Դաս. Բովանդակալից՝ ունկնդիրների համար (be, էջ 230, պ. 1–6)
№ 1. Աստվածաշունչն ընթերցիր ամեն օր (be, էջ 10, պ. 1 – էջ 12, պ. 3)
№ 2. Մատթեոս 14։1–22
№ 3. td 2Ա Ով է պատասխանատու աշխարհի դժբախտությունների համար
№ 4. Ի՞նչ է կամ ո՞վ է նեռը
Հունվ. 28 Աստվածաշնչի ընթերց. Մատթեոս 16–21 Երգ 176
Դաս. Ելույթը բովանդակալից դարձնել փնտրտուքներ անելու միջոցով (be, էջ 231, պ. 1–3)
№ 1. «Տեսէք թէ ինչպէս էք լսում» (be, էջ 13, պ. 1 – էջ 14, պ. 5)
№ 2. Մատթեոս 17։1–20
№ 3. td 2Բ Ինչու է թույլատրվում ամբարշտությունը
№ 4. Բաներ, որոնք քրիստոնյաները սուրբ են համարում
Փետ. 4 Աստվածաշնչի ընթերց. Մատթեոս 22–25 Երգ 151
Դաս. Սուրբգրային համարները բացատրելը (be, էջ 231, պ. 4, 5)
№ 1. Ժողովի հանդիպումների և համաժողովների ժամանակ լսելը (be, էջ 15, պ. 1 – էջ 16, պ. 5)
№ 2. Մատթեոս 23։1–24
№ 3. Հավիտենական կյանքը ձանձրալի չի լինի
№ 4. td 2Գ Վերջի ժամանակը երկարացնելը ողորմածության դրսևորում է
Փետ. 11 Աստվածաշնչի ընթերց. Մատթեոս 26–28 Երգ 110
Դաս. Բառերը կամ արտահայտությունները բացատրելը (be, էջ 232, պ. 1)
№ 1. «Մատթեոս» գիրքը. ինչով է այն օգտակար (bsi08–1, էջ 5, պ. 29–33)
№ 2. Մատթեոս 27։1–22
№ 3. Ինչու է հավատ ունենալն ավելին նշանակում, քան պարզապես Աստծու գոյությանը հավատալը
№ 4. td 2Դ Աշխարհի դժբախտությունների լուծումը մարդկանցից չէ
Փետ. 18 Աստվածաշնչի ընթերց. Մարկոս 1–4 Երգ 167
Դաս. Տրամաբանել սուրբգրային համարների հիման վրա (be, էջ 232, պ. 2–4)
№ 1. «Մարկոս» գրքի նախաբանը (bsi08–1, էջ 6, 7, պ. 1–11)
№ 2. Մարկոս 2։1–17
№ 3. td 3Ա Ամուսնական միությունը պետք է պատվավոր լինի
№ 4. Ինչպես է քաջությունը զորանում սիրով
Փետ. 25 Աստվածաշնչի ընթերց. Մարկոս 5–8 Երգ 72
Դաս. Ունկնդիրների համար օգտակար նյութ ընտրելը (be, էջ 233, պ. 1–5)
Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնությունՄարտ 3 Աստվածաշնչի ընթերց. Մարկոս 9–12 Երգ 195
Դաս. Հանձնարարված նյութը օգտագործելը (be, էջ 234, պ. 1 – էջ 235, պ. 3)
№ 1. Դու կարող ես բարելավել հիշողությունդ (be, էջ 17, պ. 1 – էջ 19, պ. 1)
№ 2. Մարկոս 11։1–18
№ 3. Ինչու Աստված չի կարող ստել
№ 4. td 3Բ Քրիստոնյաները պետք է հարգեն գլխավորության սկզբունքըՄարտ 10 Աստվածաշնչի ընթերց. Մարկոս 13–16 Երգ 87
Դաս. Հարցերը արդյունավետ կերպով օգտագործելը (be, էջ 236, պ. 1–5)
№ 1. «Մարկոս» գիրքը. ինչով է այն օգտակար (bsi08–1, էջ 7, 8, պ. 31–33)
№ 2. Մարկոս 14։1–21
№ 3. td 3Գ Քրիստոնյա ծնողների պարտականությունները երեխաների հանդեպ
№ 4. Ինչու «մարդու զայրույթը Աստծու արդարությունը չի գործադրում» (Հակ. 1։20)
Մարտ 17 Աստվածաշնչի ընթերց. Ղուկաս 1–3 Երգ 13
Դաս. Հարցեր կարևոր մտքեր ներկայացնելու համար (be, էջ 237, պ. 1, 2)
№ 1. «Ղուկաս» գրքի նախաբանը (bsi08–1, էջ 8–10, պ. 1–9)
№ 2. Ղուկաս 1։1–23
№ 3. Ինչու է «հավատն առանց գործերի անպտուղ» (Հակ. 2։20)
№ 4. td 3Դ Քրիստոնյաները պետք է ամուսնանան միմիայն քրիստոնյաների հետ
Մարտ 24 Աստվածաշնչի ընթերց. Ղուկաս 4–6 Երգ 156
Դաս. Հարցեր նյութի շուրջ տրամաբանելու համար (be, էջ 237, պ. 3 – էջ 238, պ. 2)
№ 1. Ինչպես է սուրբ ոգին օգնում մեզ հիշել մեր սովորածը (be, էջ 19, պ. 2 – էջ 20, պ. 3)
№ 2. Ղուկաս 4։1–21
№ 3. td 3Ե Բազմակնությունը հակասում է Աստվածաշնչին
№ 4. Աստվածավախությունը մեզ հեռու է պահում մեղք գործելուց
Մարտ 31 Աստվածաշնչի ընթերց. Ղուկաս 7–9 Երգ 122
Դաս. Հարցեր խոր զգացմունքները բացահայտելու համար (be, էջ 238, պ. 3–5)
№ 1. Ինչո՞ւ արժե «միտք դնել կարդալուն» (be, էջ 21, պ. 1 – էջ 23, պ. 3)
№ 2. Ղուկաս 7։1–17
№ 3. Ապացույց այն բանի համար, որ Աստված սիրում է մեզ և ուզում է, որ մենք երջանիկ լինենք
№ 4. td 4Ա Աստվածաշունչը ներշնչված է Աստծուց
Ապր. 7 Աստվածաշնչի ընթերց. Ղուկաս 10–12 Երգ 68
Դաս. Հարցեր միտքը ընդգծելու համար (be, էջ 239, պ. 1, 2)
№ 1. Ինչպես կարող ես «միտք դնել կարդալուն» (be, էջ 23, պ. 4 – էջ 26, պ. 5)
№ 2. Ղուկաս 11։37–54
№ 3. td 4Բ Աստվածաշունչը գործնական առաջնորդություն է տալիս մեր օրերի համար
№ 4. Ո՞րն է Հայտնություն 17։17–ի իմաստը
Ապր. 14 Աստվածաշնչի ընթերց. Ղուկաս 13–17 Երգ 86
Դաս. Հարցեր, որոնք բացահայտում են սխալ մտածելակերպը (be, էջ 239, պ. 3–5)
№ 1. Ինչպես ուսումնասիրություն կատարել (be, էջ 27, պ. 1 – էջ 31, պ. 2)
№ 2. Ղուկաս 16։1–15
№ 3. Ինչ ենք սովորում հնձից մնացած հասկերի մասին օրենքից (Ղեւտ. 19։9, 10)
№ 4. td 4Գ Աստվածաշունչը գրված է բոլոր ազգերի և ռասաների մարդկանց համար
Ապր. 21 Աստվածաշնչի ընթերց. Ղուկաս 18–21 Երգ 182
Դաս. Ուսանելի համեմատություններ և փոխաբերություններ (be, էջ 240, պ. 1 – էջ 241, պ. 2)
№ 1. «Ղուկաս» գիրքը. ինչով է այն օգտակար (bsi08–1, էջ 10, 11, պ. 30–35)
№ 2. Ղուկաս 18։1–17
№ 3. td 5Ա Արարչագործությունը համաձայն է գիտական ապացույցներին և հակասում է էվոլյուցիային
№ 4. Ինչ է նշանակում «ամեն բան անել առանց տրտունջի» (Փիլիպ. 2։14)
Ապր. 28 Աստվածաշնչի ընթերց. Ղուկաս 22–24 Երգ 218
Դաս. Օրինակներ գործածելը (be, էջ 241, պ. 3 – էջ 242, պ. 1)
Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնությունՄայ. 5 Աստվածաշնչի ընթերց. Հովհաննես 1–4 Երգ 31
Դաս. Օրինակներ Գրություններից (be, էջ 242, պ. 2, 3)
№ 1. «Հովհաննես» գրքի նախաբանը (bsi08–1, էջ 11, 12, պ. 1–9)
№ 2. Հովհաննես 3։1–21
№ 3. Ինչ ենք սովորում այն դեպքից, որ Դավիթը չսպանեց Սավուղ թագավորին
№ 4. td 5Բ Արարչագործության օրերը 24 ժամ տևողություն ունեցող օրեր չեն
Մայ. 12 Աստվածաշնչի ընթերց. Հովհաննես 5–7 Երգ 150
Դաս. Ունկնդիրները կհասկանա՞ն օրինակը (be, էջ 242, պ. 4 – էջ 243, պ. 1)
№ 1. Ուսումնասիրություն կատարելը վարձահատույց գործ է (be, էջ 31, պ. 3 – էջ 32, պ. 4)
№ 2. Հովհաննես 6։1–21
№ 3. Ինչ ենք սովորում Անանիայի և Սափիրայի օրինակից
№ 4. td 6Ա Արմագեդոնը չարությանը վերջ դնելու Աստծու պատերազմն է
Մայ. 19 Աստվածաշնչի ընթերց. Հովհաննես 8–11 Երգ 102
Դաս. Օրինակներ՝ ծանոթ իրադրություններից (be, էջ 244, պ. 1, 2)
№ 1. Ինչպես փնտրտուքներ կատարել Աստվածաշնչի օգնությամբ (be, էջ 33, պ. 1 – էջ 35, պ. 2)
№ 2. Հովհաննես 11։38–57
№ 3. td 6Բ Դա չի հակասում այն բանին, որ Աստված սեր է
№ 4. Ինչո՞ւ էր տրվել տասներորդ պատվիրանը, եթե հնարավոր չէր հետևել, թե որևէ մեկը կատարում է արդյոք այն
Մայ. 26 Աստվածաշնչի ընթերց. Հովհաննես 12–16 Երգ 3
Դաս. Օրինակներ, որոնք արձագանք կգտնեն ունկնդիրների սրտում (be, էջ 244, պ. 3 – էջ 245, պ. 4)
№ 1. Սովորենք օգտվել փնտրտուքներ կատարելու ուրիշ միջոցներից (be, էջ 35, պ. 3 – էջ 38, պ. 5)
№ 2. Հովհաննես 12։1–19
№ 3. td 7Ա Փոխներարկումը ոտնահարում է արյան սրբությունը
№ 4. Ինչպես ենք մեր հոգսը Եհովայի վրա գցում (Սաղ. 55։22)
Հուն. 2 Աստվածաշնչի ընթերց. Հովհաննես 17–21 Երգ 198
Դաս. Զննական միջոցների ճիշտ գործածությունը (be, էջ 247, պ. 1, 2)
№ 1. «Հովհաննես» գիրքը. ինչով է այն օգտակար (bsi08–1, էջ 13, պ. 30–35)
№ 2. Հովհաննես 21։1–14
№ 3. Ինչպե՞ս հավատալ Աստծուն, որին չենք կարող տեսնել
№ 4. td 7Բ Մարդու կյանքը փրկելը արդարացում չէ Աստծու օրենքը ոտնահարելու համար
Հուն. 9 Աստվածաշնչի ընթերց. Գործեր 1–4 Երգ 92
Դաս. Ինչպես է Հիսուսը զննական միջոցներ գործածել (be, էջ 247, պ. 3)
№ 1. «Գործեր» գրքի նախաբանը (bsi08–1, էջ 14, 15, պ. 1–8)
№ 2. Գործեր 1։1–14
№ 3. td 8Ա Բանսարկուն ոգեղեն անձնավորություն է
№ 4. Ի՞նչ է ներառում «խոսելու ազատությունը» (Եբր. 3։6)
Հուն. 16 Աստվածաշնչի ընթերց. Գործեր 5–7 Երգ 2
Դաս. Ինչպես գործածել զննական միջոցները (be, էջ 248, պ. 1–3)
№ 1. Ինչպես կազմել ելույթի պլան (be, էջ 39–42)
№ 2. Գործեր 5։1–16
№ 3. td 8Բ Բանսարկուն աշխարհի անտեսանելի իշխանն է
№ 4. Ինչո՞ւ է Եհովայի հանդեպ վախը համարվում իմաստության սկիզբը (Սաղ. 111։10)
Հուն. 23 Աստվածաշնչի ընթերց. Գործեր 8–10 Երգ 116
Դաս. Քարտեզները, տեսաֆիլմերը և համաժողովների տպագիր ծրագրերը գործածելը (be, էջ 248, պ. 4 – էջ 249, պ. 2)
№ 1. Ինչպես Դպրոցի համար ուսումնական առաջադրանք պատրաստել (be, էջ 43, պ. 1 – էջ 44, պ. 3)
№ 2. Գործեր 8։1–17
№ 3. Ինչպե՞ս Հիսուսը «կ’փրկէ խեղճին» (Սաղ. 72։12)
№ 4. td 8Գ Դևերը ըմբոստ հրեշտակներ են
Հուն. 30 Աստվածաշնչի ընթերց. Գործեր 11–14 Երգ 79
Դաս. Մեծ խմբի համար զննական միջոցներ գործածելը (be, էջ 249, պ. 3 – էջ 250, պ. 1)
Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնությունՀուլ. 7 Աստվածաշնչի ընթերց. Գործեր 15–17 Երգ 203
Դաս. Ինչու է կարևոր ողջամիտ մոտեցում դրսևորել (be, էջ 251, պ. 1–3)
№ 1. Պատրաստել թեմա ըստ պայմանական իրադրության (be, էջ 44, պ. 4 – էջ 46, պ. 1)
№ 2. Գործեր 16։1–15
№ 3. Պատճառներ Եհովային անվախորեն ծառայելու համար
№ 4. td 9Ա Հոգևոր բուժումը մնայուն օգուտներ է բերում
Հուլ. 14 Աստվածաշնչի ընթերց. Գործեր 18–21 Երգ 32
Դաս. Ինչից սկսել (be, էջ 251, պ. 4 – էջ 252, պ. 3)
№ 1. Ինչպես պատրաստել ելույթներ ժողովում ներկայացնելու համար (be, էջ 47, պ. 1 – էջ 49, պ. 2)
№ 2. Գործեր 20։1–16
№ 3. td 9Բ Աստծու Թագավորությունը հարատև ֆիզիկական բուժումներ է բերելու
№ 4. Ի՞նչ կարող ենք սովորել Ելից 23։19բ–ում արձանագրված արգելքից
Հուլ. 21 Աստվածաշնչի ընթերց. Գործեր 22–25 Երգ 200
Դաս. Երբ է հարկավոր զիջել (be, էջ 252, պ. 4 – էջ 253, պ. 2)
№ 1. Ինչպես պատրաստել Ծառայողական հանդիպման ելույթները և այլ ելույթներ (be, էջ 49, պ. 3 – էջ 51, պ. 3)
№ 2. Գործեր 22։1–16
№ 3. Ի՞նչ կերպերով են Եհովայի վկաները կատարում Հովհաննես 13։34, 35–ում արձանագրված խոսքերը
№ 4. td 9Գ Մեր օրերում «հավատով բուժումներ կատարելը» չի փաստում, որ դրանք Աստծու հաճությունն ունեն
Հուլ. 28 Աստվածաշնչի ընթերց. Գործեր 26–28 Երգ 29
Դաս. Հարցեր տալը և պատճառներ ներկայացնելը (be, էջ 253, պ. 3 – էջ 254, պ. 2)
№ 1. «Գործեր» գիրքը. ինչով է այն օգտակար (bsi08–1, էջ 15, 16, պ. 32–40)
№ 2. Գործեր 26։1–18
№ 3. td 9Դ Լեզուներով խոսելը միայն ժամանակավոր էր լինելու
№ 4. Ինչու է Եհովան համբերություն դրսևորում
Օգոս. 4 Աստվածաշնչի ընթերց. Հռոմեացիներ 1–4 Երգ 170
Դաս. Համոզիչ փաստարկներ, որոնք ամուր հիմնված են Աստծու Խոսքի վրա (be, էջ 255, պ. 1 – էջ 256, պ. 2)
№ 1. «Հռոմեացիներ» գրքի նախաբանը (bsi08–1, էջ 17, 18, պ. 1–7)
№ 2. Հռոմեացիներ 3։1–20
№ 3. Ինչպես են հրեշտակները պաշտպանում և զորացնում Աստծու ծառաներին
№ 4. td 10Ա Դժոխքը կրակոտ տանջանքների բառացի վայր չէ
Օգոս. 11 Աստվածաշնչի ընթերց. Հռոմեացիներ 5–8 Երգ 207
Դաս. Հավելյալ ապացույցներ հիմնավորելու համար (be, էջ 256, պ. 3–5)
№ 1. Ինչպես հանրային ելույթներ պատրաստել (be, էջ 52, պ. 1 – էջ 54, պ. 1)
№ 2. Հռոմեացիներ 6։1–20
№ 3. td 10Բ Կրակը բնաջնջման խորհրդանիշ է
№ 4. Ինչպես կարող է արդարությունը պաշտպանել մեզ
Օգոս. 18 Աստվածաշնչի ընթերց. Հռոմեացիներ 9–12 Երգ 152
Դաս. Բավարար քանակությամբ փաստարկներ բերելը (be, էջ 256, պ. 6 – էջ 257, պ. 3)
№ 1. «Հռոմեացիներ» գիրքը. ինչով է այն օգտակար (bsi08–1, էջ 18, 19, պ. 20–25)
№ 2. Հռոմեացիներ 9։1–18
№ 3. Ինչո՞վ են վտանգավոր բամբասանքն ու ասեկոսեներ տարածելը
№4.td 10Գ Հարուստ մարդու և Ղազարոսի պատմությունը չի փաստում, որ հավիտենական տանջանք գոյություն ունի
Օգոս. 25 Աստվածաշնչի ընթերց. Հռոմեացիներ 13–16 Երգ 16
Դաս. Ձգտիր հասնել սրտին (be, էջ 258, պ. 1–5)
Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնությունՍեպ. 1 Աստվածաշնչի ընթերց. 1 Կորնթացիներ 1–9 Երգ 199
Դաս. Օգնենք մարդկանց արտահայտվել (be, էջ 259, պ. 1–3)
№ 1. «1 Կորնթացիներ» գրքի նախաբանը (bsi08–1, էջ 20, 21, պ. 1–7)
№ 2. 1 Կորնթացիներ 4։1–17
№ 3. td 11Ա Եկեղեցին հոգևոր է. այն կառուցված է Քրիստոսի վրա
№ 4. Նյութապես հարուստ լինելն արդյոք Աստծու օրհնության ապացո՞ւյցն էՍեպ. 8 Աստվածաշնչի ընթերց. 1 Կորնթացիներ 10–16 Երգ 35
Դաս. Մարդկանց մեջ դրական զգացումներ արթնացնելը (be, էջ 259, պ. 4 – էջ 260, պ. 1)
№ 1. «1 Կորնթացիներ» գիրքը. ինչով է այն օգտակար (bsi08–1, էջ 21, 22, պ. 23–26)
№ 3. Ինչու են խոսքը կատարողները երջանիկ
№ 4. td 11Բ Եկեղեցին Պետրոսի վրա չի կառուցված
Սեպ. 15 Աստվածաշնչի ընթերց. 2 Կորնթացիներ 1–7 Երգ 58
Դաս. Ինչպես օգնել մարդկանց աստվածավախություն զարգացնել (be, էջ 260, պ. 2, 3)
№ 1. «2 Կորնթացիներ» գրքի նախաբանը (bsi08–1, էջ 22, պ. 1–4)
№ 2. 2 Կորնթացիներ 1։1–14
№ 3. td 12Ա Աստծու անունը
№ 4. Ինչու են ճշմարիտ քրիստոնյաները ուրախանում, երբ հալածանքներ են կրում
Սեպ. 22 Աստվածաշնչի ընթերց. 2 Կորնթացիներ 8–13 Երգ 12
Դաս. Եհովայի համար կարևոր է, թե ինչպիսին կլինի մեր վարքը (be, էջ 260, պ. 4 – էջ 261, պ. 1)
№ 1. «2 Կորնթացիներ» գիրքը. ինչով է այն օգտակար (bsi08–1, էջ 22, 23, պ. 18–20)
№ 2. 2 Կորնթացիներ 9։1–15
№ 3. Ինչու քրիստոնյաները այս աշխարհի մաս չեն կազմում
№ 4. td 12Բ Աստծու գոյությունը
Սեպ. 29 Աստվածաշնչի ընթերց. Գաղատացիներ 1–6 Երգ 163
Դաս. Օգնել մարդկանց ինքնաքննություն կատարել (be, էջ 261, պ. 2–4)
№ 1. «Գաղատացիներ» գրքի նախաբանը, և ինչով է այն օգտակար (bsi08–1, էջ 24, 25, պ. 1–6, 14–18)
№ 2. Գաղատացիներ 1։1–17
№ 3. td 12Գ Աստծու հատկությունները
№ 4. Ինչպես կարող է սերը հաղթել մարդավախությանը
Հոկ. 6 Աստվածաշնչի ընթերց. Եփեսացիներ 1–6 Երգ 99
Դաս. Անկեղծ հնազանդություն ցույց տալը (be, էջ 261, պ. 5 – էջ 262, պ. 3)
№ 1. «Եփեսացիներ» գրքի նախաբանը, և ինչով է այն օգտակար (bsi08–1, էջ 26–28, պ. 1–8, 16–19)
№ 2. Եփեսացիներ 3։1–19
№ 3. Ներողություն խնդրելը թուլության նշան չէ
№ 4. td 12Դ Բոլորը չէ, որ ծառայում են միևնույն Աստծուն
Հոկ. 13 Աստվածաշնչի ընթերց. Փիլիպպեցիներ 1 – Կողոսացիներ 4 Երգ 123
Դաս. Մարդկանց սրտերին հասնելու հարցում Եհովայի հետ համագործակցելը (be, էջ 262, պ. 4)
№ 1. «Փիլիպպեցիներ» գրքի նախաբանը, և ինչով է այն օգտակար (bsi08–1, էջ 28, 29, պ. 1–7, 12–14)
№ 2. Փիլիպպեցիներ 3։1–16
№ 3. td 13Ա Եհովայի վկաների ծագումը
№ 4. a «Կողոսացիներ» գիրքը. ինչով է այն օգտակար (bsi08–1, էջ 30, 31, պ. 12–14)
Հոկ. 20 Աստվածաշնչի ընթերց. 1 Թեսաղոնիկեցիներ 1 – 2 Թեսաղոնիկեցիներ 3 Երգ 161
Դաս. Ինչպես հավատարիմ մնալ սահմանված ժամանակին (be, էջ 263, պ. 1 – էջ 264, պ. 4)
№ 1. «1 և 2 Թեսաղոնիկեցիներ» գրքերի նախաբանը, և ինչով են դրանք օգտակար (bsi08–2, էջ 3, 4, պ. 1–5, 13–15; էջ 5, 6, պ. 1–4, 10, 11)
№ 2. 1 Թեսաղոնիկեցիներ 1։1–2։8
№ 3. td 14Ա Միայն 144 000 հոգի է գնալու երկինք
№ 4. b «1 և 2 Տիմոթեոս» գրքերը. ինչով են դրանք օգտակար (bsi08–2, էջ 7, 8, պ. 15–19; էջ 9, պ. 10–12)
Հոկ. 27 Աստվածաշնչի ընթերց. 1 Տիմոթեոս 1 – 2 Տիմոթեոս 4 Երգ 69
Դաս. Ազդեցիկ հորդորներ (be, էջ 265, պ. 1–3)
Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնությունՆոյ. 3 Աստվածաշնչի ընթերց. Տիտոս 1 – Փիլիմոն Երգ 149
Դաս. Հորդորելիս առաջնորդվել սիրով (be, էջ 266, պ. 1–4)
№ 1. «Տիտոս» գրքի նախաբանը, և ինչով է այն օգտակար (bsi08–2, էջ 10, 11, պ. 1–4, 8–10)
№ 2. Տիտոս 1։1–16
№ 3. td 15Ա Աստծու նպատակը երկրի առնչությամբ
№ 4. c «Փիլիմոն» գիրքը. ինչով է այն օգտակար (bsi08–2, էջ 12, 13, պ. 7–10)
Նոյ. 10 Աստվածաշնչի ընթերց. Եբրայեցիներ 1–8 Երգ 144
Դաս. Հորդորելիս հիմնվել Աստվածաշնչի վրա (be, էջ 266, պ. 5 – էջ 267, պ. 1)
№ 1. «Եբրայեցիներ» գրքի նախաբանը (bsi08–2, էջ 13, 14, պ. 1–9)
№ 2. Եբրայեցիներ 3։1–19
№ 3. td 15Բ Երկիրը երբեք չի կործանվելու և չի լինելու անմարդաբնակ
№ 4. Անկեղծ և կեղծ խոնարհության տարբերությունը
Նոյ. 17 Աստվածաշնչի ընթերց. Եբրայեցիներ 9–13 Երգ 28
Դաս. Խոսելու ազատություն ունենալ (be, էջ 267, պ. 2, 3)
№ 1. «Եբրայեցիներ» գիրքը. ինչով է այն օգտակար (bsi08–2, էջ 14, 15, պ. 23–27)
№ 2. Եբրայեցիներ 10։1–17
№ 3. td 16Ա Աստված՝ Հայրը, մեկ Անձ է, ամենամեծն է տիեզերքում
№ 4. Ինչպես է ներողամտությունը նպաստում միասնությանը
Նոյ. 24 Աստվածաշնչի ընթերց. Հակոբոս 1–5 Երգ 88
Դաս. Ինչու է կարևոր քաջալերել մյուսներին (be, էջ 268, պ. 1–3)
№ 1. «Հակոբոս» գրքի նախաբանը, և ինչով է այն օգտակար (bsi08–2, էջ 16–18, պ. 1–7, 15–17)
№ 2. Հակոբոս 1։1–21
№ 3. td 16Բ Որդին ստորադաս էր Հորից և՛ երկիր գալուց առաջ, և՛ հետո
№ 4. Ինչպես է «ողորմությունը հաղթանակած ցնծում դատաստանի վրա» (Հակ. 2։13)
Դեկ. 1 Աստվածաշնչի ընթերց. 1 Պետրոս 1 – 2 Պետրոս 3 Երգ 18
Դաս. Ունկնդիրներին հիշեցնել այն ամենը, ինչ Եհովան արել է (be, էջ 268, պ. 4 – էջ 269, պ. 2)
№ 1. «1 Պետրոս» գրքի նախաբանը, և ինչով է այն օգտակար (bsi08–2, էջ 19, 20, պ. 1–5, 11–13)
№ 2. 1 Պետրոս 2։1–17
№ 3. td 16Գ Աստծու և Քրիստոսի միությունը
№ 4. d «2 Պետրոս» գիրքը. ինչով է այն օգտակար (bsi08–2, էջ 21, 22, պ. 8–10)
Դեկ. 8 Աստվածաշնչի ընթերց. 1 Հովհաննես 1 – Հուդա Երգ 50
Դաս. Ցույց տուր, թե ինչպես է Եհովան օգնել իր ծառաներին (be, էջ 269, պ. 3–5)
№ 1. «1, 2 և 3 Հովհաննես» գրքերի նախաբանը, և ինչով են դրանք օգտակար (bsi08–2, էջ 22–24, պ. 1–5, 11–13; էջ 24, 25, պ. 1–3, 5; էջ 26, պ. 1–3, 5)
№ 2. 1 Հովհաննես 4։1–16
№ 3. td 16Դ Աստծու սուրբ ոգին նրա գործուն ուժն է
№ 4. e «Հուդա» գիրքը. ինչով է այն օգտակար (bsi08–2, էջ 28, պ. 8–10)
Դեկ. 15 Աստվածաշնչի ընթերց. Հայտնություն 1–6 Երգ 219
Դաս. Ցույց տուր քո հիացմունքն այն ամենի հանդեպ, ինչ Աստված անում է ներկայումս (be, էջ 270, պ. 1 – էջ 271, պ. 2)
№ 1. «Հայտնություն» գրքի նախաբանը (bsi08–2, էջ 28–30, պ. 1–6)
№ 2. Հայտնություն 3։1–13
№ 3. td 17Ա Աստծու Թագավորությունը ինչ է անելու մարդկանց համար
№ 4. Ինչու Եհովայի համբերությունն ու ողորմությունը անվերջանալի չեն
Դեկ. 22 Աստվածաշնչի ընթերց. Հայտնություն 7–14 Երգ 21
Դաս. Լիարժեք օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից (be, էջ 5, պ. 1 – էջ 8, պ. 1)
№ 1. «Հայտնություն» գիրքը. ինչով է այն օգտակար (bsi08–2, էջ 30, 31, պ. 28–34)
№ 2. Հայտնություն 8։1–13
№ 3. td 17Բ Իշխանությունը սկսվում է այն ժամանակ, երբ Քրիստոսի թշնամիները դեռ գործում են
№ 4. Ո՞րն է «Աստված մեր սրտերից ավելի մեծ է» արտահայտության իմաստը (1 Հովհ. 3։20)
Դեկ. 29 Աստվածաշնչի ընթերց. Հայտնություն 15–22 Երգ 60
Դաս. Ճիշտ ընթերցանություն (be, էջ 83, պ. 1–5)
Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
[Ծանոթագրություններ]
a Հանձնարարել միայն եղբայրներին, ցանկալի է երեցներին կամ ծառայող օգնականներին։
b Հանձնարարել միայն եղբայրներին, ցանկալի է երեցներին կամ ծառայող օգնականներին։
c Հանձնարարել միայն եղբայրներին, ցանկալի է երեցներին կամ ծառայող օգնականներին։
d Հանձնարարել միայն եղբայրներին, ցանկալի է երեցներին կամ ծառայող օգնականներին։
e Հանձնարարել միայն եղբայրներին, ցանկալի է երեցներին կամ ծառայող օգնականներին։